Tag: մաքսազերծում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ականջակալների ներմուծում Չինաստանից

Բարև ձեզ: Եթե Չինաստանից ներմուծվում են ականջակալներ 100-120 հատ, որի արժեքը չի գերազանցում 200$, սակայն անցնում է անձնական օգտագործման սահմանաչափը, որը եթե չեմ սխալվում՝ 4 հատ է, մաքսազերծման կարիք լինելու՞ է, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից և ՌԴ-ից

Անի. Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Իրանից ներմուծված ցեմենտի մաքսազերծում

Գառնիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ ի՞նչ մաքսատուրքեր և հարկատեսակներ են կիրառվում ցեմենտի մաքսազերծման ժամանակ՝ ներմուծված Իրանից: Մասնավորապես, պետ. տուրքի մասին։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չինաստանից սննդային հավելումներ ներմուծելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Չինաստանից քիմիկատներ՝ սննդային հավելումներ ներմուծելու համար մաքսազերծում կա՞, թե՞ հումքի համար մաքսազերծում չունենք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են պետք, Ա/Ձ-ն կարո՞ղ է ներմուծել նման ապրանք, թե՞ ՍՊԸ-ն: Շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ռուսաստանից նարգիլեի համեր ներմուծելու համար

Գևորգ. Բարև Ձեզ: Ես ուզում եմ կալյանի (նարգիլեի) համեր ներմուծել Ռուսաստանից, ինձ հետաքրքիր է՝ ո՞նց է մաքսազերծվում: Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարսկաստանից ներմուծում կատարելու հետ կապված

Ռուբեն. Բարև Ձեզ: Պարսկաստանից ուզում եմ ներմուծել արհեստական խոտ և ռետինե սալիկներ մանկական խաղադաշտերի համար։ Խնդրում եմ օգնեք՝ ներմուծման գործընթացը հասկանալ (մաքսազերծման արժեք և այլն):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում մաքսազերծման գումարը

Նարեկ. Ողջույն։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել մաքսազերծման գումարը հետևյալ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենայի համար։ 2016թ. շարժիչի ծավալը 8 լիտր, ԵԱՏՄ երկիր չհանդիսացող երկրից ներմուծված։ Մաքսային արժեքը (մեքենայի գին + տրանսպորտային ծախս) = 24 000 դոլար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ

Կարեն․ Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․ 1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։ 2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։ 3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։ Շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հայտարարագրի ներկայացում էլեկտրոնային եղանակով

Սուրեն․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով ներկայացնեմ մաքսային արժեքի հայտարարագիր, երրորդ երկրից հաստոց պետք է գնեմ։ Լիազորի և օգտվողի գրասենյակից չեմ գտնում այդ հայտարարագրի հղումը, և այն հղումը, որտեղ կա հաստոցների դասակարգման մասին տեղեկություն, որ իմանամ տվյալ հաստոցի մաքսազերծման արժեքը: Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Հարություն․ Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Գայանե. Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար. 1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ: 2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ: 3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների: 4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գլոբբինգով ներմուծման հետ կապված

Գևորգ. Բարև Ձեզ: ԱՄՆ-ից Գլոբբինգով ի՞նչ քանակի կամ ծավալի շարժիչի յուղ կարող եմ բերել, որ չհարկվեմ /3 հատ 5 լիտրանոց կարո՞ղ եմ ամեն ամիս բերել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս. Բարև Ձեզ: Կազմակերպության ապրանքը եկել է Հայաստան: Ինվոյսի մեջ գրված է այլ ԱՏԳ կոդ, /481920000/ դեկլարացիայի մեջ այլ ԱՏԳ, /48211000/: Մաքսազերծելու համար որի՞ն են առաջնահերթություն տալիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը

Մարիամ. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ alibaba.am կայքից հագուստ պատվիրել և ներմուծել ՀՀ և օնլայն վաճառք իրանացնել ՀՀ- ում: Նման գործունեության իրականացման կազմակերպաիրավական ձև ընտրել եմ Ա/Ձ-ն: Խնդրում եմ ասել՝ 1. Ի՞նչ մաքսավճար պետք է անեմ այն դեպքում, երբ իմ պատվիրած ապարանքի արժեքը չի գերազանցելու 200 000 ՀՀ դրամը և 31 կգ-ն: 2. Նման գործունեությունը կարո՞ղ եմ իրականացնել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, եթե այո՛, ապա ազատվու՞մ եմ հարկերից: 3. Օնլայն վաճառքի իրականացման պայմաններում ինչպե՞ս է որոշվելու շահութահարկի չափը: 4. Արդյո՞ք ես պարտավոր եմ ունենալ ՀԿԴ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ուկրաինայից ներմուծում կատարելու համար

Արայիկ. Բարև Ձեզ: Ուկրաինայի հանրապետությունում գնել եմ ավտոտեխզննման համար նախատեսված արգելակման համակարգի ստուգման գործիք, որը օգտագործված է: Ինվոյսային արժեքն է 850 ԱՄՆ դելար։ Հիմա պատրաստվում եմ ներկրել Հայաստան։ Խնդրում եմ՝ տեղեկացնել մաքսազեծման գոնե մոտավոր արժեքը և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն գումար պետք է վճարել մաքսայինում ԱՄՆ-ից համակարգիչ ներկրելու դեպքում

Անի. Բարև Ձեզ: Կցանկանայի տեղեկանալ, թե որքա՞ն գումար պետք է վճարել մաքսայինում ԱՄՆ-ից համակարգիչ ներկրելու դեպքում /սեփական օգտագործման/, որի արժեքը կազմում է 880$: