
ԵՏՄ ներմուծում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ցանվանում է ԵՏՄ ներմուծի միկրոավտոբուս, ասում են՝ եռակողմ պայմանագրի հիման վրա ԱԱՀ չի առաջանում, ուզում եմ հասկանալ՝ նման օրենք կա՞։ Կանխավ շնորհակալ եմ։

Ապրանքի ներմուծում Չինաստանից
Ավետ․
Բարև Ձեզ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տոնածառի խաղալիքներ ենք պլանավորում վաճառել, բայց դեռ չենք ուզում ԱՁ կամ ՍՊԸ բացել։ Եթե հիմա Գլոբբինգով Չինաստանից պատվիրենք, մաքսային կամ հարկային օրենքների հետ խնդիրներ կունենա՞նք, թե՞ ուղղակի մաքսավճար պետք կլինի վճարել։

Ներմուծում Չինաստանից
Վահե․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ ներմուծել Չինաստանից մանր էլէկտրատեխնիկա և զբաղվել դրանց վերավաճառքով ՀՀ-ում։ Կասե՞ք՝ ո՞ր տարբերակն է ինձ ավելի շահավետ՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկեր, տուրքեր պետք է վճարել, հատկապես ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով մաքսազերծման ժամանակ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ բացելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Ներմուծում երրորդ երկրից
Սերգեյ․
Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, աշխատում եմ միկրոյով, երրորդ երկրից ներմուծման պատվեր ունեմ (գրանտային ծրագրով)։ Ազատված եմ ԱԱՀ և մաքսայինից։
Հարց.
1. Ներմուծման ծախս եմ հաշվելու սարքավորումների արժեքը և բեռնափոխադրման վճարը, իսկ մնացածի համար վճարում եմ 18%՞
2. եթե ուզում եմ մարդ վարձել, որ գնա արտասահման ու ստուգի սարքավորումների սարքինությունը և հետևի բարձման գործընթացին, ապա կարո՞ղ եմ դա ծախս ներկայացնել։ Եթե այո, ապա թղթաբանորեն ինչպե՞ս ձևակերպել
Կանխավ շնորհակալություն։

Բնապահպանական հարկի ներառում ինքնարժեքի մեջ
Եվա․
Եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի համար վճարում է բնապահպանական հարկ, դա ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ։

Համակարգչի ձեռքբերում ԱՁ կողմից
Դավիթ.
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատանքի համար պետք է պատվիրի էժան համակարգիչ, մոտ 450$ արժեքով, ԱՁ-ի քարտով: Աշխատում է շրջ. հարկով: Հաշվի առնելով, որ մաքսային պարտավորվածություն չի առաջանում, խնդիր չի՞ առաջանա Հայաստան առաքող ընկերության ծառայությունից անձնական accountով օգտվելու դեպքում: Թե՞ պետք է ամեն դեպքում ներմուծումն որևէ կերպ ձևակերպել կամ ԱՁ-ի անունն արտացոլել: Արդյո՞ք հնարավոր է գնումն որպես ծախս ձևակերպել:

Ներմուծում Իրանից
Օվսաննա․
Բարև ձեզ։
Իրանից պողպատե խողովականման դրոշի հենք ներմուծելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Ներմուծում Իրանից
Նիկո․
Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ եթե Իրանից ներմուծենք տոմատի մածուկ, ի՞նչ հարկեր ունենք վճարելու (տոկոսներով), և ԱԱՀ -ով աշխատելու դեպքում ինչպե՞ս է կատարվում դրա հետվերադարձը։

Ապրանքի ներմուծում Չինաստանից
Արգիշտի․
Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ Չինաստանից ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ քանակության և ի՞նչ արժողության դեպքում ենք պարտավորվում մաքսազերծել ապրանքը։

Ռուսաստանից պրոպան գազի ներմուծում
Աշոտ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ հարկեր և տուրքեր են գումարվում Ռուսաստանից ներմուծվող պրոպան գազի գնին:

Ներմուծում Չինաստանից
Նորայր․
Բարև Ձեզ: Չինաստանից ներմուծելու եմ արշավային գույք: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ: Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ դետալների պետք է ուշադրություն դարձնեմ, որ խնդիրներ չառաջանան, և ապրանքի ի՞նչ քանակից հետո պետք է ներմուծման համար հարկեր վճարեմ: Շնորհակալություն։

Տրակտորի ներմուծում
Արմեն․
Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ Վրաստանից տրակտոր ներկրել։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ ինչքա՞ն կկազմի մաքսազերծումը։

ԱԱՀ վերադարձ արտահանման ժամանակ
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ եթե ընկերությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, զբաղվում է ապրանքների ներմուծմամբ, որոնց ներմուծման ժամանակ առաջացել է ԱԱՀ, և այդ նույն ապրանքները արտահանում է Ռուսաստան արդյո՞ք այդ ԱԱՀ կարող է դիմումի համաձայն հետ ստանալ։

Արդյո՞ք կլինի փոխկապակցվածություն
Լուսինե․
Բարև Ձեզ, ունեմ ՍՊԸ, որը գտնվում է դադարի մեջ։ Ֆիզ․ անձով ապրանք եմ բերել, մաքսատանը ասեցին, որ պետք է բացվի Ա/Ձ, որ կարողանանք ապրանքը մաքսազերծել: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք կարող եմ գործել շրջանառության հարկով: Փոխկապակցվածություն չի՞ դիտարկվի։

Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում արտացոլել գումարը
Գայանե․
Բարև Ձեզ, էսպիսի մի հարց՝ եթե ներմուծման հայտարարարագիրը բացվել է նոյեմբերին և վճարումը տեղի է ունեցել նույնպես նոյեմբերին, բայց բաց թողում տեղի չի ունեցել, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր ամսվա մեջ ենք պակասեցնում։ Շնորհակալություն։

Ավտոմեքենաների ներմուծում
Անի․
Ողջույն բոլորին։
ՍՊԸ-ն ներմուծում է ավտոմեքենաներ ԱՄՆ-ից, բացի ՌԴ արտահանելուց նաև վաճառելու է ՀՀ ում ֆիզ․ անձի։ 1-ին մեքենայի համար ներմուծման ժամանակ չի վճարվել բնապահպանական հարկ, 2-րդի համար վճարվել է։
1․ Հարկային հաշիվ դուրս գրելուց պե՞տք է բնապահպանական հարկ հաշվարկեմ և ինչպե՞ս։
2․ Այն մեքենայի համար, որի ներմուծման ժամանակ չի հաշվարկվել բնապահպանական հարկ, հարկային հաշվի մեջ պե՞տք է հաշվել բնապահպանակ հարկ։
3․ Բնապահպանական հարկի եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։
Շնորհակալ կլինեմ պատասխաններիի համար։

Ֆիզ. անձը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Անահիտ․
Բարև, իմ խելացի կոլեգաներ։ Ասացեք խնդրեմ՝ ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք։ Վիճակագրականը հանձնել եմ, բայց չգիտեմ՝ որտեղ է հայտարարությունն ու հայտարարագիրը, որպեսզի կազմեմ ու հանձնեմ։ Օգնեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։

Մեքենայի բնապահպանական վճար
Գևորգ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ եթե մեքենա ենք ներմուծում ԵԱՏՄ երկրից այստեղ շահագործելու նպատակով, ապա որքա՞ն կկազմի բնապահպանական վճարը, մեքենան 20 տարեկան է, 101-151 ձիաուժ։

Մեքենայի հաշվեկշռային արժեք
Արեն․
Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:
Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։

Շարժիչային յուղի ներմուծում
Արեն․
Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում և վաճառում է մեքենայի շարժիչային յուղ: Ներմուծման ԱԱՀ որոշվում է ապրանքի արժեք + ակցիզային հարկ: Շրջ. հարկի հաշվետվության մեջ ապրանքի ձեռքբերման ծախս ակցիզային հարկը պետք է կրկնակի՞ ներառվի, այսինքն մեկը որպես ԱԱՀ հարկման բազա, մյուսը՝ վճարված ակցիզային հարկ, թե՞ ոչ: Հոդվածը կետը գիտեմ, խնդրում եմ արձագանքել հստակ պատասխանով՝ առանց օրենքի կետի կամ հոդվածի հղում կամ քոփի փեստ անելով: Կանխավ շնորհակալ եմ։
Վերջին մեկնաբանություններ