Tag: մանրածախ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Gohar. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, գրանցված է ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյո՞ք ճիշտ եմ արել, պե՞տք է ԴՄՕ գրեի, թե՞ ՀԴՄ կտրոն տրամադրեի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Զեղչի տրամադրում

Artur. Ինչպե՞ս ճիշտ տրամադրել զեղչ խանութում, որը նույն հասցեում զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ և մեծածախ առևտրով: Զեղչը հարկվու՞մ է, թե՞ ոչ, օրինակ ապրանքի գինը 100 000 դրամ է, որը պետք է գրվի գնապիտակի վրա և հասույթի գրքում, բայց այդ գնով երբեք չի վաճառվելու։ Սովորական գնորդներին տրվելու է 5% զեղչ, վարպետներին՝ 10%, շինարարական կազմակերպություններին 15%, համագործակցող խանութներին (վերավաճառողներին)` 20%, այսինքն վաճառվելու է տարբեր գներով և ՀԴՄ կտրոններով և հաշիվ ապրանքագրերով։ Արդյո՞ք գների խախտում դա չի համարվի։ Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք` ինչ ձևով ճիշտ կազմակերպենք այս գործընթացը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր կազմակերպության հիմնադրում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Վահան Գրիգորյան. Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանրածախ առևտրի դեպքում

Սոֆյա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, մանրածախ առևտրի դեպքում պահեստի կամ վաճառակետի ապրանքը ի՞նչ ձևով է հաշվառվում, ի՞նչ փաստաթուղթ է լրացվում: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ներմուծում

Արտյոմ. Հարգելի գերծընկերներ, ասացեք խնդրեմ, եթե անձը հանդիսանում է ՍՊԸ - ի հիմնադիր և տնօրեն, կատարվել է ներկրում, բայց հանգամանքների բերումով ներկրումը ձևակերպվել է իր անունով ( ֆիզ անձով ) , կարո՞ղ է հիմք համարվել և վաճառվել ՍՊԸ - ում, որը զբաղվում է հենց այդ ապրանքների մանրածախ վաճառքով: Թե՞ կդիտվի ապօրինի գործունեություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող

Hasmik. Բարև ձեզ, խնդրում եմ ասացեք` կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող, ունի արտադրություն, արտադրանքը առաքվում է միայն իր սեփական խանութը, որտեղից իրականացվում է բացառապես մանրածախ առևտուր, նա արդյոք պետք է վարի առաքման գիրք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի: Կանխավ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ինքնարժեք

GHG. Հարգելի հաշվապահներ, գործունեությունը` մանրածախ առևտուր, հարց. "Տարվա ընթացքում ստացված ապրանքների ինքնարժեքը ամբողջությամբ հարկավո՞ր է ծախս համարել, թե պետք է հաշվի առնել տարվա վերջին խանութի ապրանքային մնացորդը և ծախս համարել միայն վաճառված ապրանքների ինքնարժեքը: Եթե հաշվի ենք առնում մնացորդը, ինչպե՞ս է այն երևում` որքան ապրանքային մնացորդ է առկա խանութում տարվա վերջին":
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինանյութի մանրածախ առևտուր

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն... Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ. ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ. ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը, ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ և վարձակալության վկայական 27.07.2010թ. Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե. Բարի երեկո բոլորին: ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111: Կանխավ շնորհակալ եմ...............
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութներ

Մանուշ. Հարգելի կոլեգաներ հարցս հետևյալն է` եթե ՍՊԸ - ն ունի մի քանի մանրածախ խանութներ,գնման հաշիվ ապրանքագրերի մեջ նշվում է ՍՊԸ- ի իրավաբանական հասցեն, թե կոնկրետ խանութի գործունեության հասցեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ

Հասմիկ Ոսկանյան. Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ, որտեղ իրականացնում է մանրածախ առևտուր: Մի վաճառակետում միևնույն տարվա մեջ գրվել է 2 ՀԴՄ ակտը: 1. Արդյոք 5 օրով պիտի փակվի 2 վաճառակետն էլ, թե միայն այն վաճառակետը, որտեղ հայտաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում: 2. Եթե միևնույն տարվա մեջ 1 - ին ակտը գրվել է մի վաճառակետի վրա, իսկ 2 - րդ ակտը մյուս վաճառակետի վրա, արդյոք ենթակա է փակվելու (5 օրով) վաճառակետերից որևէ մեկը, կամ միգուցե երկուսն էլ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի վերաբերյալ

Anzhela. Բարև, հարգելի' կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազամակերպությունը զբաղվում է վառելիքի վաճառքով

Gohar. Իմ կազամակերպությունը ՍՊԸ է և զբաղվում է բենզինի և դիզ վառելիքի մանրածախ վաճառքով և ունի սննդի արտադրություն.Բենզինի վաճառքը հաստատագրված վճարով է աշխատում,իսկ արտադրությունը ԱԱՀ-ով;Եթե առևտուրս գերազանցի 58.3 միլիոնը,խնդրում եմ պատասխանեք,բենզինը անցնում է ԱԱՀ-ի հարկման դաշտ թե ոչ
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

NN. Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

Արսեն. Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար: