Tag: ճշգրտված

Սխալներ աշխատանքում, ճշգրտված հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, մեր առօրյա աշխատանքում բոլորս էլ կատարում ենք սխալներ ու վրիպումներ: Աշխատանքը շատ է, հաճախ շտապում ենք վերջնաժամկետներին հասցնելու համար: Հետո մի գեղեցիկ օր ինչ-որ մի բան “չի բռնում” իրար, սկսում ենք փնտրել սխալը, նորից ժամանակ ենք ծախսում, մինչև կատարենք համապատասխան ուղղումները, ներկայացնենք ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Հարցը հետևյալն է` ստուգու՞մ եք արդյոք կատարված աշխատանքը ժամանակի ընթացքում, թե՞ սխալները իրենք են մի օր ի հայտ գալիս: Եվ որքա՞ն հաճախ եք ներկայացնում ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Մասնակցեք հարցմանը, ինչպես նաև թողեք ձեր կարծիքները տվյալ թեմայի շուրջ:
[poll id=”17″]

ՀԴՄ և հարկայինի շրջանառության թվերը տարբեր են

karo.

Բարև: Մենք ունենք կարի սպասարկում: Տարեկան հաշվետվությունում մեր ՀԴՄ և հարկայինի շրջանառության թվերը տարբեր են: Ի՞նչ պետք է անել:

Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում

Seda.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ամսական ԱԱՀ վճարող է և հաշվետվությունները ՀՏ ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հաշվարկը, սակայն 2011թ. 12-րդ ամսվա փոխարեն սխալմամբ լրացվել է 4-րդ եռամսյակ: Ի՞նչ հետևանք կունենա այս սխալը: Ըստ ինձ պետք է տալ 4-րդ եռամսյակի 0-ական ճշգրտված հաշվարկ և նոր 12-րդ ամսվա հաշվարկ: Սակայն այս դեպքում չի՞ առաջանա արդյոք ուշացման համար վարչական տուգանք և եթե այո, ապա ո՞ր կետով օրենքի:

Ճշգրտված հաշվարկի ներկայացում

Anna.

Բարև ձեզ: 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկ եմ ներկայացրել հոկտեմբերի 19-ին 300.000 դրամ, իսկ հունվարի 15-ին 3-րդ եռամսյակի ճշգրտված հաշվարկ եմ ներկայացրել 500.000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` իմ տուգանքը հաշվելու են հունվարի 15-ի՞ց:

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվության ճշգրտում

Աննա.

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվությունում ես կարո՞ղ եմ ճշգրտում տալ, և եթե այո, ապա ի՞նչ գրանցեմ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

Anna.

Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna.

Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց.
1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ:
2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի:
Նախապես շնորհակալություն:

Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot.

Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն:
2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Կարդալ ավելին “Լրացուցիչ հարկային պարտավորություններ”

ԱԱՀ տեղեկանքի վերաբերյալ

Akva.

Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Ani.

Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:

Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն

Sofi.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Ես ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվությունը սխալ եմ ուղարկել, հասույթը գրել եմ ներառյալ ԱԱՀ, բայց այս հաշվետվության մեջ ճշգրտման ժամանակաշրջան չի նշվում, ի՞նչ անել: Նշեմ, որ հաշվետվություններս հանձնում եմ էլեկտրոնային տարբերակով:

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Anushik.

Եթե 2011թ. 1-ին եռամսյակի եկամտահարկի հաշվետվությունը սխալ է ուղարկվել, հիմա կարո՞ղ եմ ուղարկել ճշգրտվածը:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում 40000-ի չափով ավել աշխատավարձ ենք ցույց տվել, ուզում եմ ճշգրտված ներկայացնել, բայց ինձ ասացին, որ չեն ընդունի, քանի որ արդեն ավել ենք ցույց տվել: Արդյո՞ք այդպես է:

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Araik.

Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Թերեզա.

Բարև բոլորին, սիրելի կոլեգաներ: Ես ներկայացրել եմ Ա/Ձ սոց.-ի տարեկան սխալ հաշվետվություն: Կարո՞ղ եմ ճշտված հաշվետվություն ներկայացնել և մինչև ե՞րբ:

Հաշվետվությունների անհամապատասխանություն

Arpin.

Հարգելի հաշվապահներ, սեպտեմբեր ամսին 2 հոգու ազատել եմ, վճարել եմ վերջնահաշվարկ և աշխատավարձ: Ընդհանուր գումարը արտացոլել եմ սոց-ի և եկամտահարկի եռամսյակային հաշվետվ-ն մեջ, ինչպես սովորական աշխատավարձը կարտացոլեի, սակայն քանի որ վերջնահաշվարկից սոց չի հաշվարկվում, աշխ-վարձի և սոց. վճարի հետ անհամապատասխանություն է առաջանում:
Ինչպե՞ս վարվեի, պետք է առանձին տողով ցույց տայի վերջնհաշվարկի գումարը: Ո՞ր տողով: Եվ հարկավո՞ր է ճշգրտում տալ, թե ոչ: Շնորհակալություն:

Ճշգրտված հաշվետվություն

Anush.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, ճշգրտված հաշվետվությունը առանց դիմումի ձևի հարկային ուղարկելու դեպքում որևէ պատասխանատվություն առաջանում է:
Շնորհակալություն: