
ԱԱՀ հաշվանցում
ՍԵդա Հախվերդյան.
Բարև Ձեզ: Ընկերությունը խանութից գնել է մարդատար ավտոմեքենա, դրա ԱԱՀ-ն ինչպե՞ս է հաշվանցվում և, եթե հետո վաճառենք այդ մեքենան` ի՞նչ պետք է անենք հաշվանցված ԱԱՀ-ի հետ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Գոհար.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Շահութահարկի հաշվարկ
Գեղամ.
Շահութահարկի հաշվարկում չհիմնավորված գնումների համար վճարված եկամտային հարկի գումարը կարելի՞ է ծախսագրել:

ԱԱՀ հաշվարկ
Լիլի.
Բարև ձեզ: Եթե 100 000-ի ՀԴՄ է խփվել և ունենք այդ ամիս ստացած 250 000-ի ապրանքներ: Ինչքա՞ն ԱԱՀ պետք է վճարվի:

ԱԱՀ հաշվանցում
Սուրեն.
Բարև ձեզ: Ես իրավ. անձ եմ և աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսին գնել ենք անշարժ գույք և ստացել հարկային հաշիվ` նույնպես դեկտեմբեր ամսին, բայց գույքը սեփականաշնորհվել է հունվար ամսին: Գույքից առաջացած ԱԱՀ գումարը ո՞ր ամսին պետք է հաշվանցել:
Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ հաշվանցում
Ռիտա.
Բարև Ձեզ: ՀԴՄ-ով ձեռք բերման ժամանակ ԱԱՀ-ն ենթակա՞ է հաշվանցման: Կազմակերպության ՀՎՀՀ նշված է:

Ավտոմեքենայի ձեռքբերում
Եթե չունեմ վարորդական վկայական` կարո՞ղ եմ ավտոմեքենա գնել և իմ անունով գրանցել նոտարական կարգով:

Ներմուծում 3-րդ երկրից
Արփինե.
Բարև Ձեզ: ԱՁ-ն ներմուծում է կատարում 3-րդ երկրից, դեկտեմբերին ստացած խմբաքանակի վրա հակագնագցման (հակադեմփինգային) տուրք են հաշվարկել: Հիմա եռամսյակի հաշվարկի մեջ ծրագիրն ինքնաշխատ որպես ձեռքբերման թիվ իր մեջ ներառում է` իվոյսի արժեք` այդ օրվա կուրսով+ԱԱՀ+բեռնափոխադրում+մաքսատուրք, ինչպես միշտ: Այդպես էլ պետք է լինի՞, թե՞ ես կարող եմ հակագնագցման տուրքն էլ ավելացնել։

ՀԿ հաշվետվություն
Մերի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հասարակական կազմակերպության հաշվետվություններին: Խնդրում եմ օգնեք հասկանալ` 2019-ին գրանցված ՀԿ-ն չունի ո՛չ գույք, ո՛չ էլ անդամավճարներ, չի ունեցել նաև որևէ տեսակի դրամական ներդրումներ: Այս տարի մի դասասենյակի համար ձեռք է բերել գույք, որի համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ և տրամադրվել է հանձման-ընդունման ակտ, գույքի գումարը տրամադրվել է մի ֆիզիկական անձի կողմից: Խնդրում եմ օգնեք հասկանալ` ո՞ր հաշվետվության ձևն է անհրաժեշտ լրացնել և եթե հնարավոր է` ինչպե՞ս։ Կանխավ և անչափ շնորհակալ եմ 😊

Ծախսի հիմնավորում բեռնափոխադրման դեպքում
Անի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ոչ մի կերպ չեմ կարողանում ծախս ձեռք բերել, բեռնափոխադրմամբ եմ զբաղվում, եթե ձեռք չբերեմ՝ մեծ հարկեր եմ մուծելու, հնարավո՞ր է՝ ֆիզ անձով հաշիվներ դուրս գրվի, ու դա համարվի ինձ համար ծախս, խնդրում եմ հուշեք մի բան, ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:

Գնման ակտ
Սյուզաննա.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձից գյուղատնտեսական ապրանքներ` ձուկ, ձեռք բերելու համար երկկողմանի, թե՞ միակողմանի գնման ակտ է կազմվում:

Ձեռքբերում ֆիզ. անձից
Արա.
Բարև ձեզ։ Եթե ֆիզիկական անձից կատարվել են ապրանքների գնումներ` երկկողմանի գնման ակտերի միջոցով, ապա եկամտային հարկի հաշվետվության ներկայացման ժամանակ երկրորդ մասում, ո՞ր կոդը պետք է ընտրեմ «այլ եկամուտները», թե՞ պետք է ընտրեմ «չհիմնավորված վճարումները», բայց 20%-ը ձեռքով փոխեմ 10%-ի, քանի որ 150-րդ հոդվածի 13-րդ կետի երկրորդ մասի բոլոր վավերապայմանները պահպանված են։ Նշեմ, որ ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում։
Շնորհակալություն։

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ
Հայկ.
Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված.
1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին:
Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:
Շնորհակալություն:

Մեքենայի ձեռքբերում ֆիզ. անձից
Անահիտ.
Եթե ՍՊԸ-ն ֆիզ. անձից ավտոմեքենա է գնել` 2 500 000դրամով, ինչքա՞ն եկամտային հարկ պիտի վճարի:

Կանխիկ վճարում
Արա.
Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձից երկկողմանի գնման ակտով ցանկանում է ձեռք բերել նյութեր, որոնք օգտագործելու է իր հիմնական գործունեության իրականացման համար։ Ֆիզիկական անձը ցանկանում է կանխիկ ստանալ վճարումը, իսկ նյութերի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։ Եթե վճարումը կատարվի դրամարկղից, ապա տվյալ գործարքի մասով կկատարվի՞ խախտում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Առանց փաստաթուղթ ապրանքի ձեռքբերում և վաճառք
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի և ՍՊԸ-ի համար ի՞նչ պարտավորություններ են առաջանում առանց փաստաթուղթ ապրանքներ գնելու և հետագայում դրանք վաճառելու դեպքում, ի՞նչ հաշվետվություն է ներկայացվում։
Կանխավ շնորհակալություն։

Ապառիկ ձեռք են բերվել արագամաշ առարկաներ
Լիլիթ.
Ողջույն: Կօգնե՞ք գտնել թղթակցող հաշիվները և գտնել ԱԱՀ-ի գումաը:
Ապառիկ գնել են արագամաշ առարկաներ`
Ա. գնման գինը 50 000,
Բ. ԱԱՀ-ի գումա՞րը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները.
1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար:
2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար:
3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:

Առանց փաստաթուղթ ապրանք
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ընկերությունը վաճառել է ապրանքներ, որոնք առանց փաստաթուղթ են շուկայից ձեռքբերված, ապա որքա՞ն են հարկվում, ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլել, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արդյո՞ք երևում են և ո՞ր տողով: Ի՞նչ է արվում նման դեպքերում, օրենքի հղում եթե կա, կցեք խնդրում եմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր
Անահիտ․
Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և' գյուղապետարանի, և' պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։
Վերջին մեկնաբանություններ