Tag: ձեռքբերում

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում

Tigran. Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:
.ԱյլՀարց ու պատասխան

Դրամարկղային գործառնությունների մասին օրենքի 6-րդ հոդված

Vahagn. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալի մասին է. "Դրամարկղային գործառնությունների մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանափակվում է 3 մլն դրամ:Նույն 6-րդ Հոդվածի 3-րդ կետում նշված է, որ 3 մլն-ի սահմանափակումները չեն տարածվում մի շարք վճարումների վրա: Հարցս հետևյալն է. արդյո՞ք նշված սահմանափակումերը չեն տարածվում նաև ֆիզիկական անձից վարձակալված տրանսպորտային միջոցի վարձավճարի վճարման վրա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսի հետ ապրանքի ձեռքբերում

Նարե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում

Գարիկ. ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում, վաճառողի կողմից տրվել է հաշիվ-ապրանքագիր: Այն կարո՞ղ է հանդիսանալ որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Այդ դեպքում եկամտահարկը կդիտվի 1 տոկոսի չափո՞վ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում

Vahagn. Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց հետևյալի մասին. եթե կազմակերպությունը, տվյալ դեպքում ՍՊԸ-ն, մեկ օրում կանխիկ գնում է կատարել 1.200.000 դրամ արժողությամբ առևտրի կենտրոնից, որի դիմաց ստացել է 4 հատ ՀԴՄ կտրոն 300.000 դրամ արժողությամբ, ինձ շատ է հետաքրքրում, քանի որ գործարքը կատարվել է միևնույն օրվա ընթացքում, արդյո՞ք կատարվել է "Դրամարկղային գործառնությունների մասին" օրենքի խախտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ

Սաթեն. Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ. անձից ձեռք է բերվել 600 հազար դրամի ապրանք

Սուրեն. Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել

NAIRA. Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել, որի դիմաց վճարվել է 11% եկամատահարկ, կասե՞ք ինձ` այս դեպքում ապրանքի ինքնարժեք որ թիվն է հաշվարկվում` առա՞նց եկամտահարկի, թե՞ եկամտահարկով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի. ԱԱՀ վճարող կազմակերպությունը չունի ՀԴՄ, վաճառքն իրականցնում է բացառապես փոխանցումներով կամ կանխիկի մուտքի օրդերներով: 300000 դրամի սահմանափակումը վերաբերվում է միանվագ գործարքի ներառյա՞լ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Ու արդյո՞ք ես ճիշտ եմ հասկացել օրենքը` չեմ կարող իրականացնել վաճառք միանվագ 300000-ից ավել գործարքով, և ամսվա մեջ 3 մլն-ից ավել, և գնում նույն չափով:
.ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի. Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Բացակայում են ՀՄ ձեռքբերման փաստաթղթերը

Մարինե. Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է ֆիզ. անձից համակարգիչ ձեռք բերել

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս` կազմակերպութունը կարո՞ղ է ֆիզիկական անձից ձեռք բերել համակարգիչ: Դա կդիտվի որպես հիմնական միջոց, արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության ձեռք բերված ապրանքների տողում գրանցեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնման ակտի լրացման հետ կապված

Նանա. Հարգելիներս, եթե կազմակերպության աշխատակիցը շուկայից ապրանքներ է ձեռք բերում, գնման ակտի վրա նրա անձնագրային տվյալները պե՞տք է լրացնել, թե՞ ոչ: Եվ ընդհանրապես, բացի չափման միավոր, քանակ, գին, գումարից, ո՞ր վավերապայմաններն են պարտադիր լրացվում գնման ակտում: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կհամարվի ԱԱՀ վճարող

Ստելլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես գրանցված եմ որպես ԱՁ և զբաղվում եմ առևտրով: 2011թ շրջանառությունը չի անցել 30 մլն, սակայն ձեռք բերումների 90 % կատարվել է մեկ մատակարարից: Մի՞թե այս դեպքում ես մեխանիկորեն համարվելու եմ ԱԱՀ վճարող: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր

astxik. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ֆիրմային պատկանող մեքենայի համար: Կարո՞ղ եմ ձեռք բերման ԱԱՀ-ը հաշվանցել, իսկ գումարը որպես հիմնական միջոց դիտել: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կազմակերպությունը արտադրանք է գնում ֆիզ. անձից

Էդգար Աբրահամյան. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. եթե ես ֆիզիկական անձ եմ և տանը կարում եմ դրոշներ, արդյո՞ք ես կարող եմ այն վաճառել խանութին, և դա խանութի հաշվապահությունը ինչպե՞ս կարող է գնել, որպեսզի թղթաբանական խնդիրներ չունենա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր

Անի. Հարգելի հաշվապահներ, ես դեռ սկսնակ եմ, խնդրում եմ ինձ օգնել: Մեր կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր վերանորոգման համար մեկ օրվա մեջ միևնույն կազմակերպությունից 500 հազար դրամին համարժեք, և մեզ տվել են ՀԴՄ կտրոն: Ի՞նչ պետք է անեմ: