Tag: ձեռքբերում

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս: Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործարքների վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի: 2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի որպես արտադրություն

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է. 1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում

Անի. Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով

Samvel. Կազմակերպությունն ունի իրացումից ԱԱՀ 12 000 դրամ, ձեռքբերումներից ԱԱՀ 192 000 դրամ, վճարում ԱԱՀ 100 000 դրամ: Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն

Araqsya. Ինչպես պետք է հաշվեմ ԱԱՀ-ն, երբ ապրանքը ձեռք եմ բերել ԱԱՀ-ով և վաճառել ԱԱՀ-ով` վաճառված գնի 20%, ձեռք բերման գնի 16,67%, թե՞ վաճառված գնից էլ պետք է հաշվարկել 16,67%-ը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել

Արփինե. Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի փաստաթղթերով ձեռքբերված և ներմուծված ապրանք և փոխում է գործունեության հասցեն, որը նշվել է հաշիվների մեջ, որպես առաքվող ապրանքների նշանակման վայր։ Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել նոր հասցե տեղափոխելու և վաճառք իրականացնելու համար։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Խաչատուր. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

Հարություն․ Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, պետք է շուկայից ձեռքբերումներ կատարի՝ բժշկական պարագաներ։ Արդյո՞ք այս դեպքում կառաջանա եկամտային հարկի պարտավորություն կազմակերպության համար։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները

Մելինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․ 1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը: 2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար: 3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը

Մելինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել։ Տրված տվյալների հիման վրա որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը, կատարել հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների և չիրացված ապրանքների մնացորդի միջև առևտրական հավելագնի բաշխման հաշվարկը, ձևակերպել ապրանքների ձեռք բերման և վաճառքի գործառնությունները։ Տվյալներ․ մանրածախ առևտրի կազմակերպությունում չվաճառված մանկական վերարկուների մնացորդը 2010թ. հունվարի մեկի դրությամբ կազմել է 20 հատ, յուրաքանչյուրի վաճառքի գինը՝ 18 000 դրամ, այդ թվում՝ առևտրական հավելագինը՝ 2 000 դրամ, ԱԱՀ՝ 3 000 դրամ։ Հունվար ամսում կարի ֆաբրիկայից ստացվել է 100 հատ վերարկու, իսկ փետրվարին՝ 40 հատ։ Յուրաքանչյուր վերարկուի գնման գինը 13 000 դրամ է, գումարած 20 % ԱԱՀ։ Հաշվետու եռամսյակում ձեռք բերված վերարկուները վաճառվելու են նույն գնով։ Եռամսյակի ընթացքում վաճառվել է 150 հատ վերարկու։ Վաճառքից հասույթը մուտքագրվել է խանութի դրամարկղ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անահիտ․ Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ֆիզ․ անձի համար

Վահրամ․ Բարև ձեզ։ Բանկը գնման ակտով շուկայից ձեռք է բերում շաբաթական երկու միլիոն դրամի խառը ապրանքներ։ Ինչ-որ կերպ հարկվու՞մ է այն ֆիզիկական անձը, ումից որ ձեռք են բերվում ապրանքները։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կատարում է ձեռքբերումներ շուկայից

Սոնա. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը զբաղվում է արտադրական գործունեությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Ունի շուկայից ձեռքբերումներ: Անհրաժե՞շտ է դրանք ինչ-որ կերպ ձևակերպել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն: