Tag: հողամաս

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հողամասի գնորդը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից

Մայիս. Բարեվ ձեզ: ՀՕ 147 հոդված մաս 1 կետ 38 հողամասի օտարումից ստացվող եկամուտը նվազեցվող եկամուտ է: Հարցս հետևյալն է. եթե օտարողը ֆիզ. անձ է, գնորդը՝ իրավաբանական անձ, արդյո՞ք վերջինս ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությանը

Մելինե. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2019թ.-ից դադար է, վերսկսում տված չի, բայց 2020 թվականին հող է ձեռք բերել ֆիզ. անձից, որը արտացոլվել է եկամտային հարկի հաշվարկում: Այս դեպքում պե՞տք է հանձնել 240 ձևը հաշվետվության:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ. Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։ Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։ 2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը

Arev. Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել առանձնատուն վաճառելու համար

Գայանե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե գնում ենք հողակտոր և կառուցում առանձնատներ վաճառքի համար, հարկերի տեսակներից ելնելով, լավ է որպե՞ս իրավաբանական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, թե՞ որպես ֆիզիկական անձ գնենք, կառուցենք և վաճառենք, և ի՞նչ հարկեր ենք վճարելու: Եվ երկրորդ հարցը, եթե ֆիզիկական անձը գնում է հող, առանձնատուն կառուցում 1 հատ և վաճառում՝ այդ դեպքում ի՞նչ հարկ է վճարում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնադրի կողմից որպես կանոնադրական կապիտալ են ներդրվել հողամաս և շինություն

Արևիկ․ ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը

Գրիգոր. Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Zoya. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպումներ տալ: ՍՊԸ-ն օտարել է իրեն պատկանող հողատարածքը, և գնորդը գումարը փոխանցել է գանձապետական բաժամունք հ/հ 900415151068:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հողամասի վարձակալության պայմանագիր

Շաղիկ․ Բարի երեկո։ Խդրում եմ օգնել՝ ինչպե՞ս կազմել հողամասի վարձակալության պայմանագիր, կարո՞ղ եք լրացված տիպային օրինակ ուղարկել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան հողատարածքի վաճառքից

Վեգիս. Բարև ձեզ: Այսպիսի մի հարց՝ եթե ես այս տարի գնում եմ հողատարածք 150 000 USD-ով և հենց այս տարի վաճառում եմ այդ հողատարածքը 900 000 USD-ով, ի՞նչ հարկեր կարող են առաջանալ: Այս տարի ուրիշ ոչ մի գործարք չեմ արել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին

Կարեն. Խնդռում եմ ինձ օգնել: Եթե ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին, ապա այդ դեպքում ի՞նչ գումար է ճիշտ գրել պայմանագրի մեջ, որպեսզի հետագայում 20% ԱԱՀ վճարելիս քիչ վճարվի: Եվ կադաստրայի՞ն արժեքն են հաշվի առնում, թե՞ բալանսայինը:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործարքը

Նարեկ. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ, որ ինձ օգնեք հետևյալ հարցում: ԲԲԸ-ն զբաղվում է սածիլների արտադրությամբ, և պետությունը նրան հող է տվել և պահանջել, որ երբ նա այդ հողը վաճառի, այն ժամանակ էլ կփոխհատուցի նրա համար: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարելի է ձևակերպել այս գործարքը: