Tag: ՀԿ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ հաշվետվություն

Մերի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է հասարակական կազմակերպության հաշվետվություններին: Խնդրում եմ օգնեք հասկանալ` 2019-ին գրանցված ՀԿ-ն չունի ո՛չ գույք, ո՛չ էլ անդամավճարներ, չի ունեցել նաև որևէ տեսակի դրամական ներդրումներ: Այս տարի մի դասասենյակի համար ձեռք է բերել գույք, որի համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ և տրամադրվել է հանձման-ընդունման ակտ, գույքի գումարը տրամադրվել է մի ֆիզիկական անձի կողմից: Խնդրում եմ օգնեք հասկանալ` ո՞ր հաշվետվության ձևն է անհրաժեշտ լրացնել և եթե հնարավոր է` ինչպե՞ս։ Կանխավ և անչափ շնորհակալ եմ 😊
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն ծառայությունների մատուցման հաշիվ պետք է գրի

Արուսյակ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպութունը ծառայության մատուցման էլ. հաշիվ պետք է դուրս գրի ըստ ծրագրի: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկ կառաջանա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմակերպել ՀԿ գործունեությունը

Անահիտ․ Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք՝ ինչպե՞ս կազմակերպեմ իմ ՀԿ-ի գործունեությունը։ Ունեմ վարձակալած տարածք, օգտագործում եմ որպես երեխաների խնամքի կենտրոն։ Ինչպե՞ս եմ վարելու իմ հաշվարկները։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ գործունեության վերսկսում

Սամվել. Բարև ձեզ: Ես ՀԿ ունեմ և գրանցելուց հետո ներկայացրել եմ հետևյալ հաշվետվությունները: Այս պահին գտնվում եմ դադարի մեջ, բայց ցանկանում եմ վերաբացել, կնշե՞ք` ինչ հաշիվներ պետք է ներկայացնեմ վերսկսելու և բանկային հաշիվ կամ քարտ բացելու համար: 246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության 251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի 207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մարի. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք: ՀԿ-ն ունի մեկ գրանցված աշխատող և 8 քաղիրավականով, որոնք ընդունվել են օգոստոսին: Իրենց վճարումը կատարվելու է նոյեմբերին, այսինքն՝ եկամտայինի հաշվետվությունը իրենց համար պետք է տամ մինչև դեկտեմբերի 20-ը: Բայց սեպտեմբերի հաշվետվությունը ներկայացնելիս այդ աշխատողների տվյալներն էլ է նշվում, կարո՞ղ եմ իրենց գումարների սյուները դատարկ թողնել, միայն նշել աշխատողինը, թե՞ ձև կա իրենց ջնջելու:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մատուցման ամսաթիվ

Լիաննա. ՍՊԸ-ն օգոստոս ամսին մատուծաց ծառայության համար (ՀԿ-ին) հաշիվ-վավերագիր դուրս չի գրել։ Կարող է արդյո՞ք այսօր դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ նշելով օգոստոսի 31-ը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գրանցման հայտ ՀԿ-ում աշխատողի դեպքում

Ասթինե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության անդամ և աշխատող հասկացությունները արդյո՞ք նույն են, գրանցման հայտ տալիս են, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր են առաջանում։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀԿ-ի հաշվապահություն

Ալլա. Բարի օր, հարգելի խմբակիցներ: ՀԿ ուզում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել՝ համերգ կազմակերպել և տոմսերի վաճառք իրականացնել: Խնդրում եմ հուշեք՝ թե ի՞նչ քայլից պետք է սկսեմ հաշվապահական հաշվառումը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն ֆիզ. անձից գնում է ավտոմեքենա

Հերմինե. Բարև Ձեզ: Եթե Հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձից գնում է ավտոմեքնեա՝ ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում ՀԿ-ի համար: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Արթուր. ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։ ՀԿ-ն ծառայություն պետք է մատուցի, արդյո՞ք պետք է գրել հաշիվ ապրանքագիր, իրավունք ունի՞ պայմանագիր կնքի, և եթե ունի իրավունք՝ ինչպե՞ս է հարկվում, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ բացելու համար

Արուս. Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի հոգեբանությամբ: Ֆինանսավորումը դրսից է լինելու: Կասե՞ք անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այս ոլորտը հաշվապահության տեսանկյունից։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ անդամ դառնալու դիմումի ձև

Կարեն․ Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՀԿ անդամ դառնալու դիմումի ձևը և կամավորական աշխատանքի համար պայմանագրի ձևը, եթե կամավորությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի օրինակ

Անի. Հարգելի գործընկերներ, առկա է գրանցված ՀԿ, արձանագրության որոշմամբ նշանակվել է ՀԿ-ի տնօրեն: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու: Շնորհակալ կլինեի, եթե ՀԿ-ի տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակ ուղարկեիք, էլ. հասցե՝ ani.muradyan.111 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը Կանաչ Արահետ ՀԿ-ից ստացել է շնորհ։ ՀՀՄՍ 20-ով կարգավորվում է պետական շնորհները։ Արդյո՞ք այս շնորհի համար էլ պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները: