Tag: հիմնադիր

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառություն

Երվանդ. ՍՊԸ-ի հիմնադիրը այդ ընկերությանը տրամադրել է անտոկոս փոխառություն: Եթե այդ փոխառությունը` կրեդիտորական պարտքը դուրս գրվի, ապա կառաջանա՞ շահութահարկով հարկվող եկամուտ, թե՞ ոչ: Խոսքը հիմնադրի կողմից պարտքի զիջման մասին է: Նշված ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության պայմանագիր

Տիգրան․ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը հանդիսանում է նույն անձը, վերջինս ցանկանում է կազմակերպության բանկային դոլարային հաշվին գումար մուտքագրել, որպես փոխառություն։ Արդյո՞ք այդ դեպքում անհրաժեշտ է փոխառության պայմանագիր և եթե այո, ապա ու՞մ միջև է կնքվելու պայմանագիրը, եթե և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահաբաժնի արտացոլում հաշվետվության մեջ

Լիլիթ․ Բարև ձեզ: Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենին տրվող շահաբաժինը ո՞ր հաշվետվությամբ պետք է ցույց տրվի՝ 163, թե՞ 165։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է ՍՊԸ բացել

Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնադիրը ներդրում է կատարել

Ռոման. Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահույթի բաշխում

Քրիստինե․ Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կրեդիտորական պարտքերի մարում փոխառության հաշվին

Արա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը հիմնադրի տվել է փոխառություն, հիմնադիրը կարո՞ղ է կազմակերպության անունից մարել վերջինիս կրեդիտորական պարտքերը, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր տնօրենի նշանակում

Արա․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպության ընթացիկ գործունեությունը մինչ այժմ վարել է հիմնադիր տնօրենը, սակայն հիմա ցանկանում է նոր տնօրեն նշանակել և լինել միայն հիմնադիր, դա ինչպիսի՞ քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացվի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գումարը կդիտվի որպես շահաբաժին

Արմինե․ Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետեւյալ հարցում: Կազմակերպությունն ՏՏ ոլորտ է: Տնօրենը միակ հիմնադիրն է, փոխառության կարգով կազմակերպությունից վերցնում է գումար (դոլլարով), հետո դա կարո՞ղ է դիտվել որպես շահաբաժին։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տնօրենի կողմից կատարված ծախսեր

Արմինե. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը ՏՏ ոլորտ է, ՍՊԸ: Տնօրենը, որը միակ հիմնադիրն է, քարտային հաշվից գումարներ է ծախսում: Այդ գործարքներն ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության դադարեցում

Կատարինե. Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ նոր է բացվել և ունի երկու հիմնադիր (50-50), բայց հիմնադիրներից մեկը հանրապետությունում չի, մյուս հիմնադիրը ցանկանում է գործունեությունը դադարեցնել: Կնշե՞ք քալյլերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցվածություն

Անի․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակված շահույթ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխկապակցված կազմակերպություններ

Արփինե․ Բարև Ձեզ։ Արդյո՞ք բաժնետերերի՝ ամուսիններ լինելու դեպքում կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված։ Նշեմ՝ գործունեությունները տարբեր են։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրություն 2022թ.-ին

Արփինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել մի հարցում։ եթե ԱՁ-ն 2021թ. ապրիլին միկրոհամակարգից անցել է ԱԱՀ դաշտ, քանի որ այլ ՍՊԸ-ում ունեցել է 25 % բաժնեմաս, այնուհետև դադարի հայտարարություն է տվել, կարո՞ղ է արդյոք 2022թ.-ից վերսկսել և միկրոյի հայտարարություն տալ, եթե հիմա հրաժարվի այդ 25 %-ից։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ

Հայկ. Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված. 1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին: Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել: Շնորհակալություն: