
Եկամուտների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում
Նելլի․
ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր իրենց բաժնեմասերով, 2023թ-ին աշխատել է միկրոձեռնարկատիրության ոլորտում, շահաբաժինների վճարում չի կատարվել։ Արդյո՞ք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր:

Փոխառության մարում գույքով
Սոնա․
Բարև Ձեզ։ Ընկերությունը հիմնադրին տրամադրել է փոխառություն, հնարավորություն կա՞ փոխառության գումարին համարժեք շարժական գույք տրամադրի, և փոխառությունը մարվի դրանով։ Պայմանագրին կից համաձայնագրի հիման վրա։ Շնորհակալություն։

Կանոնադրական կապիտալի համալրում արտարժույթով
Ռազմիկ․
ՀՀ-ում գրանցած կազմակերպության հիմանդիրը հանդիսանում է Գերմանական կազմակերպություն, և այնպես է ստացվել, որ կանոնադրական կապիտալի մուտքը կատարվել է արտարժույթով (ԱՄՆ դոլլարով), բանկային փոխանցման միջոցով, կազմակերպության արտարժույթային հաշվին։ Սա ինչքանո՞վ է խնդիր, և եթե խնդիր է, ինչպե՞ս պետք է փոխանցվեր, որպեսզի ճիշտ լիներ՝ հաշվի առնելով, որ դրսից ՀՀ դրամ չեն կարող փոխանցել։

Փոխկապակցված ՍՊԸ
Դիաննա․
Ողջունում եմ բոլորին։ Հարցս հետևյալն է․ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն և հիմնադրում է ևս այլ ՍՊԸ-ը, երկրորդ ՍՊԸ-ն հանդիսանու՞մ է ԱԱՀ վճարող։

Շահաբաժնի արտացոլում 165 ձևում
Հայկ․
Բարև Ձեզ: 2023թ. ընթացքում ՍՊԸ-ի հիմնադրին վճարել եմ շահաբաժին, սակայն փաստացի գումար չեմ տվել, այլ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Այժմ 165 ձևը պե՞տք է ներկայացնել: Եվ արդյո՞ք ժամկետը մինչև ապրիլի 20-ն է: Շնորհակալություն։

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին
Էդուարդ․
Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:
Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Բաժնեմասի նվիրատվություն վարկի առկայության պարագայում
Դավիթ․
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն ունի 1 հիմանդիր, և ունի վարկ, որով կատարում է շենքի շինարարություն: Հողատարածքը և շենքը փաստացի գրավադրված են: Հիմա հիմնադիրը ցանկանում է 50% բաժնեմասը նվիրատվություն կատարել մեկ այլ անձի: Արդյո՞ք վարկի առկայությունը խոչընդոտ է այս դեպքում, ինչպիսի՞ բարդությունների կարող ենք հանդիպել: Շնորհակալություն:

Տնօրեն համատեղությամբ
Տիգրան․
Բարև ձեզ, կարո՞ղ է X ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը լինել Y ՍՊԸ-ում գրանցված աշխատող: Եթե այո, դա նորմալ ընթացքով է լինում, թե՞ որոշալի այլ գործողություններ է պետք, որ գրանցվենք այդպես։

Անտոկոս փոխառության տրամադրում վարկի առկայության դեպքում
Հայկ․
Բարև բոլորին: Հարգելի մասնագետներ, ճի՞շտ է արդյոք, որ եթե կազմակերպությունն ունի բանկերից վերցրած վարկ, ապա չի կարող իր հիմնադրին անտոկոս փոխառություն տրամադրել: Եթե կարելի է՝ օրենքի հղում կանե՞ք:

Օտարերկրացին որպես ՍՊԸ հիմնադիր
Երվանդ․
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք այլ երկրի քաղաքացին (-ները) Հայաստանում հիմնադրել ՍՊԸ, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում գրանցման համար: Կանխավ` շնորհակալ եմ:

Տնօրենի ազատում աշխատանքից
Աննա․
Բարև ձեզ։
Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ի՞նչ անել, եթե տնօրենն եմ և ուզում եմ ազատվել աշխատանքից, իսկ հիմնադիր տնօրենը չի ստորագրում իմ դիմումի տակ և նոր տնօրեն չի բերում։
Գիտեմ, որ հարկավոր է պետռեգիստրից հանել և նորին գրանցել հիմնադիրի հրամանի համաձայն, կատարել վերջնահաշվարկ և հարկայինից հանում։ Սակայն հիմնադիրը չի տալիս հրաման, և բացի դատարան դիմելուց ինչպե՞ս կարող եմ ես ազատվել աշխատանքից։

Տարածքի վարձակալություն
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`
1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։
2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։
3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Նորաբաց ՍՊԸ
Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի քանի հարց ունեմ․
- Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։
- ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։
- Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։
- Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։

Փոփոխություն իրական շահառուների հայտարարագրում
Տաթև․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրական շահառուների հայտարարագրի լրացման հետ կապված՝ 2023 թվին ներկայացվել է ԻՇ, որը ունեցել է մեկ շահառու, այս տարի ավելացել է ևս մեկ շահառու: Բայց նոր ավելացողի բաժնեմասը 81% է , իսկ նախկինինը 100-ից դարձել է 19%: Վերահանձնելու ժամանակ խմբագրում ենք, բայց նախկինի տվյալներն է պահպանվում: Ինչպե՞ս ավելացնել նոր բաժնետերին։

ԱՁ-ն ցանկանում է ՍՊԸ բացել
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ուզում է ՍՊԸ բացել, որտեղ կլինի միակ բաժնետերը և տնօրենը, և աշխատելու է ԱԱՀ-ով, ԱՁ-ն նույնպե՞ս դառնում է ԱԱՀ վճարող, թե՞ ոչ։

ՍՊԸ հիմնադիրների գործուղում
Վահե․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի հիմնադիրները կարո՞ղ են արդյոք մեկնել գործուղման և ծախսերը կարո՞ղ են ծախսագրվել։

Փոխառության տրամադրում կազմակերպությանը
Անի․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ;
Հարցս հետևյալն է. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ի հիմնադիրը կանխիկ միջոցներ դնել դրամարկղում որպես փոխառություն: Եթե այո, կա՞ արդյոք սահմանափակում։

Ծառայության մատուցում ԱՁ կողմից
Մարի․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) տնօրենը կարող է նաև իրեն պատկանող ԱՁ-ով ծառայություն մատուցել ՍՊԸ-ին։ Տնօրենը չի հանդիսանում հիմնադիր։

Կանխիկ գումարի կուտակում դրամարկղում
Արմինե․
Բարի օր, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, 2021թ-ից մինչ օրս կազմակերպության հաշվարկային հաշվից գումարներ են ելքագրվել դրամարկղ (հիմնականում ծախսվել են անձնական նպատակով` հիմնադիր ու տնօրեն նույն անձն է), ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դրամարկղից ելքագրվել է հաշվարկային հաշիվ։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այդ գումարները, եթե ստեղծման օրից առ այսօր շահաբաժին չի վճարվել, նույնիսկ շահույթ չի հաշվարկվել (արդյոք դա պարտադի՞ր է)։ Նախապես շնորհակալ եմ։

Միջանկյալ շահաբաժին
Մարի․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն գործունեությունը սկսել է տարվա սկզբից, ապա կարո՞ղ ենք դեկտեմբերին մասնակիցներին տալ շահաբաժին։ Եվ եթե այո, ապա ի՞նչպես ձևակերպել որպես միջանկյալ շահաբաժին։
Վերջին մեկնաբանություններ