Tag: հիմնադիր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում հիմնադրի կողմից

Էդգար. Բարև Ձեզ: խնդրում եմ օգնել մի հարցում. կազմակերպության հիմնադիր-տնօրենը կարո՞ղ է 1.000.000 դրամ փոխառությունը միանգամից մուտք անել դրամարկղ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը ցանկանում է վաճառել իր մասնաբաժինը

Անի. Ընկերությունը պատկանում է 2 ֆիզիկական անձի: Եթե հիմնադիրներից մեկը ցանկանում է իր մասնաբաժինը վաճառել, արդյո՞ք կարող է ընկերության մյուս հիմնադիրը վերցնել այն` փոխարենը տալով ընկերությանը պատկանող անշարժ գույք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ

Armine. Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարտավորությունների մարման նախապատվություններ

Arman. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` ամենաառաջնայինը պետք է վճարել փոխառությա՞ն, թե՞ հիմնադիրների շահաբաժինների գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Չվճարված շահաբաժինների վերաբերյալ

Arman. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում 2010 տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Ես կարո՞ղ եմ մոռանալ այդ գումարի մասին, թե՞ ստուգման ժամանակ կարող եմ տուգանվել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն վերցրել է փոխառություն և հիմնադիրից

Արման. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել երկու հարցում. 1)ՍՊԸ-ն վերցրել է փոխառություն տնօրենից 4 մլն.դրամ - 0%, և հիմնադիրից 12մլն դրամ - 0%: Խնդրում եմ պատասխանեք` գումարային պահով սահմանապակում կա՞: Այսինքն, ես իրավունք ունե՞մ վերցնել 16 մլն դրամ փոխառություն 0 տոկոսադրույքով 2) ժամկետի տեսակետից ես կարո՞ղ եմ կնքել 1 տարով կամ 2 տարով 0 %-դրույքով: Խնդրում եմ, եթե կարող եք, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը փոխառության պայմանագրով գումար է տրամադրել կազմակերպությանը

Քրիստինե. Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նախկինում փոխառության պայմանագրով 10 000 000 դրամ է տրամադրել ՍՊԸ-ին, որով տրվել է աշխատավարձ, վճարվել են հարկեր և ձեռք են բերվել տրանսպորտային միջոցներ, իսկ այժմ 100 % բաժնեմասով ՍՊԸ-ն նվիրատվություն է արել մեկ ուրիշի` հրաժարվելով փոխառության գումարներից, այդ գումարը ինչպե՞ս ձևակերպեմ, որ ճիշտ լինի:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու

Ռուզաննա. Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նաև տնօրենն է, ազատել է բոլոր աշխատողներին աշխատանքից և որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու, հնարավո՞ր է լուծել նաև տնօրենի աշխատանքային պայմանագիրը, և այդ դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել կազմակերպությանը

Hayk. Հարգելի հաշվապահներ, կազմակերպության հիմնադիրն ու տնօրենը միևնույն անձն է ու նա որպես հիմնադիր կազմակերպությանը փոխառություն է տրամադրում: Գումարը նրա անունից գլխավոր հաշվապահը մուտքագրում է բանկային հաշվին: Արդյո՞ք պետք է գումարը մուտքագրվեր դրամարկղ, թե՞ խնդիր չկա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարող է նախկին տնօրենը ազատվել աշխատանքից

Գուրգեն. Ինչպե՞ս կարող է նախկին տնօրենը ազատվել պետ. ռեգիստրով, եթե ՍՊԸ-ն ներքին կարգով նոր տնօրեն է նշանակել, իսկ նախկինի ազատելու միտք չունի, ի՞նչ փասթաթղթեր են հարկավոր պետ. գրանցումից դուրս գալու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկել աշխատավարձ

Սիրուշ. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ի, որի միակ հիմնադիրը տնօրենն է, գործունեությունը դադարեցվում է, և ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրվում է վարձով, արդյո՞ք աշխատավարձ տրվում է տնօրենին, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna. 2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական: Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին: Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է

Նարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի. 1. Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է, արդյո՞ք պետք է նրա համար անհատական հայտ ներկայացնել և վճարել սոց. վճար և եկամտահարկ 2. Եթե ընկերությունը գրանցվել է հունվարին, սակայն մինչ այս գործունեություն չի իրականացրել, պե՞տք է որևիցե հաշվետվություն հանձնել 3. Եթե ընկերությունը չունի հաշվեհամար և գրասենյակային ծախսեր է կատարել կանխիկ, որը գերազանցում է 300,000 դրամը, այս դեպքում ի՞նչ պետք է անել Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը մեկնում է արձակուրդ

Արաքս. ՍՊԸ-ում կա 2 գրանցված աշխատող` տնօրեն և պահակ, տնօրենի արձակուրդի մեկնումը ինչպե՞ս է կատարվում: Գիտեմ` հիմնադրի թույլտվությամբ: Նրա բացակայության ժամանակ ո՞վ է փոխարինում նրան` թեկուզ վճարումներ անելու համար: Ո՞վ է հաշվարկում արձակուրդայինը: Ինչպիսի՞ գործողություններ կարելի է անել նման դեպքերում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության ստացում արտարժույթով

Հայկ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը արտարժույթի դրամարկղ չունի, բայց բանկում հաշիվ ունի, կարո՞ղ է արդյոք հիմնադրից արտարժույթով ներգրավել փոխառություն, և այդ գումարը հիմնադիրը մուտքագրի բանկային հաշվին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների վճարում հիմնադիրներին

Aram. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. 2010թ. զուտ շահույթը կազմել էր 5.000.000 դրամ, բայց ես այդ գումարը 2011թ. չեմ կարողացել վճարել հիմնադիրներին որպես շահաբաժին, որովհետև բանկում գումար չեմ ունեցել: Ապա այս դեպքում շահութահարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է երևա որպես կրեդիտորական պարտք շահաբաժինների մասով, թե՞ ես կարող եմ դա չնշել: Եվ նաև այդ գումարը ես պարտադի՞ր պետք է վճարեմ հիմնադիրներին, թե՞ կարող եմ դա մաս մաս վճարեմ հետագա տարիներում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերությունը գործունեություն չի ծավալել

hayk. Հարգելի հաշվապահներ, եթե ընկերությունը մի քանի ամիս է` գրանցված է, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն գրանցված տնօրեն (նաև հիմնադիր), որի հետ աշխատանքային պայմանագիր չկա, արդյո՞ք պարտադիր է, որ. 1. Տնօրենը աշխատավարձ ստանա 2. Սոցապին ձև Ֆ10 ներկայացնել` տնօրենի համար 3. Դրամարկղային գիրք պահել
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

AB. Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի: