Tag: հարկեր և տուրքեր

Անձը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով

Արթուր.

Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ շրջ. հարկ հարկատեսակով կարելի՞ է արդյոք զբաղվել անշարժ գույքի վաճառքով՝ ստանալ եկամուտ, և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքով։

Որքա՞ն հարկ պետք է վճարել

Արտյոմ.

Բարև ձեզ։
Մոդայիկ հարց ունեմ 🙂
Ունեմ եկամուտ եվրոյով, որը ստացել եմ ոչ ռեզիդենտից, ում ծառայություն եմ մատուցել Freelance պայմանագրով, որով ինքս եմ պարտավորվել մաքրել հաշիվներս պետության առջև։ Որպես օրինապաշտ քաղաքացի՝ ես ցանկանում եմ այս եկամուտը հայատարարագրել և վճարել հարկերը։ Օրենքը նայեցի բայց գլուխ չհանեցի 🙁

Կօգնե՞ք հասկանամ՝ որքան հարկ պետք է վճարեմ։

Շնորհակալություն։

Շահաբաժին վճարելու վերաբերյալ

Անահիտ.

Ասացեք խնդրեմ, շահաբաժնի տարեկան հարկումը ուժի մե՞ջ է, և որտե՞ղ կարող եմ կարդալ օրենքը:

Մեղվաբուծությամբ զբաղվող Ա/Ձ

Օվսաննա.

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Պատրաստվում եմ մեղրը արտահանել։ Պետք է Ա/Ձ բացեմ։ Ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:

Անհատ միջնորդը զբաղվում է բնակարանների վարձակալությամբ

Դավիթ.

Անհատ միջնորդը զբաղվում է տան վարձակալությամբ: Եկամտահարկից և արտոնագրային հարկից բացի էլի՞ հարկ պետք է վճարի: Ամսական ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նաև ինչքա՞ն է կազմում արտոնագրային վճարը, եթե երևանի բնակիչ է:

Ֆիզիկական անձը վաճառում է խանութ

Վարդան.

Եթե ֆիզիկական անձը վաճառում է խանութ, ինչո՞վ է հարկվում և քանի՞ տոկոս:

Արհմիության վճարի վերաբերյալ

Հենրիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Քանի՞ տոկոս է պահվում արհմիության գումարը: Պահվում է սև՞, թե՞ մաքուր աշխատավարձից, և եթե կարո՞ղ եք, գրեք, թե համաձայն ո՞ր օրենքի կամ որոշման հիման վրա է դա արվում:

ԱՁ զբաղվելու է տուրիստական գործունեությամբ

Մար.

Բարև ձեզ, 25.02.2019թ. դրությամբ պետռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեությանս ոլորտը տուրիստական ընկերություն է, կասե՞ք որպես հարկատու ինչ հարկատեսակներն են գործում, և ե՞րբ եմ պարտավորվելու 1-ին վճարումս կատարեմ: Շնորհակալ եմ:

Ա/Ձ բացելու վերաբերյալ

Տաթև.

Ես մատնահարդար եմ և ուզում եմ տանը աշխատել: Ի՞նչ վճարներ պետք է վճարեմ, որպեսզի բացեմ Ա/Ձ:

Հանդիսանու՞մ են արդյոք ԱԱՀ վճարող

Անահիտ.

Եթե ամուսիններից մեկը ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է, մյուսի՝ որպես Ա/Ձ գրանցվելու դեպքում, երկուսն էլ կդառնա՞ն ԱԱՀ վճարող:

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Նազելի.

Բարև ձեզ: Ես տան պայմաններում դիմահարդար եմ, հիմա ցանկանում եմ բացել փոքրիկ կրպակ` 8-10քմ: Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ: Իմ ամսական եկամուտը 60 000 – 100 000 է, ԱՁ բացելու դեպքում աշխատելու եմ մենակ:

Վճարու՞մ է արդյոք ՀԿ-ն եկամտահարկ

Կարինա.

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք ստանալ հետևյալ հարցերի պատասխանը`
1) Եթե ՀԿ-ն իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն, բայց եկամուտը օգտագործվում է կազմակերպության վրա, եկամտահարկ վճարվու՞մ է:
2) Տարածք վարձող և տարածքի համար վճարող սեմինարներ վարողները հարկ վճարու՞մ են, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր է վճարում տուրիստական գործակալությունը

Նելլի.

Բարև ձեզ: Ա/Ձ-ով տուրիստական գործակալություն բացելուց հետո, կխնդրերի ասել սպասվելիք հարկերի մասին, կամ որտե՞ղ կարող եմ ծանոթանալ տուրիստական գործակալության հարկերի մասին:

Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն

Ավետիք.

Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ է վճարում Ա/Ձ-ն ծառայություններ մատուցելու համար, եթե դրա դիմաց ստացված գումարների հանրագումարը ամսական չի գերազանցում 500 000 դրամը:

Պետք է արդյո՞ք Ա/Ձ-ին ՀԴՄ սարք

Նազելի.

Ես կոսմետոլոգ եմ, աշխատում եմ տան պայմաններում, ուզում եմ վարձակալել փոքր տարածք և Ա/Ձ բացել: Ուզում եմ իմանալ` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և արդյո՞ք ՀԴՄ սարք պետք է, թե՞ ոչ:

Արտոնագրային հարկի վերաբերյալ

Նառա.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկի հայտարարության մեջ հունվար ամսվա համար տարեթիվը սխալմամբ նշել եմ 2018` 2019-ի փոխարեն, արդյո՞ք վարչական տուգանքի կենթարվեմ և որքա՞ն կկազմի:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Հրանտ.

Եթե Ա/Ձ-ի մոտ անձը ըստ պայմանագրի աշխատում է օրը 3 ժամ, նա պե՞տք է դրոշմանիշային 1 000 դրամը վճարի: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր է վճարում Ա/Ձ-ն

Սեյրան.

Բարև ձեզ:

Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ:

ՀԿ-ն ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր

Ստելլա.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը ցանկանում է ֆիզիկական անձի հետ կնքել վարձակալության պայմանագիր: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հասարակական կազմակերպության համար: Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը: Վարձակալության գումարը ինչպե՞ս պետք է վճարել, և վճարումը հավաստող ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի դրանք ներկայացվեն երրորդ անձանց:

Որքա՞ն է տուգանքի չափը առանց փաստաթուղթ ապրանք տեղափոխելու կամ վաճառելու դեպքում

Լուիզա.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առանց փաստաթուղթ ապրանքի տուգանքը առաջին անգամ որքա՞ն է կազմում:

Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկ է վճարում ԱՁ-ն, որը իրականացնում է շրջիկ առևտուր

Լիանա.

Բարև ձեզ,

Ի՞նչ հարկ է վճարում ԱՁ-ն, որը իրականացնում է շրջիկ առևտուր, արդյոք կա՞ն փոփոխություններ 2019թ. հունվարի 1-ից:

Գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք

Ալիկ.

Հարգելի ընկերներ, եթե գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք, ապա նա հարկվու՞մ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Նախապես շնորհակալություն:

ԱՁ զբաղվելու է մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ

Լուսինե.

Բարև ձեզ: Տան պայմաններում զբաղվում եմ մատնահարդարման ծառայությունների մատուցմամբ: Ցանկանում եմ բացել Ա/Ձ: Կասեք` ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է հաշվարկվում մաքսային վճարը

Վիգեն.

Ողջույն:

Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում մաքսային վճարը նոր օրենսդրությամբ ԱՄՆ-ից Onex կամ Globbing փոստային ծառայությունների միջոցով գնելու դեպքում, երբ գումարը գերազանցում է 500 եվրոն։

Օրինակ՝ ինչքա՞ն կկազմի մաքսային վճարը $ 1 000 նոութբուք գնելու դեպքում։

Նախապես շնորհակալություն:

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Արծրուն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:

Նախապես շնորհակալություն:

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին

Անահիտ.

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:

ԱՁ զբաղվելու է փափուկ կահույքի արտադրությամբ

Արամ.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել և հայտարարագիր եմ ուղարկել հարկային: Պետք է լինի փափուկ կահույքի արտադրամաս և նորոգում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, ինչքա՞ն և ե՞րբ, ու ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկեմ հարկային էլէկտրոնային տարբերակով:

Գույքի բաժանում փայատերերի միջև

Լյուսի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում․
Հնարավո՞ր է կազմակերպության (արտադրական կոոպերատիվ) լուծարումից հետո, հաշվեկշռում եղած գույքը բաժանել փայատերերի միջև, եթե այո, ապա բաժանելուց հետո ի՞նչ հարկ կարող է առաջանալ, և ո՞վ է վճարողը՝ կազմակերպությու՞նը, թե՞ ֆիզիկական անձը։

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրացիներ են

Ալենուշ.

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:

Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:

ԱՁ զբաղվելու է շինարարությամբ

Հայկ.

Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։

Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր է վճարելու ԱՁ-ն

Նարեկ.

Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ ու չորացված թփեր արտադրեմ` 4 տեսակի: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն ընկերությունում փայաբաժինը վաճառելու դեպքում

Արթուր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք որևիցե հարկ առաջանում է, եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները (ֆիզիկական անձիք են) վաճառում են ընկերության իրենց փայաբաժինները:

10 հետաքրքիր փաստեր հարկերի մասին

1. Մեծ Բրիտանիայում 1784 – 1811թթ գոյություն ուներ գլխարկների հարկ, որը գանձվում էր գլխարկ գնելու ժամանակ: Հենց սկզբից էլ այս հարկը դարձավ վիճաբանության առարկա` ո՞ր գլխածածկերն են համարվում գլխարկ, այդ պատճառով 1804թ-ից սկսած բոլոր գլխածածկերից այս հարկը գանձվում էր, իսկ 1811թ-ին վերացվեց:

 

 

Կարդալ ավելին “10 հետաքրքիր փաստեր հարկերի մասին”

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

Անի.

Կասե՞ք` Ա/Ձ-ն բացի շրջանառության հարկից, այլ ի՞նչ հարկեր է վճարում և ի՞նչ չափերով: Շնորհակալություն:

Իմանալ՝ ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Որքա՞ն պետտուրք է գանձվում որպես Ա/Ձ գրանցվելու համար

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում

Արմեն.

Ցանկանում եմ բացել ԱՁ իմ անունով և պետք է զբաղվեմ Կարիերայի ուսուցումներ անցկացնելով և Աշխատանքի տեղավորման գործունեությամբ։ Կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, թե նման գործունեություններ իրականացնելու համար ինչպիսի հարկատեսակներ պետք է վճարեմ։

Վարսավիրական գործունեության հարկեր

Կամո.

Բարև ձեզ։
Ես իմ բակում ուզում եմ բացել տղամարդկանց վարսավիրանոց, խնդրում եմ ասել` ինչ հարկեր եմ վճարելու, աշխատելու եմ ինքս: Նախապես շնորհակալություն:

ՀԿ զբաղվում է ձեռագործ աշխատանքների վաճառքով

Կարինե.

Եթե ՀԿ զբաղվում է ձեռագործ աշխատանքների վաճառքով, ապա հարկման դաշտը ո՞րն է՝ Տարեկան շահութահարկ, ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ:

Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Գայանե.

Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:

Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար

Բարև ձեզ: Մենք ուզում ենք խնամքի և զարգացման կենտրոն բացել: Ի՞նչ պետք է բացենք` ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ վճարող պետք է լինենք: Ո՞ր տարբերակը ավելի ձեռնտու կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Օրավարձով տրամադրվող առանձնատան համար

Yerevan Hotel.

Բարև ձեզ, օրավարձով տրամադրվող առանձնատան համար կարո՞ղ եմ գրանցվել ԱՁ և որպես ընտանեկան ձենարկատիրություն լինել: Ի՞նչ հարկեր եմ վճարելու: