Tag: Հարկային օրենսդրություն
Վահագն․
Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2025թ.-ի հունվարի մեկից, բացի այն, որ փոխվելու են շրջ. հարկի դրույքաչափերը, կա մի կետ, որը չեմ հասկանում՝ ինչ ինկատի ունեն։ Շրջանառության հարկի հաշվարկման նպատակով պարտադիր է դառնալու ծախսերի առանձնացված հաշվառումը։ Ո՞վ կարող պարզաբանել այս կետը։
Աստղիկ.
Սիրելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ մասնակցել հարկային օրենսդրության դասընթացների։ Որտեղ նայում եմ, հաշվապահական դասեր են, որոնց մի մասը վերաբերում են հարկայինին, բայց ինձ պետք է կոնկրետ հարկային օրենսդրությունը առավել խորը, քանի որ հաշվապահական դասընթացը արդեն անցել եմ։
Աստղիկ․
Ողջույն բոլորին։
Ես սկսնակ հաշվապահ եմ, կարո՞ղ եք խորհուրդ տալ կազմակերպություն կամ անհատ, որտեղ կամ ում մոտ կարող եմ անցնել դասընաթացներ և պրակտիկ օրինակների վրա ավելի խորը ուսումնասիրել տարբեր ոլորտներին առնչվող հաշվապահական հարցեր, հատկապես հարկային օրենսգիրքը։ Անընդհատ կարդում եմ, բայց հասնում եմ մի կետի, որտեղ պետք է մասնագետի բացատրություն ու ուղղորդում, կանխավ շնորհակալ եմ խորհուրդների և հարցումս տեղադրելու համար։
Էլիզա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։
Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։
Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։
Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Կարդալ ավելին “Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում” →
Վերջին մեկնաբանություններ