Tag: Հարկային օրենսգիրք

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք. ՀՀ ՀՕ 135-րդ հոդվածում ասվում է` շահութահարկի կանխավճարը 20 տոկոս է կազմում, իսկ "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում` 18.75 տոկոս:
.Հարց ու պատասխան

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ

263 Արմեն. Հարգելի գործընկերներ, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ: Արդյո՞ք 2017թ-ին այդ շեմը գերազանցած կազմակերպությունները 2018-ին չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը

261 Արտակ. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և վճարում է հաստատագրված վճար այդ գործունեության համար: Ճի՞շտ է արդյոք, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքով հաստատագրված վճարը դուրս է գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը: Նախապես շնորհակալություն:
.Նորություններ

Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

harkayinorensgirq Աղբյուր՝ © 168.am "Հարկ վճարողների պաշտպանություն" հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր: Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում: Մանրամասն