Tag: հարկային հաշիվ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր

Եվա. Խնդրում եմ ասեք, ՍՊԸ-ն համարվում է ՓՄՁ, սակայն վերջերս շինարարական լիցենզիա ստանալու պատճառով հարկվում է Ա.Ա.Հ -ով: Հարց 1` արդյո՞ք նրա համար պարտադիր է էլ. ստորագրությունը: 2ˋ Եվ հաշիվներ ստանալու ո՞ր ձևն է պարտադիր Ա.Ա.Հ. վճարող ՓՄՁ-ի համար` էլեկտրոնայի՞նը, թե՞ միայն փաստաթղթային ձևը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ է պետք կցել

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: 2011թ. հունվարի 1-ից հետո ԱԱՀ-ով աշխատող հիմնարկներից մինչև 100 հազար դրամ արժեքով ՀԴՄ-ի կտրոնով գնված ապրանքի արժեքի մեջ կարելի՞ է ԱԱՀ-ի չափը հաշվանցել: Եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ կցենք հետը, որ լինի ճիշտ (եթե հիմնարկը բացի ՀԴՄ-ի կտրոնից հարկային հաշիվ չի տրամադրում ):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային հաշիվների դուրսգրում նոր եղանակով

Eva. Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմիսիոն վաճառքով զբաղվող կազմակերպություն

Արթուր. Խնդրում եմ պատասխանել կամ ուղղություն ցույց տալ, թե որտեղից կարդամ. կոմիսիոն վաճառք իրականացնող խանութը ինչպե՞ս է դուրս գրում հարկային հաշիվ, ես գիտեմ, որ ինքը իրավունք չունի դուրս գրելու իր անունից, այդ դեպքում ինչպե՞ս է այն դուրս գրվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հարկային հաշիվների հետ կապված

Նարինե. Բարև ձեզ, Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին: Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Նորություններ

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը

2011թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնի էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման համակարգը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ համակարգով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, ով աշխատում է ԱԱՀ-ով` կկարողանա դուրս գրել համապատասխան հարկային հաշիվներ և փոխադարձ հարկային հաշիվների դուրս գրման և հաստատման միջոցով հարկային մամիններին տեղյակ պահել կատարված գործարքների մասին: Մանրամասն
Accountant.am
Նորություններ

Հունվարից ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներն էլեկտրոնային տարբերակով կներկայացնեն

Հաջորդ տարվա հունվարի 1-ից ավելացված արժեքի հարկ վճարողները պետք է իրենց հարկային հաշիվները հարկային մարմիններին էլեկտրոնային եղանակով ներկայացնեն։ Խոսքը վերաբերում է տարեկան 100 մլն-ից ավելի շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարողներին։ Դա նախորդ տարի ընդունված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջն է, որը լիարժեք կկիրարկվի 2011թ. հունվարից։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, նախկինում գրանցվել են բազամթիվ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունները կեղծ հարկային հաշիվներ են ներկայացրել, անգամ քրեական գործերի հարուցման դեպքեր են եղել։ Շատ դեպքերում անգամ բարեխիղճ հարկատուներն են ԱԱՀ մասով կեղծ հաշիվեր ներկայացրել։ Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք

Armen. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ

Gor. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Emil. Հարգելի կոլեգաներ, բանկը մատուցել է ծառայություն, որի արժեքի մեջ կա նաև ԱԱՀ-ի գումար, բայց հաշիվ ապրանքագիր չի տվել, այլ միայն հիշարար օրդեր է տվել, հարց, ես կարող եմ այդ ԱԱՀ-ի գումարը հաշվանցեմ: Նշեմ նաև, որ հաշիվը խոշոր հաշիվ է, եթե այո, տեղեկությունները լրացնելուց ինչպե՞ս պետք է ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ

Արտյոմ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ...ո՞ր դեպքում է լրացվում Ղարաբաղի հարկային հաշիվները և կա արդյոք որևէ սահմանային չափ, որ մինչև այդ չափը կարողանանք գրել սովորական հարկային հաշիվ...պատասխանի դեպքում կխնդրեյի ասեիք, թե որտեղ կա նման բան գրված...նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությունը 100000 դրամը գերազանցող հարկային հաշվի դեպքում (երբ ձեռք բերողն ինքն է) հարկային մարմնին տեղեկանք պե՞տք է ներկայացնի, թե` ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշիվներ

N.N. Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փոխանցման հաշիվ

Անյա. Հարգելի հաշվապահներ, Ես նոր միայն առաջին քայլեր եմ անում հաշվապահության մեջ և խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ծառայության դիմաց մեր ընկերությանը դուրս է գրվել փոխանցման հաշիվ: Մեր կողմից կատարված փոխանցման մեջ նշվել է այդ հաշվի համարը: Այնուհետև նրանք մեզ ուղարկել են հարկային հաշիվ, որի համարը տարբեր է փոխանցման հաշվի համարից: Ինչպես է կարգավորվում այս հարցը հաշվապահության մեջ? Որտեղ կարող եմ այդ մասին կարդալ? Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրս գրման ամսաթվի վերաբերյալ

Էլիզա. Բարև Ձեզ. Կխնդեի մեկնաբանել հետևյալ նախադասությունները, քանի որ ըստ իս նշված տողերը հակասում են իրար և արդյունքում հստակ չի նշվում թե որ ամսաթիվն է հանդիսանում հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ (եթե գործարքը կատարվել է մի եռամսյակում, իսկ հարկային հաշիվը դուրս է գրվել մյուս եռամսյակում):Կանխավ շնորհակալություն: ԱԱՀ-ի կարգ N 02/787 ՀՐԱՄԱՆՆ` "7. Հարկային հաշվի դուրսգրման փաստացի ամսաթիվ է համարվում Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ

Karen. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Հարց - կարելի է արդյոք ստեղծել դուրս գրված հարկային հաշվի նոր` երրորդ օրինակը` հնի կորստի դեպքում: Եվ ընդհանրապես` միևնույն հաշվի քանի օրինակ է թույլատրվում դուրս գրել և որ օրենքով / որոշմամբ է կարգավորվում այս հարցը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի մասին օրենքի 19-րդ հոդված

Albert. Բարև բոլորին: ԱԱՀ-ի մասին Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ չվճարողները հարկային հաշիվ դուրս չեն գրում, այլ լրացնում են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր: Եթե հնարավորա տեղեկացրեք, որ ընդհանուր կարգի մասինա խոսքը: Եթե ԱՁ-ն հանդիսանում է ԱԱՀ չվճարող և X կազմակերպության պահանջով, որին այդ ԱՁ-ն մատուցւմ է ծառայություններ, դուրս է գրել հաշիվ, որտեղ ԱԱՀ-ի գումարը նշված է 0%, արդյոք , նման դեպքը համարվում է խախտում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություններ հարկային հաշիվների վերաբերյալ

Vahan. Ո՞ր հարկային հաշիվներն են ներառվում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի մեջ (որքան գիտեմ, 100 հազ.-ը գերազանցող, կցանկանայի ճշտել):
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր

Հարություն. Հարգելի կոլեգաներ, ճիշտ կլինի՞, եթե հարկային հաշվի հետ միասին տպվի նաև ՀԴՄ կտրոն՝ հետագայում հարկերը հաշվարկելիս այն հաշվի չառնելով: Մանրամասն