Tag: հարկային հաշիվ

.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից

220 GLA. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը

215 Հակոբ. Կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող: Ստացել է հարկային հաշիվ, որում նշված գործարքի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է 1 մլն. դրամ: Գումարը վճարվել է մաս-մաս: Նախ կանխիկ` 250 հազ. դրամ, իսկ հետո մնացած մասը` բանկային փոխանցմամբ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

208 Լյուդմիլա. Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը: Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվի արտացոլում ԱԱՀ հաշվարկի մեջ

Արփինե. Խնդրում եմ ինձ օգնեք` եթե ես ինչ-որ կազմակերպությունից, որը առանց ԱԱՀ-ի է աշխատում, ստացել եմ հաշիվ, իսկ ես ԱԱՀ-ով եմ աշխատում, և նրա գումարը փոխանցել եմ, ապա իմ ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ցու՞յց եմ տալիս այդ հաշիվը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը չունի առաքման գիրք

Հ.Ա.. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվում նշված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման

astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման. Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

Ռաֆիկ. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ – ն ենթակա է հաշվանցման

Արտակ. Ֆիզ. անձը (ոչ Ա/Ձ) կիսակառույց շենք է գնել և կառուցում է սառնարան: Շինանյութ վաճառող ընկերությունները հարկային հաշիվներ են դուրս գրել (12 մլն դրամի) այն կազմակերպության անունով, որը որ սառնարանը պատրաստ լինելուց հետո պետք է վարձակալի գործառնական վարձակալությամբ: Կարո՞ղ է կազմակերպությունը այդ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն հաշվանցի, և արդյո՞ք ճիշտ է այս վերը նշված գործողությունը հաշվապահական տեսանկյունից:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը անվավեր ճանաչելու համար

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս տեսնել ստացված էլեկտրոնային հաշիվները

Աննա. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ծանուցում է ստացել

Սամվել. Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝ Հիշեցում-ծանուցում Կամերալ ուսումնասիրության արձանագրություն դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների 2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց: Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ: Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից): Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են. Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ: Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Արտակ. Ընկերությունը ձեռք է բերել հիմնական միջոց (նասոս), որը ունի շահագործման ժամկետ, և ձեռեք բերումը ունի հարկային հաշիվ: Արդյո՞ք կարելի է հաշվանցել տվյալ հարկային հաշում առանձնացված ԱԱՀ-ն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պատվիրատուն ազատված է ԱԱՀ-ից

Ներսես. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը անցել է ԱԱՀ-ով աշխատելուն և հաշիվներ է դուրս գրում ԱԱՀ-ով: Եթե պատվիրատու կողմը ներկայացնում է տեղեկանք, որ ազատված է ԱԱՀ-ից, այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող

Նարինե. Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է բեռնափոխադրումներով

Ռուբեն. Հարգելիներ, խնդրում եմ ինձ օգնեք, եթե կարող եք: Պատրաստվում եմ բացել ՍՊԸ, որը զբաղվելու է բեռնափոխադրումներով և լինելու է ԱԱՀ վճարող: Վճարելու եմ հայկական կազմակերպություններին. 1. վճարելու եմ երկաթ գծով ներմուծման համար Այրում - Երևան ներառյալ ԱԱՀ 2. վճարելու եմ տերմինալային վճարները ներառյալ ԱԱՀ 3. վճարելու եմ հայկական կազմակերպության, որպեսզի բեռնարկղը (կոնտեյները) մեքենայով տերմինալից հասցնի պահեստ առանց ԱԱՀ 4. վճարելու եմ երկաթ գծով դատարկ կոնտեիները արտահանման համար Երևան-Այրում առանց ԱԱՀ և պետք է դուրս գրեմ հաշիվ արտասահմանյան կազմակեպության: Հարց` ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրեմ` ԱԱՀ-ով, թե՞ առանց, թե՞ պետք է տարանջատեմ` որ մասը ԱԱՀ-ով, որ մասը` ոչ: Մի խոսքով` ինչպե՞ս պետք է ճիշտ իրականացնել այս ամենը, և ինչպես է հարկվելու գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում ԱԱՀ պարտավորությունը

Armen. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ունեմ կատարողական ակտ 20.06.2012 դրությամբ, սակայն հաշիվը դուրս է գրվել 15.07.2012: Արդյո՞ք դա խախտում է: Ըստ հարկային տեսուչների այո, քանի որ ԱԱՀ մեկ ամիս ուշացել է: Իմ կարծիքով ես ճիշտ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք կնքել հարկային հաշիվը

Nelli. Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները դուրս է գրում էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները` ոչ: Պարտադիր է արդյո՞ք հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտը կնքի հարկային հաշիվը:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց ապրանքների տրամադրում հաճախորդներին

Արթուր. Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ձեռք է բերել ապրանքներ և այդ ապրանքները ակցիայի շրջանակներում նվիրելու է իր հաճախորդներին, ովքեր գնումներ են կատարելու: Անհատույց տրված ապրանքների համար գրե՞լ հարկային հաշիվ` գրելով "անհատույց տրամադրված": Խնդրում եմ գրեք, ով գիտի անհատույց տրամադրված ապրանքների մասին, ինչպե՞ս հաշվառել, եթե հնարավոր է` օրինակով:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի արտադրամաս

Իրինա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը

A.M.. ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային հաշվի դուրսգրում ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը

Նաիրա. Խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող ընկերությունը էլեկտրոնային e-invoicing ծրագրով կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպությանը, թե՞ պետք է օգտագործել հարկային մարմնից ստացված հարկային հաշիվների ձևը: Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Աննա. Զբաղվում ենք առևտրով, պետք է կիրառենք զեղչեր, ընդունենք` գրում եմ հարկային հաշիվ. 1*520000=520000 զեղչ 10%` 52000 հարկվող գումար` 468000 ԱԱՀ 20%` 93600 ենթակա է վճարման` 561600 Խնդրում եմ օգնեք ճիշտ լրացնելու ԱԱՀ-ի հաշվետվությունը. իրացման շրջանառությունը 520000, ԱԱՀ-ի գումարը 104000, թե՞ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ-ի գումարը 104000 կամ էլ իրացման շրջանառությունը 468000, ԱԱՀ` 93600 13 տողում (այլ հարկային պարտավորություն) ԱԱՀ` 10400 ո՞ր լրացման ձևն է ճիշտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը

Արման. Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ

Ռոբերտ. Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna. 2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական: Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին: Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի անվավեր ճանաչում

Լիանա. Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Արաքս. Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Տաթևիկ. Ունեմ երկու հարց, խնդրում եմ պատասխանել. 1. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն իրավունք ունի՞ արդյոք դուրս գրել ԱԱՀ-ով հաշիվ և եթե ունի, ապա ի՞նչ է արվում այդ ԱԱՀ-ի գումարը: 2. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն ստացել և դուրս է գրել ԱԱՀ-ով հաշիվներ: ԱՁ-ի տարեկան եկամուտների հայտարարագրում Ծախսեր և Եկամուտներ տողերում գրվում է ներառյա՞լ ԱԱՀ գումարը: Շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց

Արման. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ֆինանսական վարձակալությամբ ձեռք է բերել տրանսպորտային միջոց, որի համար ստացել է հարկային հաշիվ` առանձնացված ԱԱՀ-ով: Պայմանագիրը կնքվել է արտարժույթով, հաշիվը բնականաբար դրամով է: Համաձայն "ԱԱՀ մասին" օրենքի հաշվանցման ենթակա են ԱԱՀ այն գումարները, որոնց դիմաց առկա է վճարում: Մեր դեպքում վճարում առկա չէ, վճարումները կատարվելու են համաձայն լիզինգի պայմանագրի ժամանակացույցի և արտարժույթով: Հարցը հետևյալն է` որքա՞ն գումար և ի՞նչ կարգով է ենթակա հաշվանցման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ

Նարե. Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի և հաշիվ-ապրանքագրի տարբերությունը

Արայիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրել, թե ինչ տարբերություն հարկային հաշվի և հաշիվ-ապրանքագրի միջև: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Anna. Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Դավիթ Ասատրյան. Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն... Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նվազեցվող ծախս ձևակերպելու համար

Դավիթ Ասատրյան. Համաձայն ՀՀ կառավարության 525 որոշման ծախսը հիմնավորող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը և հաշիվ-ապրանքագիրը: Հարց. Ասացեք խնդրեմ, բենզինի ձեռք բերման հաշիվը բավարա՞ր է արդյոք նվազեցվող ծախս ձևակերպելու համար: Խնդրում եմ պատասխանել այո կամ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պետք է անել հին առաքման գրքերի հետ

Anna. Բարև ձեզ: Առաքման նոր գրքերը արդեն կան, իսկ հին առաքման գրքերը ի՞նչ պետք է անենք: Մեր կազմակերպությունը դուրս է գրում հարկային հաշիվ, նաև կատարում է ներքին տեղափոխություն: Եթե պետք է նոր գիրք ձեռք բերել, ապա ես ի՞նչ պետք է անեմ և ու՞մ դիմեմ, եթե ունեմ հին գիրք (որը ամբողջությամբ լրացված չի):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը

Հաշվապահ. Մթերային խանութը ԱԱՀ վճարող կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, կազմակերպությունը դուրս է գրել հաշիվ ապրանքագիր: Ինչպե՞ս պետք է կատարվի վճարումը: Արդյո՞ք պարտադիր է, որ խանութը բանկում ունենա հաշվարկային հաշվեհամար կազմակերպության բանկային հաշվին փոխանցում կատարելու համար:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի մատակարարման և դուրս գրման ամսաթվերի վերաբերյալ

Դավիթ Աատրյան. Ալֆա ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, ասենք 600.0 հազ.դրամ` ներառյալ ԱԱՀ, Բետա ՍՊԸ-ին: Մատակարարման ամսաթիվը 29.12.2011թ., իսկ դուրս գրման ամսաթիվը 09.01.2012թ.: Բետա ՍՊԸ-ն 600.0 հազ. դրամը վճարել է 10.01.2012թ.-ին: Երկուսն էլ ԱԱՀ վճարող են: Հարց 1: Ալֆա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հարկային պարտավորություն: Հարց 2: Բետա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հաշվանցման ենթակա հետաձգված ԱԱՀ: Հարց 3: Ալֆա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես եկամուտ 500.0 հազ. դրամը: Հարց 4: Բետա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես ծախս 500.0 հազ. դրամը: Տեսեք, թե ինչ խնդիրներ է առաջացնում մի օրենքի փոփոխությունը: Ու՞մ է պետք երկու ամսաթիվ, էդ ի՞նչ պրոբլեմ է, որ օրենք են փոխում... Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԼՂՀ – ում գրանցված ընկերությունից ստացված հաշիվների վերաբերյալ

Վահե. Արդյո՞ք կա որևէ պաշտոնական պարզաբանում Լեռնային Ղարաբաղում գրանցված ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի` ՀՀ-ում կիրառման հետ կապված: Շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net 2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվություն

Հայկուհի. Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվություն ե՞րբ և ինչպե՞ս պետք է ներկայացնել: Խնդրում եմ օգնել գտնել համապատասխան որոշումը: Կա՞ն ժամկետներ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվության ճշգրտում

Աննա. Հարկային հաշվի ձևերի օգտագործման մասին հաշվետվությունում ես կարո՞ղ եմ ճշգրտում տալ, և եթե այո, ապա ի՞նչ գրանցեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

Anna. Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ: 24 ժամը լրանալուց հետո այդ հարկային հաշիվը ծրագրով անվավեր է արվել: Դիմացի կողմի հաստատումը բացակայում է: Անհրաժեշտություն կա՞ արդյոք փոխադարձ ակտի, գրության և նամակի: