Tag: հաստիք

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է քաղիրավական պայմանագրում նշել հստակ սահմանված գումար

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, աշխատելու է մոտ 5 ամիս, կարելի՞ է արդյոք վճարման կարգը կետում նշել, որ ամսական ստանալու է հստակ սահմանված գումար (նշեմ, որ ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով, այդ հաստիքը չունենալու պատճառով է կնքվել քաղիրավական պայմանագիրը):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Արմինե. Բարև Ձեզ։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով դեկտեմբերի 3-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 160 000 դրամ էր, մաքուր՝ 118 200, ունեմ նաև 35 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենին փոխարինելու վերաբերյալ

Մագա. Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք: Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր: Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է աշխատակիցներին վարձատրել 2/3-ով

Ռուզան. Բարև Ձեզ: Օգնեք խնդրում եմ։ Հաստիքի կրճատման պատճառով աշխատակիցներ են ծանուցվել 115 հոդվածի համաձայն: Ծանուցվել են 60 օր առաջ: Հիմա հարցս նրանում է՝ կարող եմ արդյո՞ք նրանց վարձատրել 2/3-ով՝ ըստ 186 հոդվածի, սակայն մյուս աշխատողները 100%-ով։ Դա գործատուի հրահանգով է կատարվելու։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետում գտնվող աշխատակցի աշխատանքային պայմանագրի խզման հետ կապված

Լիլի. ՍՊԸ-ի գործունեության դադարեցումը և դեկրետում գտնվող և 1 տարեկան բալիկին խնամող աշխատակցի հետ կարո՞ղ են խզել աշխատանքային պայմանագիրը՝ նշելով ծանուցման մեջ հաստիքների կրճատման խնդիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը

Սոֆի. Բարև Ձեզ: Ինձ կասեք, եթե ՊՈԱԿ-ը վերանվանվել է, և փոխել գործունեության տեսակը, որի դեպքում անհրաժեշտություն է առաջացել հաստիքների կրճատման, ապա ԱՕ-ի, ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի փոփոխության դեպքում

Հեղինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի փոփոխություն

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք: Աշխատակցին նույն հաստատությունում այլ հաստիքի տեղափոխելու համար ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը կամ ի՞նչ հիմքերով։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաստիքը համարվում է վնասակար

Սոնա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Ունեմ հնոցապանի հաստիք, արդյո՞ք տվյալ հաստիքը համարվում է վնասակար, և աշխատողին պե՞տք է հավելավճար տամ վնասակար աշխատանքի համար: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ ժամավարձային սկզբունքով

Gayane. Կազմակերպությունը ՀԿ է, ունի հաստատված հաստիքացուցակ, և վճարումը կատարում է համաձայն հաստիքացուցակի, և աշխատանքային պայմանագրերում նշված է հաստիքային դրույքի չափը, օրինակ, 70 000 դրամ: Սակայն վերջերս իմացանք, որ պայմանագրերում պարտադիր պետք է նշված լինի ժամավարձային արժեքը, օրինակ, 770 դրամ, և հաշվարկը կատարվի համաձայն դրա: Հարցս հետևյալն է` այդ դեպքում ո՞րն է հանդիսանալու հիմք աշխատավարձի վճարման դեպքում, որովհետև 20, 21 կամ 22 աշխատանքային օրերի դեպքում աշխատանքային ժամերը կլինեն տարբեր, դրանից ելնելով էլ` աշխատավարձը կլինի տարբեր, և այն էլ այն չի համապատասխանի հաստիքացուցակին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր պաշտոն հաստիքացուցակում

Ասյա. Խնդրում եմ, ինձ օգնեք: Ընկերությունում ես աշխատում եմ որպես գործավար, սակայն ժամանակավոր կատարում եմ կադրերի տեսուչի պարտականությունները (նա դեկրետի մեջ է) և ունեմ պատճենահանողի՝ ներքին համատեղությամբ աշխատանք: Հիմա ինձ վրա պետք է դրվի նաև թարգմանչի աշխատանք, որը հաստիքացուցակում չունենք: Խնդրում եմ, հուշեք. 1. Արդյո՞ք մեկ հոգու վրա կարելի է այդքան պարտականություն դնել, և ինչպե՞ս ձևակերպել այդ ամենը: 2. Ինչպե՞ս են հաստիքացուցակում նոր հաստիք մտցնում, հրամանո՞վ, թե՞ ինչպես: