Ագաթա.
Բարև Ձեզ,խնդրում եմ ինձ ուղղություն տալ Ա/Ձ-րի վերաբերյալ,ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի և որոնք են այդ:Արդյոք ԱԱՀ-ի հաշվետվություն թե եռամսյակային,թե ամսական պետք չե ներկայացնել?
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ագաթա.
Բարև Ձեզ,խնդրում եմ ինձ ուղղություն տալ Ա/Ձ-րի վերաբերյալ,ինչ հաշվետվություն պետք է ներկայացնի և որոնք են այդ:Արդյոք ԱԱՀ-ի հաշվետվություն թե եռամսյակային,թե ամսական պետք չե ներկայացնել?
Սևակ Աբրահամյան.
Բարև, ինչպես կարող եմ ստանալ իմ ցանկացած կազմակերպության հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվությունները, եթե դրանք չկան կազմակերպության կայքում: Նախապես շնորհակալություն արձագանքելու համար:
Անի.
Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում ու հուսով եմ կկարողանաք օգնել: Հաստատագրվածով աշխատող վարսավիրանոցը տարեկան հաշվետվություններից (ձև 1, 2 և պարզեցված շահութահարկի հաշվարկ) ո՞րն է տալիս: Տարբեր հարկային աշխատակիցների հարցրել եմ, ոչ ոք հստակ չի պատասխանել: Շնորհակալություն:
Siranush.
2008-ին կազմակերպությունը հարկային տեսչություն է ներկայացրել դադարեցման դիմում, 2009-ին աշխատանքի տեսչություն ներկայացրել է տարեկան հաշվետվություն: Պետք է արդյոք 2009-ի համար էլ ներկայացնել:
Դավիթ.
Հարգելի բարեկամներ, կարող եք ասել, թե ծառայություններ մատուցող նորաբաց ՍՊԸ-ի համար որ փաստաթղթերն ու հաշվետվություններն են պարտադիր: Գիտեմ, որ պարտադիր է դրամարկղի գիրքը, իսկ մյուսների մասին չգիտեմ: Լսել եմ, որ հասույթի և առաքման գրքեր պետք չեն ծառայություն մատուցողին: Իսկ լրացվող մատյանները պարտադիր են, թե դրանք զուտ ներքին օգտագործման համար են:
Անահիտ.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում:
Սկսնակ հաշվապահ եմ, վարսավիրանոցային ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի հաշվապահ եմ, այս պահին տարեկան հաշվետվություններ եմ կազմում, կարող եք ինձ ասել, ես պետք է ներկայացնեի հայտարարագիր եկամուտների հետ կապված? Դա ինչ հաշվետվություն է, արդյոք նման ՍՊԸ-ն պարտադիր է որ հանձնի այդ հաշվետվությունն, անչափ շնորհակալ եմ նախապես հարցի համար:
Հարգանքներով, Անահիտ:
Lika.
Խնդրում եմ պատասխանեիք, կարող է արդյոք ԱՁ-ն հանդիսանալ նաև ՓՄՁ, և ինչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել այդ դեպքում?
Արմինե.
Հարգելի կոլեգաներ,խնդրում եք օգնեք..ՍՊԸ-ն,որը հարկային մարմիններին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարեցնելու մասին ,կարիք ունի արդյոք ներկայացնել տարեկան հաշվետվություն??եթե այո,ապա ինպես լրացնեմ ՍՊԸ-ի տարեկան զրոյական հաշվետվությունը,եթե այն 2008 և 2009 թվականներին գործունեություն չի իրականացրել և մինչև հիմա հաշվետվությունների չի ներկայացրել:
Հռիփսիմե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք, Եթե ԱՁ-ն գրանցվել է 2009թ. նոյեմբեր ամսին, սակայն 2009թ. գործունեություն չի ծավալել /ՀԴՄ-ն էլ մի քանի օր առաջ է վերցրել հարկայինից/, ապա նա սոց. վճ. տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և եկամտահարկի հաշվարկ /թե պարզեցված հաշվարկ/ պետք է ներկայացնի, թե ոչ? /եթե հնարավոր է նշեք հղումը/:
Նախապես շնորհակալություն:
Այս թեմայում կփորձենք անդրադառնալ այն բոլոր հիմնական օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են վերջերս: Կարդալ ավելին “Օրենսդրական փոփոխություններ” →
Ani.
Բարև Ձեզ, ես նոր եմ սկսելու վարել խանութի հաշվապահություն, իրավաբանական անձը Ա/Ձ է, ես ուզում եմ ստույգ իմանամ, ինչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, օրենքները կարդացել եմ, մոտավոր պատկերացում ունեմ արդեն, խանութը դեռ աշխատելու է առանց ԱԱՀ-ի, բայց դրա փոխարեն ի՞նչ հաշվետվություն կամ վճարումներ պետք է կատարվեն, սոցի ու եկամտահարկի համար ինչ չափով որ տեղյակ եմ, արդեն մի անգամ կարճ ժամանակահատվածով վարել եմ Ա/Ձ-ի հաշվապահություն լահմաջոանոցի համար, իսկ սա խանութ է, կարո՞ղ եք ինձ օգնել այդ հարցում: Կանխավ շնորհակալություն:
Ella.
Եթե արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող, պե՞տք է ներկայացնել ԱԱՀ հաշվարկ: Անհատական հաշվետվությունը (ընթացիկ), անհրաժե՞շտ է ներկայացնել 2 ամիսը մեկ անընդմեջ: Եվ ի՞նչ վիճ. հաշվետվություն են հանձնում: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Մասնակցե´ք հաշվետվությունների հանձնման վերաբերյալ Accountant.am – ի նոր հարցմանը:
Գրիգոր.
Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Կարդալ ավելին “Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում” →
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Կարդալ ավելին “Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն” →
Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:
Կարդալ ավելին “Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը” →
Գայանե.
Կազմակերպությունը Հարկայինում հաշվառվել է 2009թ-ի ապրիլի 15-ին, և մինչ այսօր ոչ մի գործունեություն չի ծավալել, աշխատող չունի գրանցվաց,զրոյական եռամսյակային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե ոչ, և թույլատրվում է արդյոք որ քանի դեռ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել տնօրենը որպես աշխատող գրանցված չլինի: Նախապես շնորհակալություն
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ