
Ի՞նչ հաշվեհամարի փոխանցել մայրության նպաստը
Քրիստինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` ԱՁ հղիության միանվագ նպաստի համար անհրաժե՞շտ է նոր բանկային հաշիվ, թե՞ կարող ենք փոխանցել արդեն գործող հաշվին կամ քարտին:

Բանկային հաշիվների հաստատում
Հայկ.
Բարև Ձեզ: Կասե՞ք` եթե ՍՊԸ-ն որևէ բանկում հաշիվներ է բացում կամ փակում, ապա հարկայինը պե՞տք է հաստատի: Եվ ի՞նչ կարգով է դա արվում:

Հաշվեհամարից գումարի տրամադրում տնօրենին
Կարեն.
Հարգելի հաշվապահներ,եթե շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է տալիս տնօրենին` դրանից հարկ առաջանու՞մ է, և ի՞նչ քայլեր պետք է արվի:

Արդյո՞ք աշխատավարձի անկանխիկ փոխանցումը պարտադիր է
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, կօգնե՞ք` անկանխիկ վճարումների հետ կապված հարց ունեմ: Եթե Ա/Ձ և ՍՊԸ ունեն իրենց հաշվեհամարները, ես պետք է բանկային ծրագիրը բանկից վերցնե՞մ աշխատավարձը գրանցված աշխատողների հաշվեհամարներին փոխանցելու համար, թե՞ տնօրենը կարող է միանգամից բանկում փոխանցում կատարի: Եվ արդյո՞ք անկանխիկ փոխանցումը պարտադիր է, օրենքը ուժի մեջ է: Կանխավ շնորհակալություն:

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին
Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան:

Ակտի վաղեմության ժամկետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։

Ինչպե՞ս է ցույց տրվելու շրջանառությունը
Մարիաննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՀՀ-ում գործող ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը։ Բացել եմ ԱՁ, աշխատելու եմ շրջհարկով (արդեն դիմումը տվել եմ), ինչպես նաև բացել եմ բանկային հաշվեհամար ԱՁ-ի համար, որը նշված է Taxservice-ում:
Արտասահմանյան կազմակերպությունը` բանկային հաշվեհամարին, ամեն ամիս ծառայության համար պետք է գումար փոխանցի:
Ցանկանում եմ իմանալ, այդ գումարը ինչպե՞ս է երևալու ծրագրում (եթե ՀԴՄ չունեմ), քանի որ եռամսյակային շրջհարկի հաշվետվության 16 կետում պետք է գրեմ այդ գումարի չափի 5%-ը:
Ես շրջանառության հարկի հաշվետվություն տալիս եմ ԱՁ-ի և ՍՊԸ-ի, բայց ՀԴՄ-ով եմ տեսնում շրջանառություն, իսկ ՏՏ ոլորտը չեմ արել, խնդրում եմ օգնել:
Շնորհակալություն:

Արտասահմանյան առցանց բանկեր
Մարինե.
Բարև Ձեզ։
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրավորմամբ արտասահմանի հետ։ Ներկա պահին գործատուն գերմանական կազմակերպություն է, և գումարը փոխանցում են իմ ԱՁ եվրոյի հաշվեհամարին։
Քանի որ ըստ իրենց պահումները շատ են, խնդրել են գտնեմ ալտերնատիվ` հարմար տարբերակով, փոխանցում կազմակերպելու համար։ Նրանց համար շատ կարևոր է փոխանցումներում նշել իմ ՀՎՀՀ-ն։ Օրինակ` առաջարկել են օգտվել արտասահմանյան օնլայն բանկերից։ Դիտարկել եմ մի քանի տարբերակ։
1. Բացել եմ բիզնես հաշիվ payoneer-ում։ Լրացրել եմ ԱՁ-ի բոլոր տվյալները։ Չգիտեմ արդյո՞ք ճիշտ եմ արել։ Կարո՞ղ էին փոխանցել payoneer-ի ֆիզ. անձի հաշվին և նշեին իմ ՀՎՀՀ-ն, նորմալ կստանայի՞ գումար: Եթե payoneer-ով տարբերակ կա ամեն ինչ ճիշտ կազմակերպելու, խնդրում եմ`օգնեք։
2. Դիտարկել եմ նաև worldremit-ը։ Սա նույն պահումն է անում ինչ օրինակ` ԱՁ-ի հաշվին իրենց կատարած փոխանցումը։ (800 եվրոյից սկսած 30 եվրո պահում):
3. Ներբեռնել եմ wise-ը, էստեղ բիզնես հաշիվ չի թողնում բացել, բացել եմ ֆիզ. անձի համար հաշիվ։ Բայց փոխանցում ստանալու համար ես պետք է 10 000 դրամ փոխանցեմ հաշվին։ Չեմ փորձարկել։
Խնդրում եմ կիսվեք փորձով/խորհրդով։
Շնորհակալ եմ ցանկացած օգնության համար։ )))

Դրոշմանիշային վճարի հաշվեհամար
Քրիստինե.
Բարև բոլորին։ Մի հարց է առաջացել ինձ մոտ. բանկում վճարվել է աշխատողի համար դրոշմանիշային վճար, բանկի աշխատողը փոխանցել է հետևյալ հաշվեհամարին՝ 900005000170 և պնդում է, որ սա նույնպես դրոշմանիշային վճարի հաշվեհամար է: Ես գիտեմ միայն այս հաշվեհամարը՝ 900005001186, ո՞րն է ճիշտ հաշվեհամարը։ Ես պետ. եկամուտների կայքում նայեցի հաշվեհամարների համառոտ ցանկում այդ հաշվեհամարը վերաբերվում է սոցիալական վճար` վարձու աշխատողներից (պայմանագրային եկամուտ ստացողներից), այդ թվում` հարկային գործակալի միջոցով։
Նախապես շնորհակալություն։

Գործունեության իրականացում արտերկրում
Մարիաննա.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:

Հարկերը սխալ հաշվեհամարի են փոխանցվել
Մարինա․
Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք՝ ի՞նչ է կարելի անել, եթե կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկի ամբողջ գումարը փոխանցվել է դրոշմանիշային վճարի հաշվեհամարին։ Շնորհակալություն։

Կուտակվել է բանկային հաշվի սպասարկման գումար
Գարիկ.
Բարև Ձեզ:
ՍՊԸ-ն դադարեցրել է անորոշ ժամկետով գործունությունը, սակայն բանկային հաշիվը չի փակվել: Բանկային հաշվի սպասարկման պարտք է կուտակվել: Հիմա ուզում եմ պարտքը մարել և բանկային հաշիվը փակել: Կխնդրեմ օգնել հասկանալ` խախտում չի՞ համարվի, եթե ուղղակի կանխիկ բանկում վճարեմ բանկային հաշվի սպասարկման պարտքը, թե պետք է նորից փոխառության պայմանագիր ստեղծվի:
Կանխավ շնորհակալ եմ:

Հիմնադրի կողմից բանկային հաշվեհամարին կատարված փոխանցում
Արուսիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՏՏ ոլորտի կազմակերպությունը ծառայություն է մատուցել արտասահմանյան գործընկերոջը՝ կայքի միջոցով։ Կայքում հնարավոր չէ նշել կազմակերպության բանկային տվյալները, նշել են հիմնադիրներից մեկի հաշվեհամարը։
Հիմնադիրը պետք է գումարը փոխանցի կազմակերպության բանկային հաշվեհամարին, նպատակ դաշտում գրելով, դուրս գրված ծառայության հաշիվ վավերագրի համարը։
Այս կերպով ճի՞շտ է կազմակերպվում հաշվապահական հաշվառման գործընթացը։
Շնորհակալություն:

Հաշվարկային հաշիվ բացելու վերաբերյալ
Կարինե.
Բարև ձեզ: Բանկում հաշվարկային հաշիվ՝ ոչ քարտային, բացելը, բակերի համար պարտադի՞ր է, եթե այո, խնդրում եմ ասել օրենսդրական հիմք: Բանկ կա, որ ասում է պարդադիր է, բանկ կա՝ ոչ:

Լիցենզիա
Անուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ լիցենզիաների գումարի փոխանցումը ինչպե՞ս է կատարվում, և ո՞ր ՀՀ-ին։

Ստորագրության գումարը վճարելու համար
Մերի.
Բարև Ձեզ: Կարո՞ղ ենք ՀԿ-ի հաշվից ID-ի ստորագրության գումարը վճարել։

Հիմնադիրը պարբերաբար գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին

Մետաղադրամով աշխատող ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում
Նառա.
Պետական տուրքի մասին է հարցս. մետաղադրամներով ավտոմատների միջոցով սննդի կազմակերպում ԱՁ համար - հաշվեհամարը կխնդրեի: Շնորհակալ եմ:

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ստացողը չունի հաշվեհամար
Գոհար.
Բարև Ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՁ-ից ԱՁ-ն ստացել Է Բ սերիայի հաշիվ՝ ապրիլ ամսից սկսած, սակայն ստացողը չունի հաշվեհամար և չի ստորագրել ոչ մի հաշիվ: Ի՞նչ քայլեր պետք է անել, որ խնդիրներ չառաջանա և կարողանամ նվազեցում կատարել: ԱՁ-ն գործում է շրջհարկով և բանջարեղենի խանութ է:

Առցանց ծառայությունների մատուցում արտասահմանյան ընկերությանը
Բարև Ձեզ:
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․
- Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
- Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
- Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
- Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:
Վերջին մեկնաբանություններ