Tag: հաշվեհամարներ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ

Hayk. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնեք: Եթե հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից ֆիզ. անձին 20 000 դրամ փոխանցում է արվել՝ բարեգործական նպատակով, ի աջակցություն Արցախի երեխաների, արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ, և եթե այո, ապա որ Հոդվածի համաձայն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է ունենա առանձին հաշվեհամար

Անի. Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ԱՁ-ն պարտադիր պետք է ունենա առանձին հաշվեհամար, թե՞ կարող ենք օգտվել անձնական հաշվեհամարից Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն

Hayk. Բարև Ձեզ, Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տալ համահայկական հիմնադրամին կատարված նվիրատվության հաշվապահական ձևակերպումները

Hayk. Բարև Ձեզ: Հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից փոխանցում եմ կատարել համահայկական հիմնադրամին, որպես հանգանակություն: Հաշվապահորեն ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքը: Նշեմ, որ աշխատում ենք շրջհարկի համակարգում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվեհամարով պետք է վճարել պետական տուրքը

Արամ. Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվեհամարով պետք է վճարել պետական տուրքը՝ պետական տուրքի մասին օրենքի 19.7 և 19.8 կետերի գործունեություններով զբաղվող հարկ վճարողները:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարներին են փոխանցվում հարկերը

Արամ. Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․ - դիմում - վճարման անդորրագրի պատճեն - ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն - անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները - լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները: Բացի վերը նշվածից՝ հաշվեհամար էլ է պե՞տք նշել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին են փոխանցվում հարկերը

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։ Բոլոր հարկերը, բացառությամբ դրոշմանիշային գումարներից, փոխանցվում են 900008000490 հաշվեհամարի՞ն։ Եվ եկամտային հարկի ու սոց․ վճարի պարագայում փոխանցվելու են գործատու՞ի անունից։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին է վճարվում դրոշմանիշային վճարը

Նառա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հուշել՝ ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել ԱՁ-ի դրոշմանիշային վճարները և ի՞նչ պարբերականությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է բանկային հաշիվ բացել

Արմեն. Բարև ձեզ: ՍՊԸ-ն բացելուց հետո պե՞տք է նաև բացել ինչ-որ առանձնահատուկ բանկային հաշվեհամար, թե՞ արդեն գործող հաշվեհամարը կարելի է կցել ՍՊԸ-ին և վերջ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի վճարման հաշվեհամարների վերաբերյալ

Ռիտա. ՍՊԸ-ների դրոշմանիշային վճարի և միասնական վճարի հաշվեհամարները նույն բյուջետային կազմակերպությունների հաշվեհամարնե՞րն են:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վճարել եկամտային հարկը և սոցիալական վճարը

Արմեն․ Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ․ կազմակերպությունը աշխատողի եկամտային հարկը և սոց վճարը ինչպե՞ս պետք է վճարի էլեկտրոնային: Սկզբում 189 հաշվետվությունն է ուղարկվում, հետո՞ վճարումը: Ո՞ր հաշվեհամարին կատարել վճարում (աշխատողի եկատային հարկ և սոցիալական վճար)։ Նշեմ նաև, որ կազմակերպությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարվեն հարկերը

Գոհար. Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն: