Tag: հաշվարկային փաստաթուղթ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից

Anna. Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձի անունով

Մհեր. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ և ստանում է ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր հյուրանոցներից: Արդյո՞ք ես պետք է դուրս գրեմ հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձին, թե՞ միայն ֆիզիկական անձի պահանջի դեպքում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս

Hasmik. Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս (ապրանքը սահմանից տեղափոխվում է ուղիղ իրացնող խանութ) հաշվարկային փաստաթղթեր բաժնից "Ապրանքների տեղափոխման էլեկտրոնային փաստաթուղթ" դու՞րս է գրվում, թե՞ ոչ։ Եթե այո, խնդրում եմ օրենսդրական ակտի հղումը կատարեք։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է

Նազելի. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք 2016թ-ից պարտադիր է հաշվարկային փաստաթղթերը դուրս գրել էլեկտրոնային եղանակով

Վանուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել. փաստաբան ԱՁ-ն հանդիսանում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: ԱՁ-ն չունի ՀԴՄ: Մինչ օրս ֆիզ. անձ հաճախորդների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր և լրացնում հաշիվ-ապրանքագիր թղթային տարբերակով: Հարցս հետևյալն է. արդյո՞ք 2016թ-ից պարտադիր էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ պետք է դուրս գրեր ֆիզիկական անձանց, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում պատասխանեք. ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում, ձեռք է բերվել ՀՀ տարածքում ապրանք առանց ԱԱՀ, Ռուսաստան արտահանման դեպքում այդ ապրանքից կստանա՞մ ԱԱՀ գերավճար իմ հաշվին, թե՞ ոչ: 2) Արտահանման դեպքում e-Invoicing ծրագրում լրացվում է Հարկային հաշիվ, թե՞ Հաշվարկային փաստաթուղթ 3) Հաշվարկային փաստաթղթեր բաժնում` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվում է միայն Հաշիվ ապրանքագիր գրելու դեպքում, թե՞ նաև Հարկային հաշիվ դուրս գրման դեպքում: 4) Ռուսաստան Արտահանման դեպքում Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվու՞մ է Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Siranush. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային փաստաթղթերի մատակարարման ամսաթվերը սխալ են

An. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հաշվարկային փաստաթուղթ եմ դուրս գրել 142 հատ, որոնց մատակարարման ամսաթիվը պատահաբար սխալ է եղել: Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ. Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: