Tag: հաշվապահ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարգապահական տույժ հաշվապահին

Անի. Բարև ձեզ։ ՓԲԸ-ին հարկայինը տուգանում է ժամանակին հաշվետվությունը չներկայացնելու համար, հաշվապահը արդարանում է, որ վերջին երկու շաբաթը եղել է բյուլետենում (ամբուլատոր) և իր մեղավորությունը չկա, սակայն հրամանով հաշվապահի պարտականությունները տվյալ ժ|հատվածի համար չեն վերցվել, քանի որ այլ հաշվապահ ընկերությունը չունի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է կարգապահական տույժի ենթարկել հաշվապահին:
Գտնել աշխատանք

#գործկա Penotex ընկերությունում

Ընկերություն՝ Penotex LLC Հասցե՝ ք.Երևան, Թևոսյան 115/14 Հեռախոս՝ 099662005 Էլ․ փոստ՝ hr.penotex@yandex.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Նկարագրություն՝ Աշխատանքի ենք հրավիրում փորձառու գլխավոր հաշվապահի: Պարտականություններ՝ • Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, • Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները: • Ապահովել հիմնական միջոցների արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից: • Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը: • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ • Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով: • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում: Պահանջներ՝ • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում, • 1 C ծրագրի գերազանց տիրապետում, • ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն, • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում • Ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է • Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն, հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ • Փորձագետ հաշվապահի որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն Հավելյալ նշումներ՝ Աշխատանքը 5-օրյա գրաֆիկով է, 09:00-18:00 : Աշխատավարձը բարձր, մրցունակ
Գտնել աշխատանք

#գործկա Ծիրան Մարկետ ընկերությունում

Ընկերություն՝ "Ծիրան մարկետ" ՍՊԸ Հասցե՝ Կենտրոն, Խորենացի 47 Հեռախոս՝ +37433300561 Էլ․ փոստ՝ hr@tsiranmarket.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ "Ծիրան Մարկետ" ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Հաշվապահի: Պարտականություններ՝ - Իրականացնել ընկերության կողմից հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում - Կատարել բանկային փոխանցումների ծրագրային ձևակերպումներ - Անհրաժեշտության դեպքում իրականացնել հաշվապահական պարտքերի ճշգրտում գործընկեր կազմակերպությունների հետ - Ծրագրի միջոցով կատարել պահեստի մուտքերի ստուգում, դուրս գրված հաշիվների ստուգում - Կատարել գլխավոր հաշվապահի կողից տրվող այլ հանձնարարությունների կատարում Պահանջներ՝ - Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության, ֆինանսների և/կամ հաշվապահության ոլորտներում պարտադիր է: - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ - Գործող օրենքների իմացություն - СуперМаг ծրագրի իմացությունը ցանկալի է - Հաղորդակցման գերազանց հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում Աշխատավարձ՝ 150 000 - 200 000 դր. Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ Երկուշաբթի-Շաբաթ, 09:00-18:30
Գտնել աշխատանք

#գործկա Penotex ընկերությունում

Ընկերություն՝ Penotex LLC Հասցե՝ ք.Երևան, Թևոսյան 115/14 Հեռախոս՝ 099662005 Էլ․ փոստ՝ hr.penotex@yandex.com Թափուր աշխատատեղ՝ ՀԱՇՎԱՊԱՀ Աշխատանքի նկարագրություն՝ • Վաճառքների (մեծածախ, մանրածախ) ձևակերպում, • Ապրանքանյութական արժեքների մուտքագրում, • Հիմնական միջոցների հաշվառում, • Դրամական միջոցների հաշվառում, • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, • Ֆինանսական վերլուծությունների իրականացում, • ԵՏՄ հայտարարագրերի կազմում: Պահանջներ՝ • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տնտեսագիտական ոլորտի, • Աշխատանքային փորձ՝ 3 տ. և ավելի, • Հարկային օրենսդրության իմացություն, • 1C ծրագրի, MS Excel-ի, E-invoicing իմացություն • Ցանկալի հմտություններ՝ վերլուծական միտք, տվյալների բազայի հետ աշխատելու հմտություն, թիմային աշխատանքի կարողություն Աշխատավարձ՝ սկսած 250 000դր-ից Այլ նշումներ՝ Աշխատանքը 6-օրյա է, ժամերը՝ 09:00-18:00, շաբաթ օրը՝ հերթափոխային սկզբունքով
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պաշտոնի փոփոխություն

Աստղիկ․ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնեք։ Հարցս հետևյալն է․ Ավագ հաշվապահի պաշտոնը պետք է բարձրանա՝ դառնա գլխավոր։ Ի՞նչ ենք անում՝ չեղյալ են համարում նախկին պայմանագիրը, կնքում նորը, թե՞ համաձայնագրով ավելացնում գործառույթներ, աշխատավարձ և այլն։ Շնորհակալություն կանխավ։
Գտնել աշխատանք

#գործկա ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ընկերությունում

Ընկերություն՝ ԷՅ ՋԻ ՌՈՅԱԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ Հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 20 Հեռախոս՝ +37494222127 Էլ․ փոստ՝ ani.grigoryan@agrconsulting.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, Ավագ հաշվապահ, Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ -Աշխատանքի ենք հրավիրում փորձառու հաշվապահի, ընկերության հետ համագործակցող ընկերությունների հաշվապահական բաժնի գործունեության համար, ով կապահովի ընկերության անխափան աշխատանքը և ռեսուրսների արդյունավետ կառավարումը. -Կատարել հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ` կապված տնտեսական գործառնությունների հետ` ամբողջությամբ կամ մասնակի ուղղություններով հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, ֆինատնտեսական գործունեության արդյունքների հաշվարկների, ապրանքների արտադրության և իրացման հետ կապված ծախսերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և այլ հաշվառումների: -Իրականացնել հաշվառման կոնկրետ ուղղություններին համապատասխան սկզբնական փաստաթղթերի ընդունումն ու հսկողությունը, ինչպես նաև դրանց հերթական հաշվառումը: -Կազմել ապրանքների ինքնարժեքի հաշվարկաման հաշվետվություն, բացահայտել ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները, առաջարկություն պատրաստել դրանց կանխման համար: -Հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների հիման վրա մասնակցել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծության անցկացմանը` ներտնտեսական պաշարների բացահայտման, փաստաթղթաշրջանառության կատարելագործման հետ կապված միջոցառումներին -Հաշվապահական հաշիվներում արտացոլել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների շարժի հետ կապված բոլոր գործարքները -Հաշվապահական հաշվետվություններ կազմելու համար պատրաստել հաշվապահական փաստաթղթեր, ապահովել դրանց պահպանումը, ձևակերպել սահմանված կարգին համապատասխան արխիվացնելու համար: -Իրականացնել հաշվապահական տեղեկատվության տվյալների բազային ձևավորման, անցկացման և պահպանման հետ կապված աշխատանքներ. Պահանջներ՝ -Բարձրագույն տնտեսագիտական կրթություն -Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ -Հաշվապահական ծրագրերի իմացություն (ՀԾ համակարգ, 1C), -Համակարգչային գրագիտություն, ցանկալի է հավելյալ ծրագրի իմացություն word, exell -Ազնվություն, արագաշարժություն, ճկունություն -Թիմում աշխատելու և լարված իրավիճակներում շուտ կողմնորոշվելու հմտություն: -Տարբեր լեզուների իմացությունը ազատ հաղորդակցվելու և գրագիտության մակարդակով և փորձագետ հաշվապահի որակավորումը կդիտվի որպես առավելությունառավելություն կդիտվի առավելություն -Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն։ -Ճշտապահություն, ազնվություն, մարդկային բարձր որակներ։ Աշխատավարձ` Աշխատավարձի չափը կախված է աշխատանքային փորձից և մասնագիտական հմտություններից Այլ նշումներ` Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00
Գտնել աշխատանք

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ Տերյան 1/1 Հեռախոս՝ +37495771272 Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ -Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, -Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծությունը, -Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահություն, -Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, -Պատրաստել հարկային հաշվետվությունները: Պահանջներ՝ -Բարձրագույն կրթություն, -5 տարվա աշխատանքային փորձ -Հարկային և հարակից օրենսդրության իմացություն, -Համակարգչային գիտելիքներ` 1C և ERP ծրագրերի իմացություն, -Թիմային աշխատանք կատարելու ունակություններ։ Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել info@tmlconsultant.com էլեկտորնային հասցեին: Հասցե՝ ք. Երևան, Տերյան 1/1
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական խորհրդատվություն

Մաշա. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խմբում հարկման ընդհանուր համակարգում գործող մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահներ կա՞ն։ Եթե այո, կխնդրեմ կոնտակներով փոխանակվենք։ Շնորհակալ եմ։
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044419550 Էլ․ փոստ՝ job@andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ -Ապրանքային մնացորդի հաշվառում -Դրամարկղային գործառնությունների հաշվառում -Բանկային գործարքների հաշվառում -Աշխատավարձի հաշվառում -Ստացված ծառայությունների հաշվառում -Ընթացիկ ձևակերպումների իրականացում Պահանջներ՝ -կրթությունը՝ բարձրագույն -աշխատանքային փորձը՝ առնվազն 3 տարի -հարկային օրենսդրության լավ իմացություն -Համակարգչային գիտելիքները՝ MS Office, ՀԾ, 1C։ Աշխատանքային ժամերը՝ 09։30-18։30։ Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։
Գտնել աշխատանք

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Տերյան 1/1 Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Անհրաժեշտ հմտությունները՝ -Բարձրագույն կրթություն, -Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, -Հարկային և հարակից օրենսդրության իմացություն, -Համակարգչային գիտելիքներ` 1C և ERP ծրագրերի իմացություն, -Թիմային աշխատանք կատարելու ունակություններ։ Աշխատանքային պարտականությունները՝ -Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, -Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծությունը, -Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահություն, -Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, -Պատրաստել հարկային հաշվետվությունները: Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել info@tmlconsultant.com էլեկտորնային հասցեին:
Գտնել աշխատանք

#գործկա Սպայկա ընկերությունում

Ընկերություն՝ ՍՊԱՅԿԱ ՍՊԸ Հասցե՝ Բագրատունյաց փող. 70/18, Երևան 0007, ՀՀ Հեռախոս՝ +374 10 444 470 Էլ․ փոստ՝ spayka@spayka.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ֆինանսական դեպարտամենտում կատարել հաշվապահի անհրաժեշտ պարտականությունները։ Պահանջներ՝ -Իրականացնել ընթացիկ հաշվապահական ձևակերպումները, -Կատարել բանկային գործառնությունների ծրագրային ձևակերպումները, -Վարել Ընկերության ներքին հաշվապահությունը, -Կատարել կազմակերպության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարումը, -Սահմանված կարգով կազմել ամսական և եռամսյակային հաշվետվություններ, -Կատարել գլխավոր հաշվապահի և ֆինանսական տնօրենի հանձնարարությունները։ Անհրաժեշտ հմտություններ՝ -Բարձրագույն կրթություն, -MS Office իմացություն, -Հաշվապահական հաշվառման, հարկային, աշխատանքային օրենսդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն, -Հաշվապահական ծրագրերի իմացություն (Հայկական Ծրագրերի իմացությունը պարտադիր է), -Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն (այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն), -Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է։ Աշխատավարձ՝ Մրցակցային Այլ նշումներ՝ Ուղարկիր հենց հիմա ինքնակենսագրականը hr@spayka.com էլեկտրոնային հասցեին և դարձի՛ր Սպայկայի համախմբված ընտանիքի մի մասնիկը։
Գտնել աշխատանք

#գործկա Գրոսմեյստեր ընկերությունում

Ընկերություն` Գրոսմեյստեր ՍՊԸ Հասցե` ք.Երևան, Ադմիրալ Իսակովի 48 Հեռախոս` 077215999 Էլ․ փոստ` info@grossmeister.am Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Գրոսմեյստեր ՍՊԸ ներմուծող կազմակերպություն է, հանդիսանում է ԱԱՀ վճարող, ունի 15 աշխատակից: Պահանջներ` - 1C 8.3 ծրագրի իմացություն - ՀԾ 7 ծրագրի իմացություն - ԵՏՄ ներմուծումների փորձ։ Աշխատավարձ` 300 000 դրամ Այլ նշումներ՝ Հաշվապահական ընկերությունների ծառայություններ չեն հետաքրքրում:
Գտնել աշխատանք

#գործկա Իմէքս Գրուպ ընկերությունում

Ընկերություն՝ Իմէքս Գրուպ ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Թբիլիսյան խճ․25 Հեռախոս՝ 055507807 Էլ․ փոստ՝ hr@imexgroup.am Թափուր աշխատատեղ՝ Աշխատավարձի հաշվառման գծով հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ ընկերությունը փնտրում է հաշվապահի՝ ով պատասխանատու կլինի աշխատավարձի հաշվառման և հաշվետվությունների ներկայացման համար Պահանջներ՝ 1․Իրականացնել աշխատակիցների աշխատավարձի հաշվառում ըստ հարկային օրենսդրության 2․Իրականացնել քաղաքացիաիրավական պայմանագրով կնքված աշխատավարձի հաշվում և փոխանցումների կազմակերպում 3․Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, հարկային հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը 4․Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համաձայն ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրությանը 5․Հաշվապահական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում Այլ նշումներ՝ 1․Աշխատանքը պահանջում է ունենալ բարձրագույն հաշվապահական կրթություն 2․Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում 3․MS Office լավ իմացություն 4․Հարկային և աշխատանքային օրենսգրքի իմացություն 5․ՀԾ աշխատավարձի լավ իմացություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անահիտ Ղարիբյան. Բարև Ձեզ։ Կասեք՝ հաշվապահները կարո՞ղ են աշխատել մի քանի դպրոց ր մանկապարտեզում՝ համատեղելով, գերազանցելով 12 ժամը՝ օրական։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞վ կարող է փոխարինել հաշվապահին

Նինա. Բարև Ձեզ։ Մի հարց. գլխավոր հաշվապահն արձակուրդում է, եթե չեմ սխալվում, Ֆինանսական տնօրենը կամ գանձապահը չեն կարող փոխարինել գլխավոր հաշվապահին, արդյո՞ք դա այդպես է և օրենսդրական ի՞նչ կարգավորում է գործում այս դեպքում:
Գտնել աշխատանք

#գործկա Թաքս Լոու ընկերությունում

Ընկերություն՝ Թաքս Լոու ՍՊԸ Հասցե՝ ք,Երևան Աբովյան 31 տարածք 20 Հեռախոս՝ 093545627 Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ «Թաքս Լոու» ընկերությանն անհրաժեշտ են հաշվապահական խմբերի ղեկավարներ՝ փորձառու հաշվապահներ։ Պահանջվող աշխատանքային փորձ՝ նվազագույնը 3 տարի Տարիքը՝ 27-45 Անհրաժեշտ հմտություններ՝ ՀԾ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade.gov.am, tax-stamp.taxservice.am համակարգերի պարտադիր իմացություն։ Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00-18:00։ Պահանջներ՝ Ծ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade.gov.am, tax-stamp.taxservice.am համակարգերի պարտադիր իմացություն Աշխատավարձ՝ սկսած 400 հզ Այլ նշումներ՝ Բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Համապատասխանող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (cv) ուղարկել taxlawllc3@gmail.com էլ․հասցեով կամ զանգահարել 077-199-818 կամ 077660588 հեռախոսահամարներով։