Tag: հաշվապահ

Գտնել աշխատանք

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ Էլ. փոստ՝ hr շնիկ armholding.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
Աշխատանքային գործառույթներ՝ - Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը, - Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում, - Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, - Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը, - Քաղվածքների ձևակերպում, - Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները, - Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ, - Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ: Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում, - Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտներում, - Ինքնարժեքի հաշվարկի շեշտադրված աշխտանքային փորձ ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն, - ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում: Այլ նշումներ՝ Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Հաշվապահ անվանումը։ Ոլորտ՝ Ներմուծում-արտահանում, արտադրություն: Աշխատավարձ՝ միջ. 250 000, գրաֆիկ՝ 10։00-19։00, հնգօրյա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է հաշվապահ անհատական դասընթացների անցկացման համար

Բարև Ձեզ: Ես փնտրում եմ ատամնաբուժարանի և ատամնատեխնիկական լաբորատորիայի գործող տարիների փորձ ունեցող հաշվապահի, ով կանցկացնի ոլորտի մասին մանրամասն անհատական ​​դասընթացներ: Ցանկացողները կարող են դիմել elia.mkrtchyan շնիկ yahoo.com կամ զանգահարել +37494804444
Գտնել աշխատանք

#գործկա Օվալ պլաստիկ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Օվալ պլաստիկ ՍՊԸ Հասցե՝ Երևան, Հաղթանակի 1փ., 1/8 Հեռախոս՝ 044007588 Էլ. փոստ՝ shushan.gevorgyan շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի օգնական Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությանն անհրաժեշտ է գլխավոր հաշվապահի օգնական: Այլ նշումներ՝ CV-ն ուղարկել shushan.gevorgyan շնիկ mail.ru էլ.հասցեին (պարտադիր): Աշխ. ժամերը՝ 09:00-18:00, երկուշաբթի-շաբաթ: Աշխատանքային փորձը ցանկալի է։ Աշխատավարձ՝ Ըստ փորձի
Գտնել աշխատանք

#գործկա Hatiq-ում

Ընկերություն՝ Hatiq Հասցե՝ Զ. Քանաքեռցու 50 Հեռախոս՝ 010 286647, 094 415124 Էլ. փոստ՝ hatiqllc շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, հաշվետար, գանձապահ Աշխատանքի նկարագրություն՝
• Վարել ընկերության հաշվապահությունը, կազմել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, ապահովել ներմուծման և արտահանման փաստաթղթերի անցկացում, այդ թվում ԵԱՏՄ հայտարարություն-հայտարարագրերի ներկայացում: • Ապահովել բանկային կազմակերպություններում վճարումների ճշգրիտ հաշվեգրումները և փոխանցումների իրականացումը: • Իրականացնել վերահսկողություն հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների նկատմամբ: Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն համապատասխան կրթություն: ՀԾ հաշվապահ 10, ՀՀ հարկային և մաքսային օրենսդրության իմացություն: Աշխատանքային փորձ /3-5 տարի/ : Աշխատավարձ՝ 150 000 դրամ Այլ նշումներ՝ Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Դիմելու համար կարող եք ռեզյումեն ուղարկել hakobyan շնիկ post.com
Գտնել աշխատանք

#գործկա Արտ Լանչ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ «Արտ Լանչ» ՍՊԸ Հեռախոս՝ 041 4952885 Էլ. փոստ՝ vahan.movsisyan շնիկ artlunch.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար Կապան քաղաքում Աշխատանքի նկարագրություն՝
• Հաշվապահական հաշվառման վարում, • Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրս գրում, • Գնման ակտերի և այլ փաստաթղթերի կազմում, • Նյութական արժեքների, հիմնական միջոցների և դրանց շարժերի հետ կապված գործառնությունների իրականացում, • Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում: Համակարգչային ծրագրերի իմացություն՝ - MS Word - MS Excel - ՀԾ (ցանկալի է ՀԾ Ձեռնարկություն) - E-invoicing: Այլ նշումներ՝ Դիմելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ աշխատանքային օրերին 09:00-18:00 ընկած ժամանակահատվածում կամ ուղարկել CV։ Աշխատավարձ՝ 200 000 դրամ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Gohar. Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am
Գտնել աշխատանք

#գործկա Թայմլես ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Թայմլես ՍՊԸ Հասցե՝ Դերենիկ Դեմիրճյան 1, Հեռախոս՝ 011 500486 Էլ. փոստ՝ anahit.aharonyan շնիկ time.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
JOB RESPONSIBILITIES: - Implement day-to-day journal entries; - Reconcile bank statements and sub-ledger accounts and resolve any discrepancies; - Reflect invoices and recognize expenses by profit centers in AS; - Input imported goods and respective overhead costs to 1C and AS; - Control receivables and payables; - Perform other day-to day activities and fill in the cashbook; - Provide necessary information to supervisors and managers; - Perform other tasks related to the accounting department.
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի անհատական դասընթացների վերաբերյալ

Emmi. Փնտրում եմ ԲԱՆԻՄԱՑ գլխ. հաշվապահի անհատական դասընթացների համար։ Երեկոյան ժամի 18:00-ից հետո 2 ժամ տևողությամբ։ Կա՞ն մասնագետներ, ովքեր անհատական դասընթացներ են անցկացնում։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը

Էլլա. Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:
Գտնել աշխատանք

#գործկա ASATRYANS-CROWE ընկերությունում

Ընկերություն` "ASATRYANS-CROWE" LLC /աուդիտորական կազմակերպություն/
Հասցե՝ Երևան
Էլ. փոստ՝ tigran.hakobyan շնիկ asatryans.com Թափուր աշխատատեղ՝ Աուդիտոր, հաշվապահ, գնումների համակարգող
Աշխատանքի նկարագրություն՝ Ցանկացողները կարող են իրենց ռեզյումեները ներկայացնել tigran.hakobyan շնիկ asatryans.com Աշխատավարձ՝ Բարձր
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ կոսմետիկ միջոցների խանութ բացելու համար

Սոնա. Պատրաստվում եմ խանութ բացել մարզում, որը զբաղվելու է կոսմետիկ միջոցների վաճառքով։ Տարածքը վարձով եմ վերցնելու, իսկ կոսմետիկ միջոցները ներկրողից եմ գնելու։ Ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․ 1. Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ /խնդրում եմ մի փոքր մանրամասնել տոկոսադրույքը և այլ պարտադիր վճարները/: 2. ԱՁ-ով է ավելի արդյունավետ աշխատելը, թե՞ ՍՊԸ-ով: 3. ՀԾ ծրագրով պե՞տք է աշխատեմ: 4. ՀԴՄ սարքը ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել: 5. Պարտադիր պե՞տք է հաշվապահ ունենամ: Հնարավոր է հարցերը պրիմիտիվ թվան, բայց նոր եմ ոլորտում այդ պատճառով շատ հարցեր ունեմ։ Նախապես շնորհակալ եմ։)))
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի հետ կապված

Լիաննա. Բարև Ձեզ: Եթե որպես հաշվապահ գրանցվել եմ նույնականացման քարտով, բայց մի քանի օր հետո նույնականացման քարտը փոխել եմ, այժմ որպես լիազոր taxservice կայքում գրանցվելիս նշվում է, որ փաստաթղթի տվյալները սխալ են: Պետք է սպասեմ նոր նույնականացման քարտի տվյալներով լրացնե՞մ, թե՞ այլ խնդիր կա: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտե՞ղ կարելի է հաշվետարության փորձաշրջան անցնել

LIANA. Բարև Ձեզ: Կա՞ արդյոք ինչ-որ կազմակերպություն, որտեղ հնարավոր կլինի հաշվապահության կամ հաշվետարության փորձաշրջան անցնել:
Գտնել աշխատանք

#գործկա Vesta ընկերությունում

Ընկերություն՝ Vesta Հասցե՝ Երևան, Ծովակալ Իսակովի 48/1 Էլ. փոստ՝ Hr շնիկ vesta.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Ընկերությունը փնտրում է փորձառու հաշվապահի իր թիմին միանալու համար: Անհրաժեշտ հմտություններ՝ • Հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական կամ այլ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն, • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, • Համակարգչային ծրագրերի իմացություն` MS /Word, Excel/, 1C, ՀԾ իմացություն, e-invoicing, • Հարկային օրենսգրքի իմացություն, • ՀՀԱԱ որակավորման քննություններին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն, • Վերլուծական մտածողություն, • Գերազանց հաղորդակցման հմտություններ, • Պատասխանատվության բարձր զգացում, • Զարգացած տրամբանություն, անալիտիկ մտածելակերպ, • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն, • Թիմում աշխատելու ունակություն: Այլ նշումներ՝ Եթե հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, և Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr շնիկ vesta.am հասցեին՝ վերնագրում լրացնելով այն հաստիքը, որի համար դիմում եք։
Գտնել աշխատանք

#գործկա Տ-Քնսթրաքշն ընկերությունում

Ընկերություն՝ Տ-Քնսթրաքշն Էլ. փոստ՝ HR շնիկ tconstruction.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Վարել Ընկերության Հաշվապահական հաշվառումը, - Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում, - Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները, - Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը, - Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները, - Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ, - Իրականացնել էլ. հաշիվների դուրսգրումներ: Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում - Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում - ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն - ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում: Պայմաններ՝ Գտնվելու վայր՝ Տերյան փ., գրաֆիկ՝ 10:00-19:00, հնգօրյա, Աշխատավարձ՝ սկսած 160 000՝ կախված փորձից և որակավորումից:
Սեմինարներ / դասընթացներ

ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ-ն կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17 Հեռախոս՝ 060 500987 Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հանրային հատվածի գլխավոր հաշվապահ» որակավորման քննության նախապատրաստական դասընթաց Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «ՇԵՄՄ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն սկսում է «Հանրային հատվածի հաշվապահի» որակավորման քննությանը նախապատրաստող դասընթացների անցկացումը։ Դասընթացը ներառում է՝ ✅15 դաս, 2 ժամ տևողությամբ, ✅600 հարցերի և խնդիրների քննարկում և համակարգչային ծրագրով թեստերի հանձնում հենց դասընթացի ընթացքում, ✅Բոլոր թեստերի օնլայն հասցեների տրամադրում՝ անսահմանափակ փորձելու ու սխալները տեսնելու հնարավորությամբ, ✅Փորձնական քննություն հանձնելու հնարավորություն։ Դասընթացն անցկացվում է մեր գրասենյակում, դասավանդում են երկար տարիներ Հանրային հատվածի հաշվապահություն վարող փորձառու մասնագետները։ Գրանցվելու համար անցեք հղմամբ... Արժեքը՝ 100 000 դրամ
Սեմինարներ / դասընթացներ

ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ-ն կազմակերպում է #դասընթաց

Ընկերություն՝ ՇԵՄՄ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհի 17 Հեռախոս՝ 060500987 Էլ․ փոստ՝ info շնիկ shemm.am Սեմինարի / դասընթացի անվանումը՝ «Հաշվապահությունը 0-ից» հաշվապահական դասընթաց Սեմինարի / դասընթացի նկարագրությունը՝ «Հաշվապահություն 0-ից» դասընթացը բաղկացած է 4 փուլերից՝ 1․ Հաշվապահական հաշվառման հիմունքներ, 2․ Ֆինանսական հաշվառում, միջազգային ստանդարտներ, 3․ Հարկային օրենսդրություն, Աշխատանքային օրեսնգիրք, 4․ Ծրագրեր և էլեկտրոնային համակարգեր՝ ՀԾ հաշվապահ, E-invoicing, taxservice 📋 Դասընթացը վարում են մեր կենտրոնի որակավորված լավագույն մասնագետները, ովքեր ունեն խոշոր հարկ վճարողների հաշվապահության վարման մեծ փորձ։ ❗Դասընթացի տևողությունն է 4 ամիս` ամսական ընդամենը 30․000 դրամ։❗ Ավարտելով մեր մոտ դուք կունենաք՝ ✅Անհրաժեշտ գիտելիքներ հաշվապահ աշխատելու համար ✅Ավարտական վկայական ✅Աշխատանքի տեղավորման իրական հնարավորություն ✅Խորհրդատուներ հետագա աշխատանքի ընթացքում 📌Դասընթացնի մասնակիցները հնարավորություն կունենան մեկ ամիս անվճար պրակտիկա անցելու մեր գրասենյակում։ Այլ մանրմասների և գրանցվելու համար անցեք հղումով... Արժեքը՝ 30 000 դրամ