Tag: հաշվապահ

Գտնել աշխատանք

#գործկա Աթենք ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ Հասցե՝ Ծարավ Աղբյուրի 59/1 Հեռախոս՝ 060434303 Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ Աշխատանքի նկարագրություն՝ Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր հաշվապահի տեղակալի՝ ղեկավարման զարգացած հմտություններով և ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրությունների գերազանց իմացությամբ: Գործառույթները՝ - Հարկային, աշխատանքային և հարակից օրենսդրության պահանջների ապահովում - Հաշվապահական հաշվառման վարում, հարկային, վիճակագրական և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների կազմում ու ներկայացում - Հարկային ռիսկերի գնահատում և կանխարգելում - Հաշվապահության թիմի աշխատանքների կոորդինացում: Պահանջվող որակավորումներ՝ - Բարձրագույն տնտեսագիտական / հաշվապահական կրթություն - Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ - MS Excel /բանաձևեր/ փորձառությունը պարտադիր է - ՀԾ - Ձեռնարկություն ծրագրի բազային գիտելիքներ, օլապ բանաձևերով աշխատանքի իմացությունը խրախուսելի է - ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն - Ղեկավարման զարգացած հմտություններ և վերլուծական մտքի առկայություն, հետաքրքրվածություն, ազնվություն, արագ ընկալելու ունակություն, լավատեսություն - Գրավոր հայերենի գրագիտությունը պարտադիր է, իսկ գրավոր ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի - Մասնագիտական որակավորումների առկայությունը ցանկալի է: Այլ նշումներ՝ Ուղարկել ինքնակենսագրական hr շնիկ atenk.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը /գլխավոր հաշվապահի տեղակալ/: Լրացնել օնլայն դիմում-հայտ հետևյալ հղումով: Հարցերի դեպքում զանգահարել 060434303 հեռախոսահամարով: Աշխատավարձ՝ Բանակցային
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Ռիմա. Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն hayrapetyan-rima շնիկ mail.ru
Գտնել աշխատանք

#գործկա Տ-Քոնսթրաքշն ընկերությունում

Ընկերություն՝ Տ-Քոնսթրաքշն Էլ. փոստ՝ hr շնիկ tconstruction.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Գործառույթներ՝ - Կազմակերպել հաշվապահական հաշվառման գործընթացները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան - Վարել հաշվապահական հաշվառումը, ժամանակին և պատշաճ կերպով կազմել և ներկայացնել ֆինանսական հաշվետվությունները - Պատրաստել տարեկան, եռամսյակային և ամսական ֆինանսական հաշվետվություններ - Վերահսկել Ընկերության դրամական հոսքերը, վճարումները, դեբիտորական պարտքերը - Կազմակերպել հարկային վճարումների իրականացում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով - Պահպանել հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգը - Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվության - Իրականացնել կազմակերպության գույքի, հիմնական միջոցների, պարտավորությունների հաշվառում - Կատարել Ընկերության նյութական արժեքների գույքագրում, ինչպես նաև կազմել համապատասխան ակտեր: Անհրաժեշտ որակավորում և հմտություններ՝ - Բարձրագույն մասնագիտական կրթություն - Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում /փորձը շինարարական ոլորտում կդիտվի որպես առավելություն/ - ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի գերազանց իմացություն - ՀԾ Հաշվապահ 7 համակարգով աշխատելու փորձ: Աշխատավարձ՝ 400 000 դրամ Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. հասցեին՝ hr շնիկ tconstruction.am
Գտնել աշխատանք

#գործկա Էքստերիեր Գրուպ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ ՍՊԸ Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4 Հեռախոս՝ 060668888 Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ "Էքստերիեր Գրուպ" ՍՊԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահի, ով պատրաստ կլինի կարգավորել, ուղղորդել, վերահսկել հաշվապահական բաժնի աշխատանքները: Աշխատանքային պարտականություններ՝ - Հաշվապահական հաշվառման վարում ստանդարտներին համապատասխան - Հաշվետվությունների կազմում համաձայն ՀՀ հարկային օրենսդրության - Վիճ․ վարչության հաշվետվությունների կազմում - Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ) - Քաղվածքների հաշվառում - Ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում - Բանկային փոխանցումների իրականացում - Նյութական արժեքների մուտքերի և ելքերի գրանցում - Պահեստի շարժի վերահսկում - Հաշվապահական այլ պարտականությունների կատարում Պահանջվող որակավորումներ՝ - Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում - Հաշվապահական ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ - Հարկային օրենսդրության իմացություն - ՀԾ ծրագրի գերազանց իմացություն - MS Excel-ի գերազանց իմացություն - E-invoicing-ի, 1C-ի իմացություն - Մեծ ծավալների աշխատանքների կատարման պատրաստակամություն - Համագործակցում / թիմային աշխատանք - Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ - Արագ կողմորոշվելու ունակություն - Գործնական շփման և բանակցելու հմտություններ - Պատասխանատվության բարձր զգացում - Տարիքը՝ 35+ - Սեռը՝ արական Աշխատավարձ՝ Բարձր Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ, ժ 10:00 - 18:00:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։ Կանխավա շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ անհրաժեշ է փորձառու հաշվապահի աջակցություն շահութահարկի հաշվետվությունը ճշտված հանձնելու համար։ Եթե խմբում կան հաշվապահներ, որոնք վճարովի հաշվետվությունը կկազմեն` խնդրում եմ նշեք հեռախոսահամար։
Գտնել աշխատանք

#գործկա Ֆեըրիլենդ Գրուպ Ընկերությունում

Ընկերություն՝ Ֆեըրիլենդ Գրուպ Էլ․ փոստ՝ hr շնիկ fairyland.am Թափուր աշխատատեղ՝ ֆինանսիստ-հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Կազմակերպության ծախսերի հաշվառում - Կազմակերպության բյուջեի պատրաստում և ներկայացում ղեկավարությանը - Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում - Փաստաթղթերի ճշգրիտ ձևակերպում և պահպանում - Դրամարկղային գործարքների վերահսկում - Բանկային փոխանցումների իրականացում - Աշխատավարձի հաշվարկ և փոխանցում - Պարտքերի վերահսկում, ստուգում, ճշգրտում - Ֆինանսական վերլուծությունների իրականացում։
Պահանջվող որակավորում՝ - Բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում - Համակարգչային ծրագրերի իմացություն /ՀԾ, MS Excel, 1C/ - Փորձի առկայություն ֆինանսական և հաշվապահական որորտում - Ռուսերեն լեզվի իմացություն - Շփման լավ հմտություններ - Վերլուծական մտածողությամբ անձնավորություն - Թիմում աշխատելու հմտություն - Սթրեսակայուն և հավասարակշռված անձնավորություն։ Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ռեզյումե ուղարկել hr շնիկ fairyland.am էլեկտրոնային հասցեին։
Գտնել աշխատանք

#գործկա Անիթեքս ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Անիթեքս ՍՊԸ Հասցե՝ Ք. Արտաշատ, Արարատի մարզ Հեռախոս՝ 044 444252 Էլ․ փոստ՝ hr շնիկ anitex.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականություններ՝ • Արտադրական պրոցեսների արտացոլում 1C 8.3 ծրագրում • Արտադրության հետ կապված փաստաթղթերի կազմում • Պահեստի մուտքերի և ելքերի փաստաթղթավորում • Տրանսպորտային բեռնագրերի կազմում • Ձեռքբերումների փաստաթղթավորում և ձևակերպում • Մասնակություն գույքագրման գործընթացներին • Գլխավոր հաշվապահի կողմից ստացված այլ հանձնարարությունների կատարում: Պահանջվող հմտություններ՝ • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում • Հաշվապահական ձևակերպումների և ՀՀ հարկային օրենսգրքի լավ իմացություն • Անգլերեն լեզվի լավ իմացություն • 1C 8.3, e-invoicing ծրագրերի գերազանց իմացություն • Microsoft Օffice փաթեթի իմացություն • Հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ • Պատասխանատվության բարձր զգացում • Վերջնաժամկետներով աշխատելու ունակություն • Թիմում աշխատելու ունակություն • Մանրուքներին ուշադրություն Այլ նշումներ` Ցանկալի է թեկնածուն լինի Արարատի մարզի բնակիչ: Դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr շնիկ anitex.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Հաշվապահ» հաստիքի անվանումը:
Գտնել աշխատանք

#գործկա Արմհոլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Արմհոլդինգ Էլ․ փոստ՝ hr շնիկ armholding.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Արմհոլդինգն իր փորձառու ՀՀ թիմին միանալու է հրավիրում միջին փորձառությամբ հաշվապահների: Աշխատանքային գործառույթներ՝ - Վարել ընկերության հաշվապահական հաշվառումը - Իրականացնել ընթացիկ հաշվապահական աշխատանքների կազմակերպում և համակարգում - Օրենսդրությամբ սահամանված կարգով և ժամկետներում ստուգել, ամփոփել և ներկայացնել հարկային և վիճակագրական հաշվետվությունները - Ապահովել գործարքների/գործառնությունների հաշվապահական հաշվառման հաշիվներում ժամանակին արտացոլումը - Իրականացնել ներմուծման և արտահանման ձևակերպումները - Իրականացնել արտադրության հետ կապված ձևակերպումներ, կոմպլեկտավորումներ, ինքնարժեքի հաշվարկ - Իրականացնել էլ․ հաշիվների դուրսգրումներ: Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում - Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում - ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն, ՀԾ և E-invoicing ծրագրի տիրապետում: Աշխատավարձ՝ 250 000 - 300 000 ՀՀ դրամ Այլ նշումներ` Պայմաններ՝ ոլորտ՝ ներմուծում-արտահանում: Գտնվելու վայր՝ Տերյան փ.: Գրաֆիկ՝ 10:00 - 19:00, հնգօրյա: Դիմելու կարգ՝ սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով hr շնիկ armholding.am հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով "Հաշվապահ" անվանումը։ Դիմումի դիտարկման ընթացքը՝ համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները

Անահիտ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները։ Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, արդյո՞ք պայմանագրերը պետք հաշվապահը կազմի և ի՞նչ ժամկետներում։
Գտնել աշխատանք

#գործկա Էքուիթի ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Էքուիթի ՍՊԸ Հասցե՝ ք․ Երևան, Ամիրյան 4/7 Էլ․ փոստ՝ hr շնիկ equity.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Հաշվապահական հաշվառման վարում - Հարկային հաշիվների դուրսգրում - Հաշվապահական փաստաթղթերի կազմում - Այլ հաշվապահական պարտականությունների կատարում Այլ նշումներ՝ Համապատասխան մասնագիտական կրթություն ունենալը պարտադիր է: Ինքնակենսագրականները խնդրեմ ուղարկել հայերեն կամ անգլերեն լեզվով, hr շնիկ equity.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Accountant.am
ՀետաքրքիրՓաստեր

Հաշվապահական տերմինների նշանակությունը

Հաշվապահությունը կարելի է անվանել "բիզնեսի լեզու", բայց գիտե՞ք արդյոք, որ հաշվապահական հաշվառման շատ բառեր գալիս են լատիներենից: Լատիներեն "դեբետ" բառը նշանակում է "նա պետք է", իսկ "վարկ" նշանակում է "նա վստահում է": Բուխհալտերը` "հաշվապահ", Բուխի "գրքից" + Հալթեր "սեփականատերը", բառացիորեն նշանակում է գրքի կրող, գիրք ընթերցող: Երբ մենք խոսում ենք հաշվապահական հաշվառման գրքերի մասին, մենք կարող ենք հանգիստ անվանել այն "հաշվապահ":
Accountant.am
ՀետաքրքիրՓաստեր

Հաշվապահությունն ամեն տեղ է հարկավոր

Այժմ նույնիսկ ՀԴԲ-ում /Հետաքննությունների դաշնային բյուրո/ աշխատում է ավելի քան 2 000 հաշվապահ: Դեռ նրանց մեծ պահանջարկ կա: Չիկագոյի հանցավոր ղեկավար Ալ Կապոնեն բռնվել է 1931 թվականին ՝ շնորհիվ ՀԴԲ հաշվապահների:
Գտնել աշխատանք

#գործկա Արարատ Սննդի կոմբինատում

Ընկերություն՝ Արարատ Սննդի կոմբինատ Հասցե՝ Շարուրի 37 Էլ․ փոստ՝ araratjuicehr շնիկ yahoo.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ «Արարատ» սննդի կոմբինատը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով գլխավոր հաշվապահի, ով պատասխանատու կլինի կազմակերպության հաշվապահական հաշվառման պատշաճ կազմակերպման և ապահովման համար: Պարտականություններ՝ • Կազմակերպության հաշվապահական հաշվառման համալիր վարում • Հարկային, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում • Աշխատավարձի, ներմուծման գործարքների, հիմնական միջոցների հաշվառում • Կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացների իրականացում • Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում • Կազմակերպության գործառնությունների համապատասխանության ապահովում ՀՀ օրենսդրության հետ • Հաշվապահական փաստաթղթավորման ապահովում ՀՀ օրենսդրության համաձայն • Հաշվապահական թիմի աշխատանքի պլանավորում և կազմակերպում • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում Պահանջներ՝ • Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմատիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում • Առնվազն 5-10 տարվա աշխատանքային փորձ • ՀԾ-Հաշվապահ ծրագրի և MS Office ծրագրերի գերազանց իմացություն • ՀՀ հաշվապահական ստանդարտների գերազանց իմացություն • Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն • Պատասխանատվության բարձր զգացում • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ • Ժամանակի կառավարման բարձր հմտություններ Աշխատավարձ՝ Բարձր մրցակցային Այլ նշումներ՝ Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները araratjuicehr շնիկ yahoo.com էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են (Գլխավոր հաշվապահ):
Գտնել աշխատանք

#գործկա Դի-Վի-Էյչ Թրեյնինգ Սենթր ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Դի-Վի-Էյչ Թրեյնինգ Սենթր ՍՊԸ Էլ․ փոստ՝ general շնիկ dvh.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հաշվապահ աշխատանքային փորձով, ՀԾ ծրագրի լավ իմացությամբ, MS Office-ի աշխատանքային գիտելիքներով:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել

Araqsya. Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի: Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հնարավո՞ր է Ա/Ձ-ն դադարեցնել և բացել ՍՊԸ

Araqsya. Բարև Ձեզ: խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
  1. Եթե անձն ունի Ա/Ձ, ապա կարո՞ղ է դադարեցնել (չլուծարել, այլ անորոշ ժամկետով դադարեցնել կամ լուծարման համար դիմել և մինչև գործընթացի ավարտը հիմնել ՍՊԸ): Նշեմ, որ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում ու, եթե հնարավոր լինի հիմնադրել ՍՊԸ, ապա այդ ՍՊԸ-ն շարունակելու՞ է աշխատել ԱԱՀ դաշտում, թե՞ կարող է հայտարարություն ներկայացնել շրջհարկով աշխատելու համար։

  2. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն, ի՞նչ վճարումներ ունի անելու, եթե չունի գրանցված աշխատող։

3 ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը կարո՞ղ է վարել հաշվապահություն և հետագայում արդեն տնօրեն ու հաշվապահ նշանակել: