
Տվյալների արտահանում ծրագրից
Աննա.
Ինչպե՞ս կարող եմ ՀԾ ծրագրից Աշխատավարձի հաշվարկը արտահանել XML ֆայլով Եկամտային հարկի հաշվետվության համար:
Կանխավ շնորհակալ եմ:


Ձևակերպման ուղղում ծրագրի մեջ
Մխիթար.
Բարև Ձեզ:
Աշխատում եմ ՀԾ ծրագրով:
Հունիս 2013 թ-ին աշխատավարձի ավել հաշվարկ եմ կատարել: Չեմ կարողանում այդ հաշվարկը հանել: Տալիս եմ 5271-7131 ձևակերպումը, չի ստացվում:

Ծրագրի ուսուցողական գիրք
Արև.
Բարև ձեզ:
Ուզում եմ իմանալ` որտեղի՞ց է հնրավոր բեռնել "ՀԾ հաշվապահություն" ծրագրի ուսուցողական գիրքը կամ օնլայն սովորել ՀԾ ծրագիրը: Նախապես շնորհակալ եմ:

Հաշվապահական ծրագիր սովորելու համար
Լիլիթ.
Հարգելի օպերատորներ և հաշվապահներ, ինձ հարկավոր է սովորել 1C ծրագիր սուպերմարկետում աշխատելու համար: Եթե ունեք այդ ծրագիրը, խնդրում եմ ուղարկեք: Նախապես շնորհակալություն:

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար


Հաշվապահական ծրագրի ներբեռնում
Գարիկ.
Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել ՀԾ Հաշվապահ 2011:

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը
Լյուդմիլա.
ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ
Հարգելի՛ հաշվապահներ,
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ.
- Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում
- Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում
- Անհատական և խմբակային դասընթացներ
Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181
www.finsoft.am

Ծրագրի ցուցադրական տարբերակ
Հերմինե.
Հարգելիներս, որտեղից կարող եմ ներբեռնել 1C ծրագրի դեմո տարբերակը կամ ինքնուրույն, օնլայն եղանակով ինչպե՞ս այն սովորեմ:

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Առևտրի կառավարում (11.1)
• Հաշվառման ընդգրկված ուղղություններն են
- Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում: CRM կամ Customer Relationship Management – ը (Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում) հանդիսանում է ձեռնարկությունների ժամանակակից ինֆորմացիոն համակարգերի անբաժան ելի մասը: Նախատեսվում է պայմանագրերի կնքման ու կատարման էտապներում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների գրանցում: Համակարգը թույլ է տալիս հետևյալ գործողությունները
- Յուրաքարչյուր գնորդի կարիքներին ուղղված անձնավորվոծ մոտեցում
- Կուտակվում է բոլոր կոնտրագենտների և նրանց աշխատակիցների կոնտակտային ինֆորմացիքն և նրանց հետ կոնտակտների պատմությունը:
- Բիզնես պրոցեսների մեխանիզմների կիրարկմամբ իրացման կառավարում:
- Չավարտված գործարքների վերլուծություն և գնորդների հետ նախատեսվող գործարքների պլանավորում:
- Գնորդների հետ մենեջերմերի իրականացրած աշխատանքի վերլուծություն և էֆեկտիվության գնահատում:
- Վաճառքի կանոնների հայտարորւմ: Ծրագիրը հնարավորությունէ տալիս հայտարարել վաճառքների կանոններ ինչպես գնորդների համար անհատական, այնպես էլ տիպային ըստ սեգմենտների: Դրան վերաբերվում էն գնային քաղաքականությունը, վճարման պայմանները և զեղչային համակարգի պայմանները:
- Վաճառքների ավտոմատացում: Ծրագիրը ամբողջությամբ կանոնակարգում է վաճառքները: Միաժամանակ վաճառքը կարելի ներկայացնել և ողջ ցիկլով սկսած գնորդի կողմից ներկայացված նախնական հետաքրքրությունների հայտի, և պարզեցված ընթացակարգով:
- Առևտրային գործակալների կառավարում: Համակարգում գործում է առևտրային գործակալների կառավարման համակարգ՝ գնորդների ամրագրում ըստ գործակալների, այցելությունների գրաֆիկի հայտարարում, պատվերների գրանցում: Ավանսային հաշվետվությունների օգնությամբ գրանցվում են առևտրային գործակալների ծախսերը:
- Պաշարների կառավարում: Համակարգի ունի պաշարների կառավարման ֆունկցիոնալ հնարավորություն որը ընդգրկում է՝
- Ըստ կուտակված պատվերների և վաճառքների վիճակագրական տվյալների պահեստի մնացորդների ապահովում:
- Գնումների երկարաժամկետ պլանավորում և դրանց հիման վրա պատվերների ձևավորում:
- Պահեստի կառավարում: Համակարգում իրականացված է պահեստում առկա ապրանքների օպերատիվ կառավարման համակարգ: Համակարգը թույլ է տալիս՝
- Ապրանքների մնացորդների կառավարում ըստ տարբեր չափման միավորների:
- Սեփական և իրացման համար ստացված ապրանքների տարանջատված հաշվառում:
- Պահեստում ըստ պահման վայրերի ապրանքների հաշվառման դետալիզացիա ուղղված պատվերների հավաքման օպտիմալացմանը:
- Ապրանքների սերիական հաշվառում
- Ըստ տարբեր բնութագրիչների հաշվառման հնարավորություն (գույն, չափս և այլն):
- Կոմպլեկտավորման ու ապակոմպլեկտավորման հնարավորություն:
- Ապրանքների պահուստավորման հնարավորություն:
- Ֆինանսների կառավարում: Այս համակարգը թույլ է տալիս լուծել դրամական միջոցների հոսքի պլանավորումն ու հաշվառումը և փոխադարձ հաշվարկների կառավարումը: Արդյունքում համակարգը թույլ է տալիս վերլուծել ֆինանսական արդյունքները:
• Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ
- Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Ինտեգրացիա e-invoicing-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicing և e-invoicing-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն:
- Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով:
- Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից:
Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Հաշվապահություն (3.0)
• Հաշվառման բոլոր ուղղությունների ընդգրկում
- Բանկ ու դրամարկղ: Դրամական հոսքերի հաշվառում, դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների մարում, կանխավճարների ավտոմատ ձևավորում, առհաշիվ գումարների հաշվառում:
- Գնումներ և իրացում: Դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների հաշվառում, կանխավճարների ավտոմատ մարում, ձեռք բերվող ԱՆՊ-ի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում:
- Ոչ ընթացիկ ակտիվներ (ՈԸԱ): ՈԸԱ ֆինանսական և հարկային առանձնացված հաշվառում (առանձնացված օգտակար գործողության ժամկետներ և ծախսագրման անալիտիկա), ըստ ՀՄ և ՈՆԱ խմբերի ու ըստ նյութական պատասխանատու անձնաց հաշվառում:
- Պահեստի հաշվառում: ԱՆՊ նյութաշարժ ու ծախսագրում ըստ պահման վայրերի, ըստ նյութական պատասխանատու անձանց ու ապրանքային խմբերի:
- Կադրային հաշվառում: Աշխատակիցների անձնական տվյալների, աշխատանքային կենսագրության, կադրային հրամանների (Աշխատանքի ընդունման, կադրային փոփոխությունների, աշխատանքից ազատման, արձակուրդի տրամադրման ու գործուղման) հաշվառում, կուտակված արձակուրդային օրերի հաշվառում, արձակուրդային պահուստաֆոնդի հաշվառում:
- Աշխատավարձ: Արձակուրդայինի հաշվարկ, հիվանդաթերթիկի հաշվարկ, պարգևատրման կարգագիր: Տաբելի ձևավորում համաձայն դրույքաչափի, աշխատանքային գրաֆիկների, կադրային հրամանների, հիվանդաթերթիկների ու արձակուրդայինների հաշվարկների:
- Արտադրություն: Միավոր արտադրանքի սպեցիֆիկաների ձևավորում, հիմնական սպեցիֆիկայի որոշում: Միավոր արտադրանքի նյութածախսի հաշվարկ (պլանային): Արտադրանքի մուտք պահեստ, արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում, ամսվա ընթացքում իրացված արտադրանքի չափով իրացված արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ կարգավորում:
• Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ
- Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Ինտեգրացիա e-invoicung-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicung և e-invoicung-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
- Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն:
- Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով:
- Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից:
Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6

Տաբելի լրացում ծրագրում
nara.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:

Ծրագրի ուսուցողական գիրք
Գոռ.
Շատ եմ խնդրում ասեք` արդյո՞ք գոյություն ունի ՀԾ ծրագրի ուսուցողական գիրք: Եթե այո, կխնդրեի այն ուղարկել gor.badamyan շնիկ mail.ru հասցեին: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական ծրագրի հետ կապված
Գագիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` արդյո՞ք կարող եմ առանց սերվեր գնելու կապել երեք համակարգիչ: Այսինքն` ստեղծել կապ երեք համակարգիչների միջև: Օրինակ, որպեսզի նույն 1С ծրագրից կարողանան օգտվել բոլոր 3 համակարգիչներով:

Ո՞ր հաշվապահական ծրագրով պետք է աշխատել
Հակոբ Համբարյան.
Բարև ձեզ: 1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով: Ես խնդրում եմ ինձ ասեք, թե որ համակարգչային ծրագրով պետք է իրականացնել հաշվառումը: Նախօրոք շնորհակալություն:

Ծրագրի ուսուցողական գիրք
N.Nersisyan.
Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկեք ՀԾ ծրագրի ուսուցողական գիրք Nerses_Nersisyan շնիկ mail.ru

Աշխատանք հաշվապահական ծրագրով
Հայարփի.
Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և աշխատում եմ ՀԾ-ով: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ մուտքագրել բանկի սկզբնական մնացորդները բանկի քաղվածքից` դրամով, դոլարով և եվրոյով: Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը ՀԾ-ում նոր օրենքով: Նախապես շնորհակալություն:

Ծրագրի դեմո տարբերակ
Լիլիթ Սինանյան.
Խնդրում եմ ուղարկել ինձ ՀԾ-Հաշվապահ ծրագրի դեմո տարբերակը: Կանխավ շնորհակալություն:

1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով
Աղբյուր` panarmenian.net
Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված "Հաշվապահական հաշվառման մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի` 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով:
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով` ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի` Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ