
Որակավորման քննությունների խնդիրներ
Vic.
Հարգելի գործընկերներ,
Շատ եմ խնդրում ինձ տրամադրել տեղեկություններ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից անցկացվող Հաշվապահների որակավորման քննության մեջ ներառված խնդիրների վերաբերյալ:
Եթե Ձեզ մոտ առկա են այդ խնդիրները կամ դրանց օրինակները, խնդրում եմ կիսվել` ուղարկելով դրանք նշված էլ. փոստի հասցեին lavrenov_vic շնիկ mail.ru
Խոստանում եմ լավության տակ չմնալ:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական խնդրագիրք իր պատասխաններով
Աիդա.
Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս կարող եմ գտնել և ո՞ր կայքից հաշվապահական խնդրագիրք իր պատասխաններով:

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով
Lilit.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:

Հաշվապահների որակավորման քննության հետ կապված
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե մասնակցել եք հաշվապահների որակավորման քննությանը, պարզաբանել հետևյալը.
- Որքա՞ն է տևում դիմումը հանձնելուց հետո քննությանը մասնակցելը, քանի որ լսել եմ, որ դա կարող է ամիսներ տևել
- Որտեղի՞ց կարելի է բեռնել ՀՀՀՀՍ: Ես բեռնել եմ banker.am կայքից, բայց կարծես թե այնտեղ որոշ նյութեր չկան
- Որտեղի՞ց բեռնել խնդիրները:
Եվ ևս մեկ հարց` ո՞ր փուլին ինչ փաստաթղթերից կարելի է օգտվել:

Որակավորման քննության խնդիրներ
Parandzem.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, խնդրում եմ իմ էլեկտրոնային հասցեին ուղարկեք հաշվապահների որակավորման քննության խնդիրների օրինակներ: Նախապես շնորհակալություն: p.avetisyan շնիկ murad-sar.com

Որակավորման քննությունների խնդիրներ
Suzi.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք susie25 շնիկ mail.ru հասցեով:

Խնդիրների օրինակներ
Մարթա.
Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:

Ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ
Arthur.
Ո՞վ ունի ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ: Նախընտրելի է, որ լուծումներն էլ լինեն: Նախապես շնորհակալ եմ:

Հաշվապահների որակավորման քննություն
Տաթև.
1. Կարո՞ղ եք կիսվել, թե ով ինչպես է պատրաստվում կամ պատրաստվել հաշվապահների որակավորման քննությանը, և ի՞նչ արդյունք ունեք կամ ունեցել:
2. Քննության թեսթերն ունեմ, իսկ որտեղի՞ց կարող եմ գտնել խնդիրների օրինակները:

Հաշվապահական հաշվառման խնդրագիրք
Հասմիկ.
Խնդրում եմ հուշել` որտեղ կարող եմ գնել Ա. Մարջանյանի "Հաշվապահական հաշվառում" խնդրագիրքը: Նոյան տապանում չկար: Կա՞ն արդյոք ուրիշ խնդրագրքեր:

Հաշվապահական թեստեր և խնդիրներ
Էլմիրա Հովհաննիսյան.
Բարև Ձեզ,
Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հաշվապահական թեստեր և խնդիրներ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և ավարտել եմ IATC-ի հաշվապահական կուրսերը:
Նախապես շնորհակալ եմ:
Հարգանքներով,
Էլմիրա Հովհաննիսյան

Հաշվապահական խնդրագիրք
Ելենա.
Ասացեք խնդրեմ ինչպես կարող եմ գտնել և որ կայքից հաշվապահական խնդրագիրք իր պատասխաններով:
Կանխավ շնորհակալություն

Հաշվապահական խնդրագիրք
Համեստ.
1. Որտեղից կարող եմ ձեռք բերել Հաշվապահական խնդրագիրք պատասխաներով:
2. Արդեն դադարեցված Ա/Ձ բացի Աշխատանքային տեսչության ձևից ուրիշ ինչ ձևեր պետք է ներկայացնի:
Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ