
Ավտոմեքենայի ձեռքբերում
Սեդա.
Բարև Ձեզ: ՀՀ-ում ձեռք ենք բերել մարդատար ավտոմեքենա ՍՊԸ-ի տնօրենի օգտագործման համար: ԱԱՀ-ն պետք է հաշվանցվի՞, թե՞ գումարվի արժեքին:

ԱԱՀ դեբետային մնացորդ
Արթուր.
Իմ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Եթե ես ապրանքը ստանում եմ ԱԱՀ ով և արտահանում եմ ՌԴ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ դեբետը հետ ստանալ:

Ավտոմեքենայի վաճառքի դեպքում
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը, ով աշխատում է ԱԱՀ-ով, որպես սեփականություն ավտոմեքենա է ունեցել, որը նախկինում չի ձևակերպվել, իսկ հիմա վաճառվել է: Ինչպե՞ս պետք է ներառեմ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, որպեսզի սխալ չստացվի, պետք է հաշվանցե՞մ ձեռք բերած մեքենայի ԱԱՀ-ն։

Համախառն եկամտից նվազեցում
Արտակ․
Կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների համար սեղմված բնական գազի մանրածախ առևտրով՝ գազալցման կայանում՝ լիցքավորվող բնական գազի չափման համար օգտագործվող չափման միջոցներով /ԲԱ/։ Գործունեության ընթացքում մուտքային և ելքային հաշվիչների ցուցմունքների միջև առաջանում են գազի որոշակի տարբերություններ /կորուստներ/այլ կորուստներ/տեխնոլոգիական կորուստներ/, որոնց մասով ընկերությունը չի նվազեցրել շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից։ Նշված կորուստները չի գերազանցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 10․05․2011թ․-ի N 298-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19․05․2011թ․-ի N 772-Ն համատեղ հրամանով հաստատված ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կապարակնքման կարգի 12-րդ կետով նախատեսված դրույթին։ Վերը նշված պարագայում գազի կորուստները ենթակա ե՞ն շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման, կորուստներին բաժին ընկնող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման, և արդյոք կարո՞ղ է ընկերությունը ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շահութահարկի ճշգրտվող հաշվետվություններ՝ նվազեցնելով գազի կորուստնեը համախառն եկամտից։

ԱԱՀ դեբետային գումարները հետ ստանալու համար
Արման․
Հարգելի գործընկերներ, կազմակերպության էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ցույց է տալիս որոշակի ԱԱՀ դեբետային գումար՝ մոտ 300 հազար, որը գոյացել է կազմակերպության՝ ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից։ Ինչպե՞ս է կարգը՝ այդ գումարները հետ ստանալու համար։ Շնորհակալություն։

Կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել
Արթուր․
Հարգելի գործընկերներ, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել, որի համար ստանում է ամսական հաշիվներ՝ ԱԱՀ-ով։ Հայտնի է, որ միջազգային բեռնափոխադրումները հարկվում են ԱԱՀ զրոյական դրույքաչափով։ Ճի՞շտ եմ հասկանում, որ լիզինգի հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ն ենթակա է դեբետագրման, և ի՞նչ նրբություններ կարող են առաջանալ այս դեպքում։ Շնորհակալություն։

Արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ հաշվանցել մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում
Թամարա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ՝ եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ը մարդատար ավտոմեքենա գնի կազմակերպությունից կամ լիզինգով, գնի մեջ մտնող ԱԱՀ հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Պատասխանը խնդրում եմ ուղարկել tamaragasparyan շնիկ yahoo.com հասցեով:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք հաշվարկային փաստաթղթերը և հարկային հաշիվները հիմք են նվազեցում կատարելու համար
Կազմակերպությունը 2020 թվականին գործել է միկրո դաշտում, սակայն դեկտեմբեր ամսին գերազանցվել է շրջանառությունը և ընկել էր ԱԱՀ դաշտ։ Շահութահարկի հաշվետվությունը չի ուղղարկվել։ Կխնդրեի ասել՝ շահութահարկի հաշվետվության մեջ պիտի ներառվի միայն ԱԱՀ դաշտ ընկնելուց հետո կատարված գործարքնե՞րը, և կարո՞ղ եմ արդյոք նվազեցումներ անել՝ հիմնվելով 2020թ-ի ընթացքում հաշվարկային փաստաթղթերով և հարկային հաշիվներով կատարված ձեռքբերումների վրա։ Նշեմ, որ ԱԱՀ գումարների հաշվանցում չի կատարվել։

Վառելիքի ծախսագրման հետ կապված
Արեգ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց.
1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում
2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել
Վազգեն.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել՝ կարո՞ղ է ԱԱՀ-ն հաշվանցել, թե՞ ոչ:

Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը
Ռուզաննա.
Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն
Hayk.
Բարև Ձեզ,
Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար:
Շնորհակալություն:

Հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ից ազատված գործարքի համար
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ,
Եթե ձեռք բերված ապրանքները, ընդունված աշխատանքները և ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, բացառությունների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը ինչպե՞ս է որոշվում ԱԱՀ-ից ազատված գործարքի համար։ Խնդրում եմ առկայաության դեպքում նշել հոդվածը։

ԱԱՀ-ի հաշվետվության վերաբերյալ
Liana.
Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է: Ավելացված արժեքի հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք ՀԴՄ ձեռքբերման ծախսերը 16.67 են հաշվանցվում, ինչպե՞ս պետք է լրացնեն հաշվետվության մեջ:

Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում
Անի.
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։
Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ
Nver.
Հարգելի գործընկերներ, ուզում եմ լսել Ձեր կարծիքը այս իրավիճակի վերաբերյալ: Բեռներ փոխադրող ԱՁ-ն հարկվում է ԱԱՀ-ով, ժամանակին հայտ չներկայացնելու պատճառով: Լրացրել է հարկային հայտարարագիրը, ուղարկել ՊԵԿ, ներմուծման 20 %-ը վճարել բյուջե: ԱԱՀ-ի ամսական հաշվետվությունում առաջանում է ներմուծման հաշվանցման ենթակա ԱԱՀ, բայց քանի որ տվյալ անձը առք ու վաճառքով չի զբաղվում, այլ ծառայություն է մատուցում ֆիզիկական անձերին, հետևաբար ԱԱՀ-ի հաշվետվության վաճառքի մասով լրացնելու որևէ բան չի ունենում: Հիմա ինչպե՞ս վարվել ԱԱՀ-ի դեբետի հետ և ինչպե՞ս շտկել տվյալ իրավիճակը:

Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո
Սյուզաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:

ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման
Ալլա.
ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 - կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:

Ոչ ռեզիդենտին հարկային հաշիվ է դուրս գրվել
Իրինա.
Բարև ձեզ: Եթե ոչ ռեզիդենտին ԱԱՀ-ով հաշիվ են դուրս գրել, կարո՞ղ ենք դա հաշվանցել, կարո՞ղ եք ասել՝ օրենք կա՞ այդ մասին:

ԱՁ-ն իր դիմումի համաձայն անցնում է հարկման ընդհանուր համակարգ

Վերջին մեկնաբանություններ