
Գործունեության վերսկսում
Անահիտ․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Գործունեության վերսկսումը տվել եմ օգոստոսի 1-ով (մայիսին էի դադարեցրել)։ Հուլիս ամսվա համար ծառայության հաշիվ պիտի դուրսգրեմ։ Ի՞նչ հետևանքներ կունենա:

Հաշվի դուրսգրում
Վահագն․
Բարև Ձեզ։ Միկրոյի դաշտում աշխատող ԱՁ-ն ավտոտեխսպասարկման կետում ծառայություն է մատուցում և ապրանք է վաճառում։ Հասցեն Երևանից դուրս է: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե ցանկանում եմ շարունակել աշխատել միկրոյի դաշտում, ես կարող եմ հաշիվ վավերագիր դուրս գրել միայն ծառայությունների մատուցման համար, իսկ ապրանքի վաճառքի համար վավերագիր չեմ կարող դուրս գրել։

Վաճառք Wildberries կայքում
Մարիա․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ վայլդբերիսով վաճառք անելուց հաշիվ հաշիվ ինչպե՞ս պետք է գրեմ գնորդին, եթե օրինակ ինչ որ մեկը ապրանք է պատվիրել այլ երկրից։ Նշեմ, որ ԱՁ-ն շրջ. հարկով է գործում։

Ապահովագրական ընկերության հաշիվ
Մանե․
Ի՞նչ հիմնավորմամբ ապահովագրական ընկերությունները Բ կարգի հաշիվ դուրս չեն գրում։ Որևէ օրենսդրական կարգավորում չեմ հանդիպել։

Չեղյալ հայտարարված հաշվի ստորագրում
Բարև ձեզ, չեղյալ հայտարարված հաշիվըն գնորդի կողմից ստորագրվու՞մ է։

Ծառայության մատուցում ֆիզ. անձին
Նառա․
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և կատարում է շինաշխատանքներ։ Մատուցել է ծառայություն ֆիզ անձի համար, ֆիզ անձը կատարել է փոխանցում կազմակերպության հաշվին։ Ինչպե՞ս պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիրը ծառայության մատուցման գծով, որպեսզի հնարավոր լինի նաև ներկայացնել համապատասխան շրջհարկի հաշվետվությունը։

Հաշվի դուրս գրում օտարերկրյա ընկերությանը
Անի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն արտասահմանյան ընկերության համար ուսուցողական հոդվածներ է գրել, պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Վճարումն առանձին յուրաքանչյուր հոդվածի համար է` կախված հոդվածի երկարությունից և մի շարք հանգամանքներից, այսինքն գումարներն տարբեր են:
Այս դեպքում հաշիվ վավերագրում ճի՞շտ է գրել չափման միավորն ՀԱՏ, տևողությունն ու ընդհանուր գումարը, որը պետք է փոխանցվի: Գումարն նշվում է առա՞նց միջազգային փոխանցման պահումների:
Եվս մեկ հարց: Ծառայության մատուցումն սկսվել է անցած տարի, սակայն գումարը նոր է փոխանցվում որոշակի շեմն անցնելուց հետո: Այս դեպքում տևողությունն նշելուց խնդիր չի՞ լինի:

Արտահանում ԵՏՄ
Կարինե․
Կազմակերպությունը ապրանք է արտահանել ԵՏՄ, արդյո՞ք բացի հայտարարագրից պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր, և ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ցույց տրվու՞մ է։

Ի՞նչ հաշիվ դուրս գրել
Լիանա․
Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծել է էլեկտրական մեքենա, որի համար վճարել է միայն մաքսատուրք։ Ցանկանում է անցնել հարկման ընդհանուր համակարգի։ Ընդհանուր համակարգի անցնելուց հետո վաճառելու է մեքենան։ Այս դեպքում հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել, թե՞ հարկային հաշիվ։

Վճարում ոչ ռեզիդենտին
Ժաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվահներ, խնդրում եմ օգնել․ ՍՊԸ-ն վճարում է ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձի ZOOM հարթակի օգտագործման համար, այն ամերիկյան է և ՀՀ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր չունի։ Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել, և ի՞նչ հարկեր պիտի վճարենք։ Ինվոյսի վրա երևում է, որ ԱԱՀ արդեն ներառված է։

ԱՁ-ն ավտոմատ անցել է ԱԱՀ դաշտ
Արթուր․
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով․ ԱՁ-ն բացվել է, սակայն ճիշտ ժամանակին չի ներկայացվել հարկման դաշտ ընտրելու հայտարարություն, և ավտոմատ անցել է ԱԱՀ-ի դաշտ, դրանից հետո մատուցել են ծառայություն և դուրս են գրել հաշվարկային փաստաթուղթ, ոչ թե հարկային հաշիվ, հիմա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է 20% հարկվի՞։

Մատակարարված ապրանքի զեղչ
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Ապրիլ ամսին ապրանք ենք մատակարարել, հիմա ցանկանում ենք գինը նվազեցնել, որ խանութը զեղչի գնապիտակով վաճառի։ Ինչպե՞ս վարվենք, ճշգրտող հաշվով զեղչ կիրառել կարելի՞ է։

Ո՞ր օրվա փոխարժեքը կիրառել
Քրիստինե․
ԱՁ-ն ծառայություններ է մատուցել արտասահմանյան կազմակերպության, վճարումը ստացել արտարժույթով: Հարց - հաշիվ վավերագիր դուրս գրելիս, եթե ծառայությունը մատուցվել է ամսի 10-ին, իսկ հաշիվը դուրս գրվել 14-ին, կուրսը հաշվում ենք ամսի 10-ի դրությամբ, թե՞ 14-ի։ Շնորհակալ եմ:

ԼՂՀ հաշիվներ
Կարեն.
Բարև Ձեզ։ Կխնդրեի ասեք՝ ԼՂՀ-ից ստացված հաշիվների ԱԱՀ-ի հաշվանցման կարգը, և ո՞ր օրենքը կարդամ դրա հետ կապված։

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը պարտադի՞ր է
Շուշան․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն էլեկտրոնային ծառայությունների դիմած վճարում է ստանում բանկային հաշվին (բանկային-քարատային փոխանցումներով, տելսել կամ այլ տերինալով), ապա հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը պարտադի՞ր է։
Ճի՞շտ եմ հասկանում, որ Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 2-րդ մասով ասվում է, որ բնակչությանը մատուցվող ծառայության համար պարտադիր չէ, եթե ծառայություն ստացողը չի պահանջում։ Իսկ եթե պարտադիր է, ապա փաստորեն ծառայություն ստացողը պիտի տրամադրի իր անձնագրային, բանկային տվյալները և հասցեն։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ Լիզինգով ստացել եմ հիմնական միջոց, լիզինգային կազմակերպությունը հանձնման ընդունման հաշիվ է գրել, որը ձևակերպել եմ դ․տ 119 կ․տ 413- 15 000 000։ Անցած ամիս լիզինգային կազմակերպությունը հաշիվ է գրել, որի մեջ ներառված է վարձավճար 90 000 ՀՀ դրամ, տոկոսագումար 85 400 ՀՀ դրամ, և լրացուցիչ վարձավճար՝ 120 000 ՀՀ դրամ։ Խնդրում եմ կասե՞ք՝ այդ գրված հաշվի հաշվապահական ձևակերպումները ինչպես տամ։

Հաշիվների ստորագրում
Անահիտ․
Բարև Ձեզ, ես ունեմ խնդիր քարտի հետ և չեմ կարողանում եմ ստորագրել հաշիվ ապրանքագրերը։ Ինձ անհրաժեշտ է հաշվապահ, ով կարող է ստորագրել 3-4 հաշիվ ապրանքագիր ամսվա ընթացքում։

Զեղչ
Տաթևիկ․
Հարգելի գործընկերներ, արտադրում ենք գինի և ցանկանում ենք, որ խանութում ապրանքի վրա զեղչ կիրառվի։ Հաշվի մեջ զեղչ կիրառելը բավարա՞ր է։

Հաշիվը չեղյալ համարելու սահմանափակումներ
Հռիփսիմե․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք հաշիվը չեղյալ համարելը ունի քանակական սահմանափակում կամ ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։

Էլեկտրոմոբիլների ներմուծում
Լիլիթ․
Բարի օր, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն մերմուծում է էլեկտրոմոբիլներ, վաճառքի նպատակով, վաճառելու է ֆիզ․ անձի։ Քանի որ էլեկտրոմոբիլները ազատված են ԱԱՀ-ից, այժմ պետք է հաշիվ վավերագիր դուրս գրել։ Հարցս․ ֆիզ անձը փոխանցում է մեքենայի գումարը, տեղափոխման գումարը և ընկերության շահույթը։ Հաշիվ վավերագրում դուրս է գրվում ամբողջը, թե՞ միայն էլեկտրոմոբիլի գումարը։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ