
Հարկերի վճարում շահումով խաղերից շահում ստանալու դեպքում
Վահագն․
Բարև ձեզ։ Օնլայն խաղատանը գումար շահելու դեպքում ինչպե՞ս պետք է հայտարարագրեմ և որքա՞ն հարկ պետք է վճարեմ, եթե տարվա ընթացքում և շահումները և պարտությունները շատ են, և ընդհանրապես պարզ չէ, եթե մի օր օրինակ 1 000 դրամ խաղադրույքից շահել եմ 2 000 դրամ, բայց հետո պարտվել եմ ամբողջությամբ, հիմա հարկային պարտավորություն առաջանու՞մ է։

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հայտարարագիր չներկայացնելու համար
Վահան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այս պահին գրանցված աշխատող եմ IT ընկերությունում։ Եթե ճիշտ եմ հասկացել՝ մյուս տարի մինչև մայիս պետք է հայտարարագիր ներկայացնեմ այս տարվա համար։ Ի՞նչ կլինի, եթե ընդհանրապես չներկայացնեմ հայտարարագիր։ Ինչ-որ տուգանք սահմանվու՞մ է։ Ու արդյո՞ք տուգանքով կլուծվի հարցը, թե՞ ոչ։

ՀԿ նախագահի եկամուտների հայտարարագրում
Վահան․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ եթե հանդիսանում եմ ՀԿ-ի տնօրեն, արդյո՞ք պետք է անձնական հաշիվներս հայտարարագրեմ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացու եկամուտների հայտարարագիր
Արմեն․
ՀՀ քաղաքացին, որը մշտապես բնակվում է արտերկրում և հանդիսանում օտար պետության հարկային ռեզիդենտ (ինչի մասին ունի տեղեկանք), ՀՀ-ում վարձակալությամբ է հանձնում բնակարան և ունի ավանդ։ Հարցերը հետևյալն են՝
1․ Պարտավո՞ր է արդյոք այդ անձը 2024թ․ համար ներկայացնել հայտարարագիր։
2․ Կարո՞ղ է արդյոք նա լիազորել այլ անձի՝ իր փոխարեն ներկայացնել հայտարարագիրը։ Խնդիրն այն է, որ անձն ինքը չունի էլ․ ստորագրություն և ի վիճակի չէ ներկայանալ ՀՀ՝ այն ստանալու համար։
3․ Տվյալ անձը եկամուտային հայտարարագիր ո՞ր կետերի հիման վրա է ներկայացնում։

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել
Անի․
Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։

Նվազեցում շրջանառության հարկից
Աննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք, հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը ներմուծված կիսաֆաբրիկատների՝ ներմուծման հայտարարագրի մեջ նշված արժեքը կարո՞ղ է նվազեցնել շրջհարկի հաշվետվության մեջ։

Ներմուծում ԵՏՄ-ից
Գոհար․
Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը 1 ամիս առաջ ներմուծել է ԵՏՄ-ից մեքենա-սարքավորում, որի համար ՊԵԿ-ից ծանուցում է ստացել 20 տոկոս ԱԱՀ վճարելու վերաբերյալ։ 3 օր առաջ նույն ֆիզ․ անձը գրանցվել է որպես ԱՁ, և փաստացի այդ սարքավորումը պետք է ԱՁ- ի համար։ Հիմա ես որպես լիազոր այդ ԱԱՀ ֆիզ․ անձո՞վ պետք է վճարեմ, և ի՞նչ հաշվարկներ պետք է ներկայացնեմ ՊԵԿ։ Արդյո՞ք պետք է նաև ֆիզ․ անձի համար ՀՎՀՀ ստանալ, որ հաշվետվությունները ներկայացնեմ։

Վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիզիկական անձը 2023թ-ին անշարժ գույք է վարձակալության տվել կազմակերպությանը փոքր գումարով։ Կազմակերպությունը որպես հարկային գործակալ հաշվարկել է եկամտային հարկը և վճարել։ Սակայն վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի, ֆիզ. անձն էլ հայտարարություն չի տվել, բայց ներկայացրել է ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր։ Խնդրում եմ ասեք` այս դեպքում ֆիզ. անձին տուգանք սպառնու՞մ է։

Եկամուտների հայտարարագիր
Գոհարիկ․
Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, սակայն նա ունեցել է ԱՁ իր անունով, որը դադարեցրել է (կամ փակել)։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Եկամուտների հայտարարագիր որպես ԱՁ գրանցված լինելու դեպքում
Շուշանիկ․
Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես առևտրային կազմակերպությունում բաժնետոմս ունեցող, սակայն նա ունի նաև ԱՁ իր անունով։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։

Եկամտային հարկ նախորդ տարիների համար
Մարիամ․
Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է տեղեկություն ունենաք նոր ընդունված օրենքին՝ եկամուտները հայտարարագրելու վերաբերյալ։ Եթե ես մոտ 5 տարի ֆրիլանս աշխատել եմ, սակայն եկամուտը չեմ հայտարարագրել, արդյո՞ք անցած տարիների համար ևս պահանջվելու է վճարել հարկը։

Ֆիզիկական անձի հայտարարագիր
Արեգա․
Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց. ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում ունի 10 հատ սովորական բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 2 500 դրամով: ընդամենը 25 000 դրամ արժեքով: 2023թ ստացել է 3 000 դրամ եկամուտ:
Հարց 1․ 2023թ որպես ֆիզիկական անձ տվյալ անձնավորությունը պե՞տք է ներկայացնի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ, այն է 2-րդ կետով. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023թ. դեկտեմբերի 31-դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022թ արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ):
Հարց 2. 3-րդ կետ. ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ. 3-րդ կետը խնդրում եմ բացատրեք, թե ովքեր են մտնում։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ–ն
David.
Բարև ձեզ։ Խնդրեմ կասե՞ք` ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ–ն։ Հնարավո՞ր է առանց հաշվապահի հասկանալ, թե՞ շատ բարդ կլինի։ Մի հարց էլ ունեմ։ Ես կարո՞ղ եմ որպես ֆիզիկական անձ մինչև 2025 թվական հայտարարագիր չներկայացնել։ Գումար ստանում եմ դրսից։

Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն առ այսօր չի ստացել ծանուցում ֆիզ. անձանց եկամուտների հայտարագրման մասով, չնայած, որ իրական շահառու է։ Ի՞նչ անել՝ սպասել ծանուցեն, թե՞ ուղարկել հայտարարագիրը առանց ծանվուցելու։

Ոչ ռեզիդենտի եկամուտների հայտարարագիր
Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ ֆիզիկական անձանց հայտարարագիր ներկայացնելու՞ է արդյոք ՀՀ ոչ ռեզիդենտ քաղաքացին, ով 2023թ-ին 6 ամիս հեռավար աշխատել է ՀՀ-ում գրանցված ՍՊԸ-ի համար գրանտային ծրագրի շրջանակներում։ Նրա համար ուղարկվել է 165 ձևը 29․02․2024թ-ին։

Փոխառության վերադարձը հայտարարագրում
Աննա․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզ․ անձը 2023թ-ին ստացել է 2021թ-ին տրամադրված փոխառության վերադարձ, արդյո՞ք այդ գումարը պետք է ներառել 2023թ-ի հայտարարագրում։

Ֆիզ. անձը պե՞տք է ներկայացնի հայտարարագիր
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրեմ օգնեք: Ֆիզ․ անձը իրեն պատկանող կոմերցիոն տարածքը 2023թ.-ին տվել է վարձակալության իրավաբանական անձի, վերջինս որպես հարկային գործակալ պահել և վճարել է եկամտային հարկը: Առկա է նաև պայմանագիր: Հիմա ֆիզ անձը պե՞տք է ներկայացնի տարեկան հայտարարագիր, և եթե այո, ապա ո՞ր հիմքով:

Եկամուտների հայտարարագիր միկրոձեռնարկատիրության դեպքում
Նելլի․
ՍՊԸ-ն ունի երկու հիմնադիր իրենց բաժնեմասերով, 2023թ-ին աշխատել է միկրոձեռնարկատիրության ոլորտում, շահաբաժինների վճարում չի կատարվել։ Արդյո՞ք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր:

Էլեկտրոնային ստորագրության ստացում
Անահիտ․
Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն վարձով տված բնակարանի եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելու համար, եթե սեփականատերը Հայաստանում չի, ՀՎՀՀ ունի, e-request.am էջում ներկայացրել է հայտարարություն բնակարանի վարձով տալու մասին։
Վերջին մեկնաբանություններ