Tag: կրճատում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետում գտնվող աշխատակցի աշխատանքային պայմանագրի խզման հետ կապված

Լիլի. ՍՊԸ-ի գործունեության դադարեցումը և դեկրետում գտնվող և 1 տարեկան բալիկին խնամող աշխատակցի հետ կարո՞ղ են խզել աշխատանքային պայմանագիրը՝ նշելով ծանուցման մեջ հաստիքների կրճատման խնդիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը

Սոֆի. Բարև Ձեզ: Ինձ կասեք, եթե ՊՈԱԿ-ը վերանվանվել է, և փոխել գործունեության տեսակը, որի դեպքում անհրաժեշտություն է առաջացել հաստիքների կրճատման, ապա ԱՕ-ի, ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի կրճատման դեպքու՞մ կատարվում է վերջնահաշվարկ

Նունե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և մի օր ինձ մեր կադրերից տնօրենը տեղեկացրեց, որ ես կրճատվել եմ և ինձ անընդհատ ստիպում է, որ ես ազատման դիմում ներկայացնեմ: Ես 43 տարեկան եմ թոշակի տարիքի էլ չեմ: Հեռախոսով ինձ ասաց. "հարգելիս մենք Ձեզ հետ այլ կերպ կվարվենք": Ինձ կարո՞ղ է դիմում չգրելու դեպքում հեռացում տալ։ Եվ ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, եթե արձակուրդային ստացել եմ։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ

Հերմինե․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը 2 ամիս ազատման դիմում չգրել

Susan. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ունենք աշխատակից, ով գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Նրա զբաղեցրած հաստիքը կրճատվել է և նրան ծանուցվել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունը նրան չի կարող նոր աշխատանքով ապահովել /ԱՕ հոդված 113-ի 3-րդ կետ/։ Աշխատակիցը նշում է, որ ինքը կարող է 2 ամիս ազատման դիմում չգրել, պատճառաբանելով, որ այդ ընթացքում հնարավոր է կազմակերպության ֆինանսական իրավիճակը փոխվի: Խնդրում եմ ասեք, կա արդյո՞ք նման իրավունք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել

Սուսան. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, եթե աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ընթացքում նրա հաստիքը կրճատվել է, ապա գործատուն ի՞նչ պետք է անի՝ ապահովի՞ աշխատակցին աշխատանքով, թե՞ կարող է ազատել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Ազատվել եմ հաստիքի կրճատումով: Ունեմ 10 օր չօգտագործված արձակուրդ, 6 օր աշխ. գրաֆիկ, մաքուր աշխատավարձ 110 000 դրամ + %: Ինչքա՞ն կլինի նպաստն ու արձակուրդը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կրճատվել են աշխատակիցների աշխատավարձերը

Անի. Համալսարանը իրավու՞նք ունի կարանտինով պայմանավորված իրավիճակում ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձը կրճատել՝ համարելով ստեղծված իրավիճակը «պարապուրդ»:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի կրճատման հետևանքով աշխատողը ընկերության առաջարկով համաձայնվում է այլ աշխատանքի անցնել

Արմինե․ Եթե հաստիքի կրճատման հետևանքով աշխատողը ընկերության առաջարկով համաձայնվում է այլ աշխատանքի նույն բաժնում նույն պայմաններով, արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել, իրավունք ունի՞ ցանկության դեպքում ավելի շուտ աշխատելու նոր պաշտոնում, քան նշված է ծանուցման մեջ։ Նաև հետաքրքիր է՝ այս դեպքում արձակման նպաստ, վերջնահաշվարկ տալի՞ս են, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օրվա ընթացքում աշխատողը պետք է տա իր համաձայնությունը

Արմինե. Բարև ձեզ: Եթե աշխատողին ծանուցում ենք աշխատանքի հաստիքի կրճատման մասին և մեկ այլ աշխատանք առաջարկում, քանի՞ օրվա մեջ պետք է նա գրավոր պատասխան տա նոր աշխատանքի հետ կապված, կա՞ նման սահմանված ժամկետ, իրավունք ունի՞ չստորագրելու ծանուցումը, և ի՞նչ է արվում այդ դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Լիանա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե հաստիքների կրճատման հետևանքով աշխատակիցը ազատվել է աշխատանքից, և նրան պատշաճ ծանուցվել է ազատման մասին երկու ամիս առաջ, ծանուցագիրը ստացել և ստորագրել է ինքը անձամբ, կատարվել է վերջնահաշվարկ աշխատակցի հետ: Երկուսուկես ամիս անց նա պնդում է, որ հղի է և ապօրինի է ազատվել աշխատանքից, բայց նա հղիությունը փաստող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել այդ երկու ամսվա ընթացքում և փորձում է դատական կարգով այդ հարցը լուծել: Արդյո՞ք հնարավոր է վերականգնել, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե գործատուն կրճատում է աշխատողին

Հարգելի գործընկերներ, եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում

Քրիստինե. Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք հուշել՝ եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը կրճատել հաստիքը, աշխատանքը բաշխել այլ աշխատակիցների միջև և դրանից հետո նորից համանման հաստիք բացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը

Գայանե. Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը հաստիքների կրճատման ժամանակ նույն անձին նույն հիմնարկում այլ պաշտոնում նշանակելու դեպքում: Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրում փոփոխություն կատարել և փոխել պաշտոնը, թե՞ պետք է նախկին պայմանագիրը լուծել և կնքել նոր պայմանագիր նոր ստեղծված պաշտոնում աշխատելու վերաբերյալ: