Tag: կենսաթոշակ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղեկանքի օրինակ

Արմինե․ Բարև Ձեզ։ Ինձ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Մոսկվայի մարզային վարչությունից գրություն, համաձայն որի պետք է տամ ռուսերենով տեղեկանք տվյալ անձի աշխատած ժամանակահատվածի և աշխատավարձի վերաբերյան։ Կարող եք օգնել՝ ինչպե՞ս գտնեմ այդպիսի տեղեկանքի օրինակ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու դիմումի ձև

Վաչագան. Բարև Ձեզ։ Ինձ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու մասին գործատուի տված տեղեկանքի ձև կարո՞ղ եք տրամադրել, խոսքը վերաբերում է ձեռքով էլեկտրաեռակցողի՝ 23200000-19906 ծածկագրի մասին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը կենսաթոշակային տարիքի է

Անուշ. Բարև ձեզ։ Կասեք՝ եթե աշխատողի կենսաթոշակային տարիքը լրացել է և ուզում ենք պայմանագիրը երկարաձգել, հրաման պիտի՞ տրվի անպայման, թե ինչպես պիտի արվի, և օրենքի հղում կա՞ արդյոք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Աիդա. Բարև ձեզ: Ես ունեմ 43 տարվա ստաժ, 4 երեխա։ 55 տարեկանից անցել եմ մասնակի մանկավարժական թոշակի, ստացվել եմ 28700 դրամ թոշակ։ Այժմ 63 տարեկան եմ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել իմ թոշակը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կենսաթոշակի հաշվարկ

Թամարա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անցել եմ տարիքային թոշակի և ստանում եմ 35 600 դրամ թոշակ, աշխատանքային գրքույկում ունեմ 35 տարվա ստաժ և ունեցել եմ 2 երեխա: Կարծում եմ` սխալ հաշվարկ է եղել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակի բարձրացում

Արամ Հակոբյան. Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

66 տարին լրացած աշխատակցի պայմանագրի լուծում

Լաուրա. Բարև Ձեզ։ Երկու հարց. Ինչպե՞ս լուծել աշխատանքային պայմանագիրը 66 տարին լրացած աշխատակցի հետ: Ինչպե՞ս կարող եմ նոր աշխատակից ընդունել ֆիզի փոխարեն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Արթուր. Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի շրջանակում վճարված սոց. վճարը գումարվու՞մ է կենսաթոշակին և համարվու՞մ է ստաժ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Սուսաննա. Բարև Ձեզ: 2006 թվականին կնքած աշխատանքային պայմանագրի կետերից մեկով՝ գործատուն իր նախաձեռնությամբ իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ մեկ այլ կետով՝ պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով: Մյուս կողմից ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: Դիցուք՝ 2020թ.-ի հոկտեմբերին լրացել է աշխատողի 63 տարին: Գործատուն կարո՞ղ է այժմ 2021թ.-ի մայիսին աշխատողին ծանուցել և 2 ամիս անց ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անուշ. Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է դիմում ներկայացնել

Յանա․ Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. եթե կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ևս որոշ ժամանակով, մինչև նոր աշխատողի ընդունումը, այդ դեպքում պե՞տք է արդյոք աշխատողը դիմում ներկայացնի մնալու համար, թե՞ համաձայնագիրը բավական է որպես հրամանի հիմք: