Tag: կանխիկ

Կազմակերպությունը փոխառություն է ստացել

Գուրգեն.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունը որպես փոխառություն ֆիզ. անձից ստացել է 2 մլն դրամ: Ասացեք խնդրեմ, կա՞ արդյոք իրավունք այդ չափի գումարը մուտքագրել դրամարկղ և որոշակի ժամանակ անց նույն չափի գումարը դրամարկղից վերադարձնել ֆիզ. անձին (մուտքի և ելքի օրդերներ): Եթե ոչ, ապա ինչպիսի՞ սահմանափակումներ են սահմանված օրենքով: Շնորհակալություն:

Ձեռքբերում շուկայից

Lilit.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի օգնել ինձ` պատասխանելով հետևյալ հարցիս: Ընկերությունը շուկայից ձեռք է բերել ապրանքներ առհաշիվ անձի միջոցով, հետևաբար պետք է վճարի եկամտահարկ 11%, հաշվապահական ձևակերպումը կլինի
դտ.216 կտ 228-180.000
դտ.216 կտ 5242-19.800
Համաձայն օրենքի առհաշիվ անձին օրեկան միանվագ 300.000 դրամից ավել գումար չենք կարող տրամադրել: Ինձ հետաքրքրում է, թե ինչու այս դեպքում դրամարկղի ելքի ժամանակ առհաշիվ անձին 280.200 դրամից ավել (300.000-19.800) ավել գումար չենք կարող տրամադրել: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահե.

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:

Կանխիկ դրամի մուտք և ելք հաշվարկային հաշվից

Աննա.

Բարև Ձեզ: Եթե կանխիկ գումար է բանկից դուրս գրվում կամ բանկ մուտք արվում, ապա պարտադիր պե՞տք է այն դրամարկղում ցույց տրվի և հետո դրամարկղի ելքի-մուտքի օրդերներով ցույց տրվի, թե՞ դա պարտադիր չէ: Նախապես շնորհակալություն:

ՍՊԸ-ն ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք

Ashot.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Մեր ՍՊԸ-ն քաղաքացիական պայմանագրով ֆիզ. անձից ձեռք է բերել ապրանք: Ըստ պայմանագրի ՍՊՆ-ն պարտավորվել է ապրանքի գինը փոխհատուցել 60 օրվա ընթացքում: Այնուհետև այդ ապրանքը վաճառվել է մեկ այլ կազմակերպության, որը հաշիվ-ապրանքագրի հիման վրա կատարել է փոխանցում մեր բանկային հաշվեհամարին: Խնդրում եմ պատասխանել, ի՞նչ ժամկետներում պետք է ֆիզ.անձից պահվող եկամտահարկի գումարը փոխանցել պետ.բյուջե: Եվս մեկ հարց` եթե ես բանկայից հաշվից ֆիզ.անձին տրվելիք գումարը կանխիկացրել եմ, ապա դա ենթադրու՞մ է, որ դա պետք է մուտքագրվի դրամարկղ ու այնուհետ այն դրամարկղի ելքի օրդերով ելք արվի, թե՞ կարելի է ուղղակի կանխիկացնելուց հետո գումարը պահել ու հետագա 60 օրերի ընթացքում մաս առ մաս վճարել:

Հաշիվ-ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս

Կարեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանալ.
հանդիսանում եմ ՍՊԸ-ի տնօրեն, ՍՊԸ-ն զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և համակարգչային դասընթացներով:
1. Վեբ կայք պատրաստելու համար “Վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր” եմ կնքել մեկ այլ իրավաբանական անձի հետ, և հիմա նա պետք է գումարները փոխանցի ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին: Տվյալ դեպքում արդյո՞ք ես հաշիվ ապրանքագիր պետք է տամ այդ կազմակերպությանը, թե՞ ոչ, և առհասարակ հաշիվ ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս:
2. Ի՞նչ եղանակ կա հաշվից հիմնավորված գումարներ հանելու համար (դե պարզ է, այլ նպատակով) և գումարները բանկային հաշվից ստանալուց հետո պարտադի՞ր է այն մուտքագրել դրամարկղ, նոր դրամարկղից ելք անել:

Եկամտահարկի ձևակերպում

Վահե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 – ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:

Կանխիկ վճարումների վերաբերյալ

Վանա.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է դրամարկղային գործառնությունների մասին օրենքի այն հատվածին, որտեղ խոսքը 300 000 միանվագ գործարքի մասին է: Տարբեր կարծիքներ եմ լսում տարբեր հաշվապահներից, մի մասը ասում է, որ կարելի է հ/ֆ-ով միանգամից գնել մեծ գումարի ապրանք, բայց վճարումը կատարել մաս-մաս, այսինքն դրամարկղից դուրս եկած դրամը չգերազանցի 300 000 դրամը, և դա խախտում չի համարվի: Մյուս մասը պնդում է, որ հ/ֆ-ի գումարը ևս չի կարող գերազանցել 300 000-ի սահմանը կանխիկ գնման դեպքում: Խնդրում եմ պատասխանք և հայտնեք ձեր կարծիքը:

Կազմակերպությունը ՓՄՁ է

Մարի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ՓՄՁ է և վարում է դրամարկղի գիրք: Ապրանքի իրացումից ստացված հասւյթը գրանցվում է դրամարկղի գրքում, բայց միևնույն ժամանակ կազմակերպությունը աշխատում է նաև հաստատագրված վճարով: Խնդրում եմ ինձ օգնել: Ես պե՞տք է ևˊ վաճառքից ստացված գումարը գրանցեմ, ևˊ հաստատագրվածով աշխատող սպասարկման կետից ստացված գումարը: Երկուսն էլ ինձ համար հասույթ են համարվում: Կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում

Աննա.

Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Gohar.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, գրանցված է ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյո՞ք ճիշտ եմ արել, պե՞տք է ԴՄՕ գրեի, թե՞ ՀԴՄ կտրոն տրամադրեի:
Կանխավ շնորհակալություն:

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց

Arpine.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Գործուղման համար ստացած կանխիկ դրամ

Կարինե.

Գործուղման համար ստացած կանխիկ դրամի (սննդի օրապահիկ) հաշվետվության հետ անհրաժե՞շտ է ներկայացնել նաև կտրոններ:

Գնում կանխիկ գումարով

Մերի.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ֆիզիկական անձը կարո՞ղ է որևէ ՍՊԸ-ից մի անգամից կանխիկով գնել 500000 դրամի ապրանք, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Ինտերնետ-խանութի վերաբերյալ

Մարինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

ashot.

Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:

Ա/Ձ կողմից կատարվող ձեռքբերումներ

Պարույր.

300.0 հազար դրամ սահմանափակումը տարածվու՞մ է արդյոք անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող ձեռքբերումներին:

Անհրաժե՞շտ է արդյոք տեղեկություններ ներկայացնել

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, նախապես շնորհակալություն.
Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, չեմ համարվում ԱԱՀ վճարող: Երրորդ եռամսյակում ունեցել եմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ (կանխիկ ԴՄՕ-ով), որոնց գումարը գերազանցում է 100000-ը, բայց ոչ 300000-ը, և տրված է կլազմակերպություններից, որոնք աշխատում են ԱԱՀ-ով (փաստաթղթում նշված է ԱԱՀ-ն):
Հարկայինից նամակ եմ ստացել որ երրորդ եռամսյակում ունեցել եմ գործարքներ, որոնց համար ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածով պետք է տեղեկություն ներկայացնեմ հարկային:
Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք ես տեղեկություն ներկայացնեմ հարկային այդ ձեռքբերումների վերաբերյալ, թե՞ դա ուղղակի անճշտություն է ՀՏ-ի կողմից:

Ավտոմեքենայի վաճառք

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ արժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…

Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի:
Կանխավ Շնորհակալություն:

Կանխիկ գնումների դեպքում

Armen.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ:
Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց:
Շնորակալություն:

Կանխիկ գործարքների սահմանափակում

Gohar.

Բարև Ձեզ:2008 թ դրամարկղի կանխիկ գործարքները միանվագ 100 հազարն էր թե 300 հազարը

ՍՊԸ-ն կանխիկ դրամով մեքենա է ձեռք բերել

Gohar.

Բարև բոլորին.Խնդրում եմ պատասխանեք այս հարցիս.2008 թ ՍՊԸ կանխիկ դրամով ,որը արժե 2500000 դրամ,Վրաստանից մեքենա է ձեռք բերել և բոլոր հարկերը վճարել է:Դրամարկղային գրքում մեկ ելքի օրդերով դուրս է գրվել;Արդյոք սխալ է թե ճիշտ:Մեքենայի առք ու վաճառքի բոլոր թղթերը կցված են գործին

Երկարաժամկետ փոխառություն

Նոնա.

Հարգելի կոլեգաներ, կարող է կազմակերպությունը դրամարկղից կանխիկ գումարով երկարաժամկետ փոխառություն տրամադրել, ասենք, նույն կազմակերպության տնօրենին կամ մեկ այլ ֆիզիկական անձի: Կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտքեր:

Ա/Ձ-ն կատարել է սոցիալական ապահովության վճար

Albert.

Ա/Ձ-ն կանխիկ գումարով, բանկի միջոցով կատարել է սոցիալական ապահովության վճար: Իրավունք ունի Ա/Ձ-ն, այդ վճարը հաստատող անդորրագրի մեջ նշված և բանկին վճարված միջնորդավճարը, ընդգրկել ծախսերի մեջ:

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Նարինե.

Հարցս դրամարկղային գրքի լրացման հետ է կապված:
Եթե միանվագ գործարքը ավելին է, քան 300 000 դրամը, ինչպես վարվել? Եվ, երկրորդ, արդյոք այդ սահմանափակումները նաև գործում են, երբ դրամարկղից մուտք է արվում գումարը կազմակերպության հաշվեհամարին:
Շնորհակալ եմ, կսպասեմ Ձեր պատասխաններին 🙂

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով…

NN.

Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն գումար պահել դրամարկղում

Incognito.
Որքա՞ն գումար կարող է պահել տնօրենը դրամարկղում:

ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, ճիշտ կլինի՞, եթե հարկային հաշվի հետ միասին տպվի նաև ՀԴՄ կտրոն՝ հետագայում հարկերը հաշվարկելիս այն հաշվի չառնելով:
Կարդալ ավելին “ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր”