
Կամերալ ուսումնասիրություն
Աննա.
Ողջույն բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել հետևյալ իրավիճակում: Ուրեմն, Ա/Ձ-ն զբաղվում է կահույքի արտադրանքով և ունի դպրոցի հետ պայմանագիր: Որպես արտադրող ներկայացրել ենք միկրո համարվելու հաշվետվություն: Այս ընթացքում դուրս ենք գրել 4 հաշիվ Բ-ով: Այսօր ստանում ենք կամերալ, որտեղ նշված է, որ ներկայացված չէ օգոստոս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն: Հարց 1՝ արդյո՞ք կարող ենք չհամաձայնվել հարկային մարմնի կայացրած որոշման հետ և համարվել միկրոձեռնակարատիրության սուբյեկտ, որպես արտադրող: Հարց 2՝ համաձայն լինելով հարկայինի որոշման հետ, ի՞նչ տվյալներ նշել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, եթե դուրս են գրվել հաշվարկային փաստաթղթեր:
Կանխավ շնորհակալ եմ։

Կարո՞ղ է կամերալ արձանագրությունը ակտի չվերածվել
Կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:

Կամերալ ուսումնասիրության բողոքարկման վերաբերյալ
Հարգելի՛ օգտվողներ,
Չեք օգնի հասկանալ, կամերալ ուսումնասիրության արձանագրությունը դատական կարգով բողոքարկել հնարավո՞ր է, թե՞ ոչ /ըստ էության, այն որպես վարչական ակտ բողոքարկել հնարավոր չէ, քանի որ այն չի հանդիսանում վարչական ակտ/:
Եվ երկրորդ հարցս. կամերալ արձանագրությունը կազմելուց հետո հարկային մարմինը դրա հիման վրա, ե՞րբ կարող է կայացնել ակտավորում, կամ արդյոք հնարավո՞ր է, որ այդպես էլ արձանագրությունը ակտի չվերածվի:

ՍՊԸ-ն գնել է շարժական գույք
Աղասի.
Բարև ձեզ:
08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»:
Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին
Արմեն.
Բարև ձեզ։ Խնդիրը հետևյալում է. հարկայինից տեղեկացրել են, որ ՀԴՄ-ով վաճառքը գերազանցում է ստացված հաշիվ-ապրանքագրերի գումարին։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Հաշվապահ չեմ, կներեք թերի կամ ոչ մասնագիտական հարցադրման համար։

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն
Arsine.
Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:
Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:
Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:
Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:
Կանխավ շնորհակալություն:

Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով
Նարինե.
Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել
Vaxinak.
Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:

ԱԱՀ տեղեկանքի վերաբերյալ
Akva.
Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ
Ani.
Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:

Կամերալ գրության պատասխան
Siranush.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. կամերալ գրության պատասխանը ինչպե՞ս պետք է ուղարկվի հարկային տեսչություն: Արդյո՞ք գոյություն ունի էլեկտրոնային տարբերակ գրությունները ուղարկելու համար:
Վերջին մեկնաբանություններ