Tag: կամավոր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀԿ նախագահի վարձատրություն

Տիգրան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ "Կամավոր աշխատանքի մասին" օրենքի հետ կապված երկու հարց ունեմ։

1․ ՀԿ-ի նախագահը չի վարձատրվում։ Պե՞տք է կնքել նրա հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր , թե՞ չէ։

2․ ՀԿ-ի հիմնադիր-անդամը կատարում է ՀԿ-ի գրասենյակային աշխատանքները և նույնպես չի վարձատրվում։ Պե՞տք է նրա հետ կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, թե՞ չէ։

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է վարձատրություն չստանալ, թե՞ պարտականությունները կատարելու համար պետք է անպայման վարձատրվի։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կամավորական աշխատանք

Արմինե․ Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ կամավորական աշխատանքը ՀՀ ո՞ր օրենսդրությամբ է կարգավորվում, կամավորի հետ աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, եթե աշխատանքը 5 օրով է կատարվելու և կամավոր աշխատողը 16 տարեկան է: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ անդամ դառնալու դիմումի ձև

Կարեն․ Կարո՞ղ եք ինձ ուղարկել ՀԿ անդամ դառնալու դիմումի ձևը և կամավորական աշխատանքի համար պայմանագրի ձևը, եթե կամավորությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում

Sofya. Բարև Ձեզ: Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ: Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե. ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն: 2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել: 2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/: Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին: Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը: 2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահպանվում է առաջնագիծ մեկնած աշխատողի աշխատատեղը

Hayk. Բարև Ձեզ: Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ձևակերպել կամավոր կերպով դիրքեր մեկնած աշխատողի հրամանը

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը կամավոր կերպով մեկնել է դիրքեր` ինչպե՞ս պետք է նրա հրամանը ձևակերպել, արդյո՞ք պահպանվում է նրա աշխատատեղը, աշխատավարձը, եթե այո, ապա նրա բացակա օրերը ինչպե՞ս պետք է նշել տաբելում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը զինվորական պարտականությունները կատարելիս

Ani. Բարև Ձեզ: ՀՀ ԱՕ-ի 124-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ` ինչպե՞ս պետք է վարվել, ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը: