Tag: ծանուցում

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար

ANYA.

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմքը պայմանագրի լուծման ո՞ր հոդվածն է հանդիսանում, եթե ոչ մեկի կողմից ծանուցում չկա, այլ բնականոն 2 ամիսը լրացավ, ուղղակի տա՞մ հրաման և լուծե՞մ, իսկ հիմքը ո՞ր հոդվածը, 101, թե՞ այլ, քանի որ 101-ում ժամկետը լրանալու պատճառով լուծման մասին ոչինչ չկա: Նախապես շնորհակալ եմ:

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Ani.

Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:

Աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև

Gog.

Շտապ անհրաժեշտ է: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ ուղարկել աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև: Շնորհակալ կլինեմ և ինչով կարող եմ` կաջակցեմ, հույսով եմ` ձեր ժամանակից շատ չեմ խլի: goharjob շնիկ mail.am

Պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին

T.

Եթե ընկերությունն անցնում է վեցօրյա աշխատանքային շաբաթի, պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին: Եվ եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Anna.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Օրենսդրական փոփոխություններ

taxpayers NGO.

Հումոր

Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին

Նախաբան

Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Կարդալ ավելին “Օրենսդրական փոփոխություններ”

Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ

Սևակ.

Հարգելի ընկերներ, ունեմ մեկ հարց փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին: Փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց քանի՞ օր առաջ պետք է ծանուցել վերջինիս:

Երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել

Ֆլորա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել, իսկ միակ աշխատողը` տնօրենը, որը աշխատում է այս ՍՊԸ-ում համատեղությամբ, այդ ամիսների համար աշխատավարձ չի հաշվարկել, և ոչ էլ կատարել է պահումներ ու վճարներ բյուջե:
Փորձում եմ շտկել իրավիճակը.
. չեմ ուզում ազատել աշխատանքից, նորից ընդունել, քանի որ սոցի աշխատանքից ազատման հաշվետվություն ուշացնելու համար տույժ կլինի 20000 դրամի չափով,
. չեմ ուզում պայմանագրով աշխատավարձը հաշվարկել, քանի որ բարձր է աշխատավարձը, և բնականաբար հաշվարկվելիք սոցն ու եկամտահարկը շատ են, գումարած տույժերը 0,15 տոկոս
. չեմ ուզում պարապուրդ նշանակել միջին ժամային աշխատավարձի 2/3-չափով, որովհետև հունվարին դրամարկղը փակել են, և չեմ կարող հունվարով ելք անել պարապուրդի գումարը:
Արդյո՞ք կարող եմ առաջնորդվել աշխատանքային օրենսգրքի 194 հոդվածով, ծանուցում պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ երկու ամիսների ընթացքում և դա հիմք համարելով` այդ երկու ամիսների համար հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ:
Կամ արդյո՞ք կարող եմ պայմանագրին կից համաձայնագիր պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ կամ ի՞նչ խորհուրդ կտաք..
Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս խնդրին որևէ ճիշտ լուծում տաք, և ես վերջապես կազատվեմ այս խնդրից:

Վեցօրյա աշխատանքային շաբաթ

Anna.

Սիրելի կոլեգաներ, կրկին թույլատրվում է անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի, եթե ինչ որ մեկը արդեն կատարել է փոփոխություններ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի ժամկետում պետք է կատարել այս փոփոխությունները, այսինքն` եթե օրենքով է փոխվել, կարող ենք երկու ամիս ժամկետը չպահել աշխատողներին ծանուցելու համար:

Արդյո՞ք պետք է վճարել վարչական տուգանք

Վանա.

Հարգելի հաշվապահներ, եթե առնչվել եք նման դեպքի հետ, խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն 2009-ին դադարեցրել է իր գործունեությունը, 2010թ. պետք է ներկայացներ եկամուտների պարզեցված հայտարարագիր, սակայն չի ներկայացրել: 2011թ. ապրիլին ստացել է ծանուցագիր: Արդյո՞ք պետք է վճարի վարչական տուգանք, չէ՞ որ վարչականը նշանակվում է սխալը թույլ տալուն հաջորդող երեք ամսվա ընթացքում, որը վաղուց անցել է:

ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդված

Աստղիկ.

Բարև Ձեզ,
ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդվածում նախատեսված ծանուցման օրերը հաշվարկվում են աշխատանքային, թե օրացուցային օրերով: Խնդրում եմ օգնել: Այն շատ շտապ է:

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Աննա.

Բարև: Ես շատ կուզեի, որ ինձ օգնեիք հետևյալ հարցով.
Ըստ ԱՕ 110 հոդվածի` գործատուն պետք է ծանուցում ներկայացնի աշխատողին պայմանագրի լուծման համար, ինձ կարո՞ղ եք ուղղություն տալ, թե ինչպիսին պետք է լինի ծանուցումը, բովանդակությունը, շնորհակալություն: