Tag: ծանուցում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Հրաչուհի.

Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Դավիթ. Կարո՞ղ է արդյոք գործատուն իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը պարապուրդի ընթացքում։ 2. Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքից ազատման ԾԱՆՈՒՑՈՒՄ ուղարկել ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող աշխատակցին։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխառության մարման տույժ

Իզաբելլա. Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է տույժերի կիրառմանը։ Եթե պայամանգրով սահմանված է տույժ փոխառության մարման յուրաքանչյուր ուշացրած օրվա համար, ամեն ամիս ուշացնելու դեպքում պետք է ամեն անգամ գրավոր ծանուցվի՞ տույժի կիրառման մասին, թե՞ պարտադիր չէ ծանուցել, քանի որ տույժի մասին նշված է պայմանագրի մեջ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման դեպքում

Աննա. Բարև Ձեզ: Եթե աշխատակցի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր 3 ամիս սահմանված փորձաշրջանով, աշխատակիցը մինչ փորձաշրջանի ավարտը 3 օր առաջ պետք է գրավոր ծանուցի գործատուին աշխատանքից ազատվելու համար, թե՞ ըստ 112 հոդվածի 30 օր առաջ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պայմանագրերի լուծման հրաման

Ռուզաննա. Բարև ձեզ։ Կազմակերպության լուծարման կապակցությամբ աշխատակազմին տրվել է ծանուցագիր, այն մասին, որ նրանք 2022թ-ի հոկտեմբեր 7-ից ազատվում են աշխատանքից: Խնդրում եմ ասեք՝ աշխատանքային պայմանագրերի լուծման հրամանը ի՞նչ հիմքով և հոդվածով պետք է գրել: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լիաննա. Բարի օր։ Այս մասով ծանոցում ունեմ։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է նշանակում, եթե ես անհատ ձեռնարկատեր եմ և հաշվարկային հաշիվներ եմ դուրս գրել։ Շնորհակալ եմ։ 5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել` 10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Բարև ձեզ։ Մինչև երեք տարեկան խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչի տեղը այլ աշխատող ենք ընդունել։ Հիմնական աշխատողը ավելի շուտ է վերադառնում աշխատանքի (3 տարին չի լրացել)։ Նոր ընդունվողին կարո՞ղ ենք ազատել աշխատանքից առանց նախապես ծանուցելու։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրսգրում մատակարարումից հետո

Հասմիկ. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Հարկային հաշիվ եմ դուրս գրել ապրանքի մատակարարման օրվանից մեկ օր հետո, ծանուցում եմ ստացել։ Ի՞նչ պիտի անեմ։ Ստացված ծանուցման մեջ առարկության բովանդակությունը լրացնե՞մ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման ծանուցում

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Եթե աշխատանքային տարվա ընթացքում կապված ֆինանսական ճգնաժամի հետ կազմակերպության վերադասը առաջարկում է փոխել նախահաշիվը, ինչի հետևանքով կրճատվում են որոշ մարդկանց հաստիքներ։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պետք է տվյալ մարդկանց ծանուցել այդ մասին, և ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է դա անել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքի չներկայանալու դեպքում

Անի. Անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում՝ գործատուն իրավունք ունի՞ աշխատանքից ազատել աշխատակցին։ Այս դեպքում ծանուցում ենթադրվու՞մ է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Մխիթար. Բարև Ձեզ։ Ինձ առանց ծանուցման ցանկանում են աշխատանքից ազատել՝ կապված հաստիքի կրճատման հետ։ Ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդի սահմանվում է արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 370 000 դրամ էր, մաքուր՝ 270 0000, ունեմ նաև 103 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Աշխատում եմ հինգ օրյա գրաֆիկով։ Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փորձաշրջանի հետ կապված

Մարիամ. Բարև Ձեզ։ Եթե սահմանվել է 2 ամիս ժամկետով փորձաշրջան, կարո՞ղ է աշխատողը 3 օր առաջ գրավոր ծանուցել ու ազատվել։ Եվ եթե գործատուն չի ազատում 3 օրում, իրավունք ունի՞ չներկայանալ աշխատանքի։ Շնորհակալություն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հայտնվել է ԱԱՀ դաշտում

Սաթ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք օգնել, շտապ է։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող խանութը հունվար ամսին հաշիվ է դուրս գրել, ընկել է ԱԱՀ վճարող, հիմա ծանուցումը նոր է եկել ու անհրաժեշտ է ճշտված ներկայացնելու, ՀԴՄ է խփել՝ միկրոյով: Ճշտվածը ի՞նչ ձևով պետք է ներկայացնել ԱԱՀ-ի ու եկամտային հարկի մասով, ստացված հաշիվները ստորագրվել են հիմնականում հունիս ամսին։ Կասե՞ք՝ ՀԴՄ ներառվում է ճշտված հաշվետվոության մեջ, իսկ ստացված հաշվիները ինչպե՞ս է ներառվում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հրամանի օրինակ

Տիրուհի․ Բարև Ձեզ։ Ձեր օգնության և խորհրդատվության կարիքն ունեմ։ Մանկապարտեզի դաստիարակը ցանկանում է օկտվել իր հաշվին (չվճարվող) արձակուրդից, և պետք է փոխարինի դաստ. օգնականը, ով համապատասխանում է մասնագիտությամբ։ Ինձ հարկավոր է ծանուցման և հրամանի ձևերը։ Օրենքի ո՞ր հոդվածների հղումով է կարելի գրել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի փոփոխություն

Սուրեն. Հարգելի հաշվապահներ, 2021 թվականին գրանցել եմ անհատ ձեռնարկատեր և գործել եմ միկրոձեռնարկության հարկման դաշտում՝ մանրածախ առևտրի ոլորտում: 2022 թվականի մայիսի 24-ին ստացել եմ ծանուցում՝ պետեկամուտների կոմիտեից, այն մասին, որ համաձայն օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի 2021 թվականից չեմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և առաջարկել են ներկայացնել 2021 թվականի, ինչպես նաև 2022 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկներ: Խնդրում եմ պարզաբանեք՝ տվյալ ժամանակահատվածի համար ես պե՞տք է նաև վճարեմ օրենսգրքի 125-րդ հոդվածի 3 մասով սահմանված շահութահարկը՝ 5000 դրամի չափով, և նույն ժամանակահատվածի համար սահմանված պարտադիր կուտակայինի դրույքաչա՞փը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծանուցում փոխարինող աշխատակցին

Աննա. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպության վարորդին ուղարկում ենք հերթական արձակուրդ, նրա պարտականությունները պետք է դնենք նույն կազմակերպության այլ վարորդի վրա: Արդյո՞ք պետք է փոխարինող վարորդին ծանուցել այդ մասին և կազմել համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամական փոխհատուցման պահանջ

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե աշխատողը 1 տարի 2 ամիս գտնվում է հարկադիր պարապուրդում, որի մասին տեղեկանում է աշխատանքի ազատման ծանուցումը ստանալուց հետո միայն: Կարո՞ղ է արդյոք դրամական փոխհատուցում պահանջել գործատուից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծանուցագիր

Նարին. Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ: Աշխատողի հաստիքը մարտի 31-ին կկրճատվի` համաձայն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Ըստ օրենքի՝ նրան տրվելու է 1 ամսվա միջին աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. հաշվարկը 12 ամսվա կտրվածքո՞վ պետք է արվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Հաշվարկի մեջ արձակուրդային ամիսը մտնու՞մ է, այն չի հարկվում, անդպես չէ՞ (արձակման նպաստ առաջին անգամ պետք է վճարենք նրբություններին և տարբերություններին ծանոթ չեմ): Նշեմ նաև, որ ծանուցել ենք այսօր: Ինչպես նաև վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը ներառվու՞մ է: