Tag: ծախսի հիմնավորում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Աշխատակիցը ներկայացրել է գիշերավարձի փաստաթղթեր

Հայկ. Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը, որը մեկնել էր արտերկիր գործուղման, վերադարձել է և ներկայացրել գիշերավարձի փաստաթղթեր: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք փաստաթղթերով հիմնավորված ամբողջ գումարը (անկախ գումարի չափից) շահութահարկի առումով ենթակա է նվազեցման:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն

225 Անի. Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով

230 Գոհար. Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արտացոլվել է վերահաշվարկված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի մասին օրենքի 26 հոդվածի 4 կետին համաձայն: Հարց. վերահաշվարկված և նվազեցված ԱԱՀ-ի գումարը շահութահարկի առումով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ, և որտե՞ղ կարելի է կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին

Գառնիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալը: Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների առումով արդյո՞ք տվյալ պարգևավճարը համարվում է նվազեցվող եկամուտ, թե՞ այն չպետք է նվազեցվի՝ հաշվի առնելով, որ դա 2013 թ. եկամտի մաս է (պարզապես վճարվել է 2014 թ.-ին): Նախօրոք շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները

227 Հ.Ա. Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ: ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով: Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ: Սպասում եմ Ձեր կարծիքներին: Հարգանքներով Հ.Ա.
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225 Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ

207 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 - րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% - ի չափով, 181-րդ օրը՝ 50 % - ի չափով և 271-րդ օրը՝ 75 % - ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % - ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պարտադիր կուտակայինի վերաբերյալ

Լյուդմիլա. Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր

Լիլիթ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է 11 % եկամտային հարկի պարտավորություն

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարվել խոտանի հետ

Ռիտա. Հարգելի կոլեգաներ, մեր արտադրությունը գտնվում է փորձարկման փուլում: Այն տևել է մի քանի ամիս հոսքային գծի թերությունների պատճառով: Կուտակվել է խոտան: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվենք խոտանի հետ, ի՞նչ նորմաներից ելնելով` ծախս ճանաչենք, և ինչպե՞ս ակտավորենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկ 11 տոկոս

Վարդուհի. Ինձ հետաքրքիր է` նախորդ ժամանակաշրջանում չհիմնավորված փաստաթղթերով ծախսերը ներառվում էին եկամտահարկի հաշվարկում, որից հաշվարկվում էր 11 տոկոս եկամտահարկ, և դրանով իսկ ծախսը ճանաչվում էր հիմնավորված: Իսկ հիմա, երբ արդեն չկա եկամտահարկ, որտեղ են երևում այդ ծախսերը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չհիմնավորված ծախսերի արտացոլում

Վարդուհի. Բարև Ձեզ: Ես լրացրել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ, որում համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերում ցույց չեմ տվել վառելիքի ձեռք բերման գումարը, քանի որ այն ձեռք եմ բերել գնման ակտով, և ոչ մի ուրիշ հիմնավոր փաստաթուղթ չի կցվել դրամարկղի ելքի օրդերին: Եվ քանի որ միայն գնման ակտով կատարված ծախսը համարվում է չհիմնավորված ծախս, ապա շահութահարկի հաշվարկում այն որպես ծախս չի ճանաչվում: Հարցս հետևյալն է. հաշվեկշռուվ ո՞ր տողում ցույց տամ չհիմնավորված ծախսերը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափեր

Արմեն. Հարգելի կոլեգաներ, որո՞նք են "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում նշված` համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափերը: Խնդրում եմ գրել համապատասխան որոշման համարը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսի նորմաներ

Հարություն. Հարգելի գործընկերներ, համաձայն "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի հոդված 16` համախառն եկամտից չեն նվազեցվում ձեռքբերված վառելիքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը: Արդյո՞ք արդեն կա կառավարության համապատասխան որոշումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտ կարդացող սարքերի ձեռքբերման ծախսեր

Արթուր. Բարև ձեզ: Խնդրում շտապ օգնեք. նույնականացման քարտ կարդացող սարքի ձեռքբերման համար կազմակերպությունը ի՞ր անունից և հաշվարկային հաշվի՞ց պետք է գումար փոխանցի, թե՞ տնօրենը իր գրպանից է այդ գումարը փոխանցում: Այսինքն` այդ ծախսերը ճանաչվում են կազմակերպությա՞ն ծախսեր, թե՞ տնօրենի: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում

Tigran. Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափեր

Սոնա Հայրապետյան. Խնդրում եմ, անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն՝ որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել եկամտահարկը

Edvard. Ա/Ձ-ն ամսական ունեցել է 1.000.000 դրամի շրջանառություն, որից 250.000 դրամի փաստաթղթավորված ծախսեր է կատարել, 200.000 դրամ մնացել է բանկային հաշվին, մնացած 550.000 դրամը կանխիկացվել է հաշվից: Խնդրում եմ ասեք, տվյալ գումարի համար ի՞նչ եկամտահարկ հաշվարկեմ` 11 % չփաստաթղթավորված ծախսերի համար և 10 % եկամտահարկ, թե՞ միայն 10% եկամտահարկ: