
Տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը
Արթուր.
Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Վառելիքի ծախսի նորմաներ
Անի.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:

Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է
Լիլ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:

Առցանց գնումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթեր
Զառա Սահակյան.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին:
Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:

525 որոշման հետ կապված լրացվող ձև
Ruzan Navasardyan.
Հարգելի գործընկեր,
Խնդրում եմ ուղարկել լրացվող ձև ՀՀ Կառավարության 1998թ․-ի օգոստոսի 25-ի 525 որոշմամբ ծախսերը հիմնավորելու համար: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել
Ա.
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար
Լիանա.
Հարգելի հաշվապահներ,
ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Շնորհակալություն:

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով
Ա.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝
1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու:
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:

Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով
Ռուզան.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ծախսերը կհամարվեն գործուղման ծախսեր
Լևոն.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:

Արդյո՞ք թարգմանչական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկի հաշվարկի ժամանակ
Hasmik.
Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը "Շահութահարկի մասին" օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:

Վառելիքի ծախսի նորմաներ


Վառելիքի ծախսի նորմաներ
Արմեն.
Կոլեգաներ, խնդրում եմ հիշեցնել, թե որ որոշումով են կարգավորվում վառելիքի ծախսի նորմաները: Շնորհակալություն:

Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց
Արսինե.
Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց (մեքենաներ): Ըստ մեքենաների շահագործման պայմանագրի դրանց հիմնական վերանորոգումը կատարվում է Ընկերության կողմից: Մեքենայի արժեքը ըստ պայմանագրի կազմում է 2 000 000 ՀՀ դրամ: Հարցս հետևյալն է՝
Եթե Ընկերությունը կատարել է օրինակ 600 000-ի ծախս, որից օրինակ 450 000-ը ավտոպահեստամասեր, իսկ 150 000-ը՝ ծառայության գումար, ապա նշված 450 000-ից 200 000-ը (2 000 000 * 10% = 200 000, համաձայն 11.04.2000 N161 որոշման) հանդիսանում է ծախս, իսկ 250 000-ը հաշվառվում է առանձին 154 հաշվով` որպես "Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով", թե՞ ամբողջ 600 000-ն էլ հանդիսանում է ծախս:

Արդյո՞ք ապահովագրավճարը ենթակա է նվազեցման շահութահարկի հաշվարկի ժամանակ
Lyudmila.
Ողջույն բոլորին:
Կազմակերպությունը ապահովագրել է Պողոսին, որը չի աշխատում տվյալ կազմակերպությունում, օրինակ` 10 000 ապահովագրավճար է փոխանցել և դրանից 11% եկամտային հարկ է փոխանցել: 10 000 × 11% = 11 000 :
Հիմա հարցս հետևյալն է` 10 000-ը շահութահարկի հաշվարկում ծախս համարվու՞մ է:
Եթե համապատասխան հղում անեք, շնորհակալ կլինեմ:

Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք:
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել:
1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ:
2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը:
3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում:
Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

Վերջին մեկնաբանություններ