Tag: ծախսի հիմնավորում

.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ

Susan. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Այժմ իր տարածքի երկրորդ հարկը ցանկանում է վերանորոգել, որի համար վարկ է վերցրել: Ինձ հետաքրքիր է` այս դեպքում ինչ հաշվարկներ ու ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ընթացիկ շինանյութերի համար վերցվում են կտրոններ: Իսկ դրանք ինչպե՞ս են ելքագրվելու և ի՞նչ կանոններով: Ըստ կազմված նախահաշվի պե՞տք է գնման ակտեր գրվի և ընթացիկ նյութերը ելք արվի: Իսկ դրանց համար ի՞նչ ձևակերպումներ է պետք անել: Եվ վերջապես վերջում այդ բոլորի հանրագումարը պե՞տք է գումարվի շենքի կադաստրային արժեքին: Եվ կատարողական ակտեր պե՞տք են, թե՞ ոչ:
.ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Սոնա. Հարգելի Հաշվապահներ, ընկերությունն ունի կայք, որի համար վճարում է դոմեյնի և հոսթինգի գումար: Հոսթինիգ գտնվում է արտասահմանում, և վճարումը արվում է ինտերնետով: Հոսթինգի գումարը հնարավո՞ր է շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալ` հիմք ընդունելով տպված էլեկտրոնային invoice-ը: Կսպասեմ ձեր պատասխանին: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի ձևակերպում

Ռուբեն. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ - ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը անհատույց վարձակալության է տվել իր տարածքը

E. Ֆիզ. անձը, որը միաժամանակ հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրեն, անհատույց վարձակալության է տվել իր տարածքը արտադրությամբ զբաղվող իր ընկերությանը: Հետո բանկից վարկ է վերցրել և կատարել ծախսեր այդ անհատույց վարձակալած տարածքի համար` ձեռք բերելով շինանյութ և այլ նյութեր: Այդյո՞ք այդ ձեռքբերումների գծով հ/ֆ-ներում առկա ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է և այդ կատարված ծախսերը` ծախսագրման ենթակա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի դուրսգրում

Տաթև. Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, եթե կազմակերպությունից մեքենայով մեկնում են գործուղման` հարցազրույց անցկացնելու, և նույն օրը վերադառնում, ո՞վ պետք է կնքի գործուղման թերթրկը, եթե մեկնում են ուղղակի ընտանիք, որպեսզի կարողանամ ծախսված բենզինը դուրս գրել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Anushik. Կատարված գնումների համար ՀԴՄ կտրոնները, որոնք չեն գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք ծախս համարվող փաստափուղթ կարող են հանդասանալ, եթե կտրոնի հակառակ կողմում գնորդը գրի իր ՀՎՀՀ-ն, հասցեն և անվանումը, և ուրիշ ոչինչ չկցե՞լ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի դուրսգրում

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը վարձակալական հիմունքներով օգտագործում է ավտոմեքենա, ինչպես նաև, ձեռք է բերել բենզին (կտրոններ): Ինչպե՞ս է կանոնակարգվում բենզինի բաց թողումը: Արդյո՞ք անհրաժեշտ են որոշակի ձևաթղթեր: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի ուսման վարձի վերաբերյալ

EvA. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ հնարավորինս շուտ արձագանքել: Մեր ՍՊԸ տնօրենը ուզում է աշխատակցի ուսման վարձը (մագիստրատուրա է շարունակում) փոխանցի ՍՊԸ-ի միջոցներից և ծախս ձևակերպվի: Ես դեմ եմ, նա ասում է` հիմնավորի ՕՐԵՆՔՈՎ, ինչ-որ հոդվածով: Տնօրենն ասւմ է, որ այդ ուսումը նպատակային է, մասնագիտական, գործունեության հետ կապ ունի: Ես կարծում եմ, եթե դա լիներ վերապատրաստման դասընթաց կամ սեմինար, հնարավոր կլիներ, իսկ որպես ուսման վարձ` ոչ: Խնդրում եմ օգնեք, կարո՞ղ ենք վարձը փոխանցել, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի որևէ հոդվածով (միայն նման հիմնավորում է ընդունում):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Ամալյա. Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Խանութից ապրանք ձեռք բերելու դեպքում ՀԴՄ կտրոնը բավակա՞ն է ծախս ցույց տալու համար, թե՞ պետք է հաշիվ-ապրանքագիր լինի: Խնդրում եմ պատասխանեք, սիրելի հաշվապահներ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ

Tatev. Հարգելի կոլոգաներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի կազմակերպվի և ֆինանսավորվի երգաչախմբի համերգ: Գուցե՞ պայմանագիր կամ այլ փաստատթուղթ, ինչը կհիմնավորի իմ կատարած ծախսերը և նրանց կատարված փոխանցումները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարելի՞ է ցույց տալ շուկայից ձեռքբերում

Դավիթ Ասատրյան. Կարելի՞ է ցույց տալ շուկայից գնում 100 հատ հակագազ` վճարելով 11 տոկոս եկամտահարկ և արտացոլելով եկամտահարկի եռամսյակային հաշվարկում որպես առանց հիմնավորված փաստաթղթերի գնում: Կարծում եմ` ուրան չի կարելի ցույց տալ, բայց հակագա՞զ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի փոխանակման դեպքում

ЭРИКА. Հարգելի հաշվապահներ, մենք զբաղվում ենք հացամթերքի արտադրությամբ, խնդրում եմ օգնեք պարզաբանելու, թե ինչպես վարվեմ, երբ մի կրթօջախ մեզ առաջարկում է տալ ալյուր, փոխարենը մենք պետք է նրանց առաքենք հաց: Ինչպե՞ս վարվենք ծախսերը հիմնավորելիս, քանի որ ուսումնական հաստատությունը մեզ փաստաթուղթ չի կարող տալ: Նախապես շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում ՀԴՄ կտրոնով

Վահե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասեք, եթե մեր կազմակերպությունը խանութից կատարել է 10000 դրամի գրասենյակային ծախսեր, մեզ տվել են ՀԴՄ-ի չեկ, ոչ թե հաշիվ ֆակտուրա, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, կարո՞ղ եմ միանգամից 10000 դրամի չափով ճանաչել ծախս, եթե միայն ՀԴՄ-ի չեկը կցեմ գործերի հետ: Արդյո՞ք խնդիրներ չեն առաջանա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բենզինի հատկացման չափաքանակ

Գուրգեն. Բարև Ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը առանց մեքենայի վարձակալության, իր իսկ պահանջները հոգալու նպատակով, տնօրենին հատկացնել բենզինի որոշակի ամսական չափաքանակ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գյուղմթերքների մեծածախ առևտուր

Gorge. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Նպատակ ունենք գյուղմթերքների մեծածախ առևտուր սկսել` սկզբնական շրջանում մեծածախ շուկայից, իսկ հետո նաև անմիջապես գյուղացիական տնտեսություններից գնել մթերքը և իրացման նպատակով առաքել խանութներ: Ցանկանում ենք մի քանի հարցեր պարզել` կապված հարկման մեխանիզմների և չափերի հետ: Ձեռք բերման փաստաթուղթ չունենք, քանի որ ապրանքը ձեռք ենք բերում մեծածախ (Մալաթիայի) շուկայից: Ինչպիսի՞ փաստաթղթաբանություն պետք է վարվի այս դեպքում: Արդյո՞ք այդ պարագայում պետք է ՀԴՄ կիրառվի և եթե այո, ապա ի՞նչ եղանակով և ինչպե՞ս: Եթե պետք է ՀԴՄ կիրառվի, արդյո՞ք պետք է նաև առաքման գիրք վարվի և ի՞նչ եղանակով պետք է այն լրացվի: Ինչպե՞ս է հարկվելու տվյալ գործունեությունը: Ընդհանրապես ՀԴՄ վրա տպված գումարի ո՞ր մասն է (քանի տոկոսը) վճարվում որպես հարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում

Գուրգեն. Հարգելի մասնագետներ, կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում: Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Anna. Հարգելի հաշվապահներ, եթե վաճառատեղի վարձակալական պայմանագրի համաձայն վարձակալը վարձատուին վճարել է վարձավճար և որպես հավաստող փաստաթուղթ ստացել է դրամարկղի մուտքի անդորրագիր առանց հաշիվ-ապրանքագրի, ապա տվյալ դեպքում կարելի՞ է արդյոք շահութահարկը հաշվարկելիս այն որպես նվազեցում դիտել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի հիմնավորում

Տաթև. Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի ճանաչում

Լիլիթ. Խնդրում եմ պատասխանել, եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22] տողում ներկայացված գումարը և նրա համար հաշվարկված 11% եկամտահարկի գումարը տարեկան եկամուտների մասին հայտարարագրում կարո՞ղ ենք ծախս ճանաչել, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում

Արմեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տրանսպորտային ծախսի ձևակերպում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, կարո՞ղ է արդյոք որոշ աշխատակիցների տրամադրել տրանսպորտային ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի, որովհետև տաքսիները չեն տրամադրում կտրոններ: Եթե այո, ապա ի՞նչ գումարի սահմաններում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ. Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ

Վիկա. Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախս

Արծրուն. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցոում: Մեր ընկերությունը զբաղվում է ապրանքների առաքումով: Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ մեքենաների վառելիքի ծախսը հիմնավորելու համար: Ունեմ համապատասխան հաշիվ ապրանքագրեր: Հարկավո՞ր է ուղեգիր: Եթե այո, անհրաժեշտ փաստաղթերի օրինակելի ձևերը որտեղի՞ց գտնեմ, կամ կարո՞ղ եք ուղարկել artsun85 շնիկ mail.ru հասցեին: Նախապես շնորհակալ եմ...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսի հիմնավորում

Anush. Հարգելի կոլեգաներ, Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի

Ռուզաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը: Նախապես շնորհակալ եմ….
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի ժամանակ

Արփինե. Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Հովհաննես. Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ: Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական: Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման և օրապահիկի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ.. Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ: ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա: - Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%; - հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում: Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ: Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գիշերավարձի ծախսեր

Գայանե. Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Մերի. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ