Tag: ծախսի հիմնավորում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի հիմնավորում

Տաթև. Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի ճանաչում

Լիլիթ. Խնդրում եմ պատասխանել, եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22] տողում ներկայացված գումարը և նրա համար հաշվարկված 11% եկամտահարկի գումարը տարեկան եկամուտների մասին հայտարարագրում կարո՞ղ ենք ծախս ճանաչել, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում

Արմեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տրանսպորտային ծախսի ձևակերպում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը չունի տրանսպորտային միջոց, կարո՞ղ է արդյոք որոշ աշխատակիցների տրամադրել տրանսպորտային ծախս առանց հիմնավորող փաստաթղթերի, որովհետև տաքսիները չեն տրամադրում կտրոններ: Եթե այո, ապա ի՞նչ գումարի սահմաններում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

Վահագ. Մի հարց, եթե եկամտահարկի հաշվարկման ժամանակ Ա/Ձ-ն, որը չի հարկվում ԱԱՀ-ով, կարող է առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել համախառն եկամտից, եթե վճարվել է դրա համար 11%, ապա ի՞նչ կասեք Ա/Ձ-ի տարեկան սոց վճարի հաշվարկման մասին, կարո՞ղ ենք նաև սոց վճարի հաշվարկման ժամանակ, առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերումները նվազեցնել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ

Վիկա. Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախս

Արծրուն. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցոում: Մեր ընկերությունը զբաղվում է ապրանքների առաքումով: Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ մեքենաների վառելիքի ծախսը հիմնավորելու համար: Ունեմ համապատասխան հաշիվ ապրանքագրեր: Հարկավո՞ր է ուղեգիր: Եթե այո, անհրաժեշտ փաստաղթերի օրինակելի ձևերը որտեղի՞ց գտնեմ, կամ կարո՞ղ եք ուղարկել artsun85 շնիկ mail.ru հասցեին: Նախապես շնորհակալ եմ...
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսի հիմնավորում

Anush. Հարգելի կոլեգաներ, Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի

Ռուզաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը: Նախապես շնորհակալ եմ….
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի ժամանակ

Արփինե. Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Հովհաննես. Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ: Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական: Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման և օրապահիկի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ.. Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ: ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա: - Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%; - հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով: Կանխավ շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում: Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ: Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գիշերավարձի ծախսեր

Գայանե. Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Մերի. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ