
Հաշվապահական խնդիր
ՀԲ․
Կօգնե՞ք լուծել այս խնդիրը։ Ըստ Ստորև բերված տվյալների` որոշել վաճառքների գծով դեբիտորական պարտքերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտին:
Տվյալներ․ կազմակերպության վաճառքների գծով դեբիտորական պարտքի մնացորդը 20X1 թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է. «Ա» գնորդինը` 50 000 դրամ, «Բ» գնորդինը` 160 000 դրամ, «Գ» գնորդինը` 180 000 դրամ։ Հաշվետու եռամսյակի ընթաց-քում առաքվել է արտադրանք «Ա» գնորդին` 72 000 դրամ, «Բ» գնորդին` 108 000 դրամ, իսկ «Գ» գնորդին՝ 60 000 դրամ արժողությամբ։ «Բ» գնորդի կողմից արտադրանքի մի մասը` 36000 դրամ արժողությամբ, որակի անհամապատասխանության պատճառով վերադարձվել է կազմակերպությանը։ «Գ» գնորդին հաշվետու եռամսյակում առաքված արտադրանքի համար պայմանագրով սահմանված պայմաններով տասնօրյա ժամկետում վճարում կատարելու համար տրվել է գների իջեցման 20% զեղչ: Հաշվետու եռամսյակի ընթացքում գնորդների կողմից կատարվել է վճարում առաքված արտադրանքի դիմաց` «Ա» գնորդի կողմից՝ 80 000 դրամ, «Բ» գնորդի կողմից` 140 000 դրամ, «Գ» գնորդի կողմից` 160 000 դրամ: Բոլոր գումարները ներկայացված են վաճառքի գներով (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

Շոգու և էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հաշվարկ
Լիա․
Բարև ձեզ։
Կազմակերպությունում գործում է 2 օժանդակ արտադրամասեր` կաթսայատունը և էլեկտրակայանը։ Հաշվետու ամսում կաթսայատունը կատարել է 120 000 հազ դրամի ծախսեր` արտադրելով 220 տ շոգի, որից 20 տ հատկացրել է էլեկտրակայանին։ էլեկտրակայանը կատարել է 1 000 000 հազ դրամի ծախս, արտադրելով 5500 կվտ/ժամ էներգիա, որից 500 կվտ /ժամը հատկացրել է կաթսայատանը։ Հարկավոր է հաշվել 1 տ շոգու և 1 կվտ /ժամ էներգիայի ինքնարժեքը։

Ներդրումային գույքի ձևակերպումներ
Անի․
Պահանջվում է ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները: Կազմակերպությունում կիրառվում է ներդրումային գույքի հետագա չափման իրական արժեքի մոդելը։ 2021թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքը՝ 25.000.000 դրամ է, իրական արժեքը` 24.800.000 դրամ, իսկ 2022թ. վերջում իրական արժեքը կազմել է 25.200.000 դրամ։ 2023թ. մայիսին գույքը վաճառվել է։ Այդ պահին գույքի իրական արժեքը գնահատվել է 25.500.000 դրամ։ Գույքը վաճառվել է այդ գնով, գումարած ԱԱՀ, գումարը գնորդից ստացվելու է մեկ ամսվա ընթացքում։

Հաշվարկել բանկի օգուտը և վնասը
Անահիտ․
Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը: Ֆիզիկական անձն իր դոլարային հաշվից ցանկանում է կանխիկացնել 200 եվրո: Տվյալ օրվա փոխարժեքի տվյալներն են․
Դոլար Եվրո
Առք-483, 529
Վաճառք-487, 533
ԿԲ-485,87 528,43
Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը:

Որոշել ֆինանսական արդյունքը
Անի․
Կազմակերպությունը ապառիկ վաճառել է համակարգիչ, որի սկզբնական արժեքը 800 000 դրամ է, վաճառքի պահին կուտակված մաշվածությունը` 400 000 դրամ: Համակարգիչը վաճառվելէ 720 000 դրամով, ներառյալ` ԱԱՀ-ն: Վաճառքից գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Պահանջվում է կատարել անհրաժեշտ հաշվարկները, որոշել ֆինանսական արդյունքը՝ կազմելով համապատասխան թղթակցությունները:

Հաշվապահական խնդիր
Մարիաննա․
Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։
Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն։ Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից: Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր՝ 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ` 58 000 դրամի չափով։ Տեղակայված սարքավորումը հանձնվել է շահագործման։

Հաշվապահական խնդիր
Խնդրում եմ օգնեք լուծել խնդիրը։ Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։ Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր` 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ` 58 000 դրամի չափով։

Հաշվապահական խնդիր
Մարիամ․
1) 2016 թվականի հունվարի 1-ին ընկերության կասկածելի դեբիտորական պարտքերի պահուստը կազմում էր 38.000 միավոր: 2016 թվականի դեկտեմբերի 31-ին դեբիտորական պարտքը կազմում էր 868.500 միավոր: Դրանից պետք է դուրս գրվեր 28.500 միավոր պարտք որպես անհուսալի, և կասկածելի պարտքերի պահուստը պետք է կազմեր դեբիտորական պարտքի 5%-ը: Որքա՞ն պետք է կազմի 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում կասկածելի պարտքերի գծով ծախսը։
2) Ներկայացնել համապատասխան հաշվապահական գրանցումներ հետևյալ գործարքների համար`
1. Երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապեu շահագործման հանձնում
2. Հիմնադիրների կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալ կատարվելիք ներդրումների դիմաց տրված տեղակայման ենթակա uարքավորումների ձեւակերպում
3. Իրացված հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի ծախu ճանաչում
4. Շենքի ձեռքբերման նպատակով կանխավճարի արտացոլում
5. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում վարչական ծախuերի դուրuգրման արտացոլում։

Հաշվապահական խնդիր
Հարութ․
Մանրածախ խանութը մատակարարից ձեռք է բերել 100 հատ էլեկտրական մսաղաց վաճառքի համար, յուրաքանչյուր միավորի համար ըստ հաշիվ-ապրանքագրի պետք է վճարվի 15 000 դրամ, գումարած ԱԱՀ: Ձեռք բերված ապրանքները մինչև խանութի պահեստ տեղափոխման և բեռնաթափման համար առաքիչի կողմից վճարվել է 20 000 դրամ: Մսաղացի վաճառքի գինը սահմանվել է 21 840 դրամ, այդ թվում առևտրական հավելագինը՝ 3 000 դրամ, ԱԱՀ 3 640 դրամ Հաշվետու ժամանակաշրջանում վաճառվել է 80 հատ մսաղաց։ Վճարը մուտքագրվել է խանութի դրամարկղ:
Պահանջվում է որոշել վաճառված ապրանքների ինքնարժեքը և ձևակերպել ապրանքների ձեռք բերման ու վաճառքի գործառնությունները մանրածախ առևտրում:

Հաշվապահական խնդիր
Հարութ․
Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել ոչ նյութական ակտիվների շահագործման հանձնումը, դուրսգրումը, և հաշվարկել ամորտիզացիան շահագործման ամբողջ ժամանակաշրջանի համար:
Տվյալներ․ «Ա-Ե» ՓԲԸ սարքաշինական գործարանը 2006թ. դեկտեմբերի 25–ին առք ու վաճառքի պայմանագրով ձեռք է բերել թանկարժեք մետաղների հալման տեխնոլոգիա` հաշվարկային հաշվից վճարելով 1 640 000 դրամ, ներառյալ ԱԱՀ: Օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի: Ամորտիզացիան հաշվարկվում է գծային եղանակով` 3 տարի անց անվտանգության տեխնիկայի նկատմամբ պահանջների փոփոխության պատճառով կայացվել է որոշում տեխնոլոգիայի դուրս գրման վերաբերյալ:

Հանրային հատվածի հաշվապահի որակավորում
Արմինե․
Բարև Ձեզ, մի հարց էլի՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ որակավորման համար ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ լուծումներն ո՞վ ունի։ Եթե կան ունեցողներ՝ խնդրում եմ ուղարկել armavethaj@mail.ru
Վերջին մեկնաբանություններ