Tag: լուծարում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա արձակման նպաստ

Գոռ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս. Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 1-2 ամսից։ Կուզենայի իմանալ՝ արձակման նպաստը ո՞նց են հաշվում (եթե հնարավոր է օրինակի վրա), եթե ունեմ գրեթե 4 տարվա փորձ։ Հարց 2․ Կարո՞ղ եմ արդյոք մինչ լուծարվելը, արձակուրդ վերցնել այդ կազմակերպությունում և ուրիշ կազմակերպությունում գրանցվել կրկին 8-9 ժամ (1-ին կազմակերպությունում էլ են նույն աշխատանքային ժամերը)։ Կզրկվե՞մ արդյոք արձակման նպաստից։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Անահիտ․ Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան...): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Անի. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել

Անահիտ. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում

Աստղիկ. Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում, դեկրետում գտնվող անձը ի՞նչ արտոնություններ է ունենում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ կազմակերպության լուծարման դեպքում

Հեղինե. Բարև ձեզ: Կասե՞ք՝ կազմակերպության լուծարման դեպքում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողը շարունակու՞մ է ստանալ խնամքի նպաստ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկվում է արդյո՞ք արձակման նպաստը

Մարինե Մկրտչյան. Բարև ձեզ: Կազմակերպությունը լուծարվել է 08.01.2020թ.: Խնդրում եմ ասել՝ աշխատակիցներին հատկացվող արձակման նպաստներից պահումներ կատարվու՞մ է, թե՞ ոչ, և եթե աշխատակիցը աշխատել է 08.03.2019թ. մինչև 31.12.2019թ., նրա արձակման նպաստի հաշվարկը և վճարումը ինչպե՞ս կատարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը

Նարինե. Բարև: Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը: Կա՞ արդյոք որևէ վճար: Հնարավո՞ր է դա իրականացնել առցանց եղանակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը լուծարվում է

Մարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցերս շտապ են, խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցերիս՝ Հարց 1․ Կազմակերպությունը լուծարվում է 2020թ. հունվար ամսին, այսինքն՝ վերջին աշխատանքային օր է համարվում 2019թ. դեկտեմբերի 31-ը: Արձակման նպաստը, համաձայն Աշխատանքային օրենսգրքի, վճարվում է աշխատողի մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, դեկտեմբեր ամիսը ներառե՞լ միջին աշխատավարձի հաշվարկում, թե՞ ոչ: Հարց 2․ Կազմակերպության գործունեությունը համարվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրումը, աշխատում է առավոտյան 07:00-ից մինչև 19:00-ն: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը։ Արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 180 ժամը, 2 իրար հաջորդող օրերի համար չի կարող գերազանցել 4 ժամը: Խնդրում եմ պատասխանել, թե ինչպես կազմել աշխատանքային գրաֆիկը, որպեսզի չխախտենք օրենքը, և ինչպես լրացնենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին: 1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը: 2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում: 3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն լուծարվում է

Ասյա. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, եթե ՍՊԸ-ն բացվել է և նորից դադարեցվել է առանց գործունեություն ծավալելու, այժմ լուծարվում է, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի հարկայինին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Դավիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Օլյա. Եթե աշխատողի հետ լուծվում է աշխատանքային պայմանագիրը, համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման դեպքում, արդյո՞ք տրվում է արձակման նպաստ, եթե աշխատողը համատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին ցանկանում են հեռացնել աշխատանքից

Արուսյակ. Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ։ Ես նախածննդաբերության և հետծննդաբերության 121-րդ օրում եմ գտնվում, և ՍՊԸ-ն, որտեղ աշխատում եմ, պետք է լուծարվի։ Այսօր ինձ պահանջ են ներկայացրել գրել դիմում, որ իմ դիմումի համաձայն խնդրում եմ աշխատանքից ազատել ինձ։ Արդյո՞ք ՍՊԸ կարող է աշխատանքից հեռացնել ինձ, եթե այդ դիմումը չստորագրեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքի բաժանում փայատերերի միջև

Լյուսի. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում․ Հնարավո՞ր է կազմակերպության (արտադրական կոոպերատիվ) լուծարումից հետո, հաշվեկշռում եղած գույքը բաժանել փայատերերի միջև, եթե այո, ապա բաժանելուց հետո ի՞նչ հարկ կարող է առաջանալ, և ո՞վ է վճարողը՝ կազմակերպությու՞նը, թե՞ ֆիզիկական անձը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրինակա՞ն է արդյոք աշխատանքից ազատումը

Անն Մ. Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել

Նանե. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է լուծարվել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Եվ արդյո՞ք լուծարման դեպքում հարկային մարմինները պարտադիր ստուգումներ են իրականացնում ԱՁ մոտ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն: