Tag: լիցենզիա

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկարօրյա խմբակ բացելու համար

Էլեն. Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել երկարօրյա խմբակ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս ենք ձևակերպելու՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար

Քրիստինե Կիրակոսյան. Բարև ձեզ: Մենք պատրաստվում ենք կազմակերպություն բացել և որոշակի հարցեր ունենք: Մասնավորապես՝ արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա ունենալ տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առողջապահության նախարարության կողմից պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկ

Արկադի. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` որտե՞ղ կարող եմ գտնել Առողջապահության նախարարության կողմից պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկը և կարգը: Ու՞ր պետք է դիմենք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց գործունեություն ծավալելու համար

Մարի. Բարև ձեզ: Օնլայն գործունեություն ծավալելու (ֆեյսբուքյան էջ, կայք) և որևէ ծառայություն գովազդելու և առաջարկելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Անվանումը ինչ-որ տեղ պե՞տք է գրանցվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվել

Միհրան. Բարև ձեզ: Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Beovulf. Բարև ձեզ, ասեք խնդրեմ՝ ՀՀ տարածքոմ հագուստի արտադրամասում արտադրվելու է հագուստեղեն տղամարդու, կանանց և երեխաների համար, հագուստի արտադրության համար համապատասխան լիցենզիայով: Արդյո՞ք անհրաժեշտ է առանձին լիցենզիա մանկական հագուստի արտադրման համար (ինչպես դա ընդունված է ՌԴ-ում), թե՞ եթե ընկերությունը ունի հագուստի արտադրանքի լիցենզիա, ապա կարող է արտադրել նաև մանկական հագուստ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի վերապատրաստման դասընթացներ

Արփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ

Սամվել. Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զովացուցիչ ըմպելիքի արտադրամաս: Խնդրում եմ ասեք ինձ` ի՞նչ է անհրաժեշտ, ես միայն տեղյակ եմ ԱՁ բացելու կարգից, մնացած ոչինչից տեղյակ չեմ, արդյո՞ք պետք է լիցենզիա, որքա՞ն գումար կպահանջվի ամբողջ գործընթացի համար, սանէպիդկայանի հետ կապ ունի՞ այդ ԱՁ-ն, թե՞ ոչ, հնարավոր ամեն ինչ կասե՞ք, շատ-շատ շնորակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Սոնա. Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի անձը, ով ձեռքի աշխատանքով պատրաստում է կոսմետիկ միջոցներ, և որակի հետ կապված լիցենզիա արդյո՞ք անհրաժեշտ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական տենդերի մասնակցելու համար

Արմեն. Բարև ձեզ, հարգելիներս: Ունեմ առևտրային գործունեություն իրականացնող ՍՊԸ: Ցանկանում եմ մասնակցել շինարարական տենդերի, որը միայն վերանորոգման աշխատանքներ է ներառում: Անհրաժե՞շտ է լիցենզավորվել, եթե այո, ապա լիցենզիա ստանալու համար կարո՞ղ եմ հանդես գալ նույն ՍՊԸ-ով, ինչպիսի պետական տուրքեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական մթերքների արտահանում

Աննա. Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք: 1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է: 2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում 3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ 4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի և քսայուղերի առևտրով

Հրայր. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. Արդյո՞ք ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և քսայուղերի (գործարանային փակ տարրաներով) մանրածախ առևտրով, պետք է ունենա լիցենզիա քսայուղեր վաճառելու։ Օրենքում ոչինչ հստակ գրված չէ, այսինքն, գրված է ինչ որ տեխնիկական հեղուկների մասին, ընդ որում ոչ հստակ։ Անհասկանալի է նաև, թե որոնք են այդ տեխնիկական հեղուկները։ Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234 Նանա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է. 131-252 813-132
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Samvel. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` զովացուցիչ ըմպելիք, մասուրի հյութ, թան, սուրճ արտադրելու և իրացնելու համար ո՞ր տեսակի համար է լիցենզիա պահանջվում: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սրճարան բացելու համար

Արմինե. Բարև ձեզ: Ես որոշ հարցեր ունեմ լիցենզիայի հետ կապված, հուսով եմ արձագանք կլինի: Ուզում եմ սրճարան բացել և ուզում եմ իմանալ` լիցենզիա ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ, որքա՞ն գումար է պետք, ինչպե՞ս նաև նարգիլեյի, սնունդի, ալկոհոլի համար որտեղի՞ց ստանամ լիցենզիա և կրկին որքա՞ն գումար է անհրաժեշտ դրանց համար: Հ.Գ. Ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բուսական թեյի արտադրություն սկսելու համար

Արսեն. Բարև ձեզ: Բուսական թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ, շտրիխ կոդ և այլն), խնդրում եմ օգնեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք լիցենզիայի ներդիրները կկորցնեն իրենց ուժը

Taron. Եթե լիցենզավորված ՍՊԸ-ն աշխատողներին աշխատանքից ազատում է, իսկ այդ աշխատողների անունով լիցենզիայի ներդիրներ ունի, այդ ներդիրները կորցնու՞մ են իրենց ուժը, թե՞ ոչ: Իսկ եթե որոշ ժամանակ անց նույն աշխատողներին նորից վերականգնեն աշխատանքի, այդ ներդիրները կգործե՞ն, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Artyom. Նոր գրանցված ԱՁ եմ: Ցանկանում եմ զբաղվել ջեռուցման կաթսաների, նրանց այրիչների վերանորոգումով և կարգաբերումով: Արդյո՞ք անհրաժեշտ պայման է ունենալ լիցենզիա այդ գործունեությամբ զբաղվելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք դպրոցի հաշվապահները կարող են ստանալ գնումների համակարգողի լիցենզիա

Լիլիթ. Խնդրում եմ ասել` արդյո՞ք դպրոցի հաշվապահները կարող են ստանալ գնումների համակարգողի լիցենզիա և հաշվապահ լինելու հետ միաժամանակ լինել գնումների համակարգող այդ դպրոցում: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ թղթարարություն է պետք վարել

ՏԻԳՐԱՆ. Ընկերությունը նպատակ ունի զբաղվել հաշվապահական հաշվառմամբ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, կամ ինչպիսի՞ թղթարարություն է պետք վարել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա արտադրությամբ զբաղվելու համար

Աստղիկ. Բարև Ձեզ, ես ուզում եմ զբաղվել կոտլետների արտադրությամբ: Խնդրում եմ ասել` դրա համար լիցենզիա կամ սերտիֆիկատ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ստանալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժշտ է լիցենզիա սննդի կետ բացու համար

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կարո՞ղ եք ասել` սննդի կետ բացելու համար լիցենզիա պետք է, թե ոչ, մեկ էլ, եթե պետք է, ապա որտեղի՞ց պետք է ձեռք բերել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա

Աշխեն. Կազմակերպությունը ունի 2 լիցենզիա (01 - շինարարության իրականացում` բնակելի, հասարակական և արտադրական 80 000 դրամ, 03 - հիդրոտեխնիկական շինարարություն 80 000 դրամ), և շրջանառությունը չի գերազանցում 58,35մլն.: Գործու՞մ է արդյոք լիցենզիայի 100 000 դրամը գերազանցելու օրենքը ԱԱՀ-ի համար, և եթե կազմակերպությունը պետք է վճարի շրջանառության հարկ, ապա ի՞նչ դրույքաչափով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին

Արտաշ. Բարև ձեզ: Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սննդի վաճառք

Միհրան. Բարև Ձեզ, մի հարց ունեմ և հուսամ` կստանամ սպառիչ պատասխան... Ցանկանում եմ սննդի` խաչապուրի պատրաստելու և նույն տեղում վաճառելու կետ բացեմ: Կասե՞ք` ինչ փաստաթղթեր և ինչ լիցենզիա է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար

Նարեկ. Բարև ձեզ, նախապես շնորհակալություն: Սառը սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ և այլն), խնդրում եմ օգնեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկի գլխավոր հաշվապահի որակավորում

Եսթեր. Խնդրում եմ ինձ օգնեք` որտեղի՞ց կարող եմ գտնել ԿԲ-ում բանկի գլխավոր հաշվապահի լիցենզիա հանելու համար տրվող քննության հարցաշարը: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկով է աշխատելու կազմակերպությունը

Մարիամ. Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 18 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում: Խնդրում եմ շտապ պատասխանել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Արման. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խճճվել եմ հարկային նոր բարեփոխումների մեջ: ՍՊԸ-ն կատարում է շինարարական ծառայություն, որի շրջանառությունը 2012 թ-ին չի գերազանցել 58.35 մլն ԱԱՀ շեմը, լիցենզիայի արշեքը 400 000 դրամ, 2013թ-ում համարվու՞մ է շրջանառության հարկ վճարող, թե՞ ոչ: Ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Արման. Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը ՍՊԸ 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում լիզենզիա համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա

Արտակ. Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տարածքի հագեցվածությանը վերաբերող ձևաթուղթ

Վոլոդյա. Բարև Ձեզ, ու՞մ կողմից են տրամադրվում դեղատնային գործունեության լիցենզիայի ստացման համար անհրաժեշտ օրենքով նախատեսված ձևաթղթերը` մասնավորապես տարածքի հագեցվածությանը վերաբերող ձևաթուղթը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ունի 3 լիցենզիա

Արման. Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խաղատների գործունեության հարկումը

Lus. Հարգելի հաշվապահներ, Ա\Ձ -ն ցանկանում է բացել խաղատուն (պոկեր), կասե՞ք, թե ինչ հարկատեսակով է հարկվելու և լիցենզիան ինչ կարգով է կամ պարտադի՞ր է արդյոք: