Tag: իրավական ակտ

Աշխատանքի ընդունման հրաման

Քրիստինա․

Բարև ձեզ։

Մի հարց ունեմ՝ եթե նոր աշխատող ենք ընդունում աշխատանքի, փոքր ընկերություն է, 15 հոգի, պետք է աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքել, նաև հրամա՞ն սարքել։ Եթե այո, պայմանագրում բոլոր կետերը կա, հրամանում ի՞նչն է կարևոր նշել։

Անհատական իրավական ակտը դա նույն աշխատանքի ընդունման հրամա՞նն է։

Նախապես շնորհակալություն։

Իրավական ակտերի մատյան

Նունե․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե ինչպե՞ս լրացնել իրավական ակտերի մատյանը: Կանխավ շնորհակալություն։

Իրավական ակտերի հետ կապված

Վարդուհի.

Հարգելի գործընկերներ, հարցս ավելի շատ իրավական ակտերի մասով է… Եթե մանկապարտեզի տնօրենը մասնակցել է նախադպրոցական հաստատությունների տնօրենի իրավունք՝ հավաստագիր, ստանալու վերապատրաստումներին։ Վերապատրաստող կազմակերպությունից բերած տեղեկանքն այն մասի, որ մասնակցելու է դասընթացներին, ներկայացրել է համայնքապետարան, սակայն իր կողմից տեղեկանք չի ներկայացրել համայնքապետարան։ Իրավունք ունի՞ վերադաս կազմակերպությունը նկատողություն տա տնօրենին, պատճառաբանելով, թե վերջինս ինքնուրույն է որոշել մասնակցել դասընթացներին և բացակայությունները համարել անհարգելի։ Կա՞ այնպիսի իրավական ակտ, որ կպաշտպանի վերապատրաստվող տնօրենի շահերը։

Ծառայությունների մատուցման պայմանագրի հիմք

Անահիտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման հիմք ո՞ր իրավական ակտն է հանդիսանում:

Եթե պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին

Կարինե.

Բարեվ Ձեզ: Խնդրում եմ օգնել գտնել՝ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը գործող օրենսդրությանը համապատասխանության փորձաքննություն իրականացնող իրավաբանական կազմակերպություն։ Եթե ունենք կասկածներ, որ այդ պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին և այլ իրավական ակտերին։ Կանխավ շնորհակալություն։

Աշխատողի անվան մեջ փոփոխություն է կատարվել

Նաիրա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք, եթե աշխատողի անվան մեջ փոփոխություն է կատարվել, ինչպե՞ս պետք է ձևակերպել իրավական ակտը՝ հրամանը:

Աշխատանքային պայմանագրերի համարակալման վերաբերյալ

Ողջույն, հարգելի գործընկերներ:

Կարելի՞ է արդյոք աշխատանքային պայմանագրերը համարակելել յուրաքանչյուր տարի 01 համարից, օրինակ՝ 01/2020 կամ 01/2021: Աշխատանքային պայմանագրերի համարակալումը ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում:

Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտ

Անժելա.

Հարգելիներս, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի տիպային ձև angela-avagyan շնիկ yandex.ru հասցեին:

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել “ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված “որոշակի (բայց ոչ անհատական)” արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները:
Կանխավ շնորհակալություն

Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր

Ռուբեն.

Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։

Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։

Շնորհակալություն: