
Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Suzy.
Հարգելի գործընկերներ, ծառայողական ավտոմեքենայի վրա ծախս է կատարվել, որն անհրաժեշտ է ավելացնել մեքենայի արժեքին: Ի՞նչ ձևակերպում պետք է լինի կրեդիտում, դեբետը հասկանալի է:

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն
Aram.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել մի հարցով: Ես աշխատում եմ ԱԱՀ-ով աշխատող արտադրական կազմակերպություն: Գնում ենք հարկային հաշիվներով ապրանքներ և օգտագործում սեփական արտադրանքը պատրաստելու մեջ: Այդ ապրանքները ներառված են արտադրանքի ինքնարժեքի մեջ: Հաշվետու ժամանակաշրջանի համար մենք կատարում ենք տվյալ գնված ապրանքների վճարումը և հավաստում ենք էլեկտրոնային ստորագրությամբ ու կատարում ենք հաշվանցում: Բայց այդ ապրանքները, որոնք օգտագործել ենք արտադրանքի պատրաստման համար, դեռևս չենք իրացրել, և այն գտնվում է պահեստում: Խնդրում եմ պատասխանել` ես իրավունք ունեի՞ այն հաշվանցելու:

Ո՞ր փոխարժեքով պետք է հաշվարկվի ինքնարժեքը


Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին
Hayk.
Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ օրենքի` կազմակերպության կողմից օգտագործման համար գնված ավտոմեքենայի ԱԱՀ-ն չի հաշվանցվում: Այդ դեպքում արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի գումարը միացնել ավտոմեքենայի արժեքին և ընդհանուր գումարով ամորտիզացնել: Եվ ստացվում է, որ ԱԱՀ-ն մաշվածությանը համամասնորեն ծախսագրվում է:

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել


Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս
zara.
Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց
Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ
Հարություն.
Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):
Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Խնդիրների օրինակներ
Մարթա.
Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ
Սաթեն.
Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:

Երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել
NAIRA.
Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել, որի դիմաց վճարվել է 11% եկամատահարկ, կասե՞ք ինձ` այս դեպքում ապրանքի ինքնարժեք որ թիվն է հաշվարկվում` առա՞նց եկամտահարկի, թե՞ եկամտահարկով:
Նախապես շնորհակալություն:

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ
Ռոբերտ.
Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:

Վաճառքի գնի սահմանում
Սամվել.
Իմ սեփական արտադրանքի ինքնարժեքը ինձ վրա նստել է 480 դրամ, բայց վաճառել եմ 520 դրամ, ենթադրենք, առանց ԱԱՀ: Կա՞ ինչ-որ սահմանափակում գնի նվազագույնի համար, պարտադի՞ր է 20 և ավելի տոկոս ավել գումար դնելը: Ես էլ աշխատում եմ ԱԱՀ-ով: Կամ ապրանք եմ գնել 50 դրամ, վաճառել 55 դրամ, պե՞տք է արդյոք անպայման 20 տոկոսից բարձր գումարել, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա: Խնդրում եմ շտապ ձեր օգնությունը:

Նախագծային աշխատանքների ինքնարժեք
ԳՈՀԱՐ.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչն է համարվում նախագծային աշխատանքների համար ինքնարժեք:

Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ
Նարե.
Հարգելի հաշվապաներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը զբաղվում է սեփական արտադրության արտահանմամբ: Ես գիտեմ, որ պետք է ծագման սերտիֆիկատ, պայմանագիր և հաշիվ-ապրանքագիր: Քանի որ հաշիվները ստանում եմ թղթային, ես պե՞տք է այդ հարկային հաշիվը լրացնեմ և գրեմ 0% ԱԱՀ վճարող: Եվ ինչքան գիտեմ, նաև պետք է նշվի քաշը ապրանքի: Բացի այդ մաքսային մարմինը ինչպե՞ս է որոշում ապրանքի արժեքը: Ես պե՞տք է ներկայացնեմ ինքնարժեքի հաշվարկ, թե՞...

Շարժիչային յուղի ներմուծում
Գոհար.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:

Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ
Հրանուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Որտեղի՞ց կարող եմ գտնել արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի դասական օրինակ:

Ինքնարժեքի հաշվառման սկզբունքներ
Հրանուշ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Որտեղի՞ց կարող եմ գտնել ինքնարժեքի հաշվառման սկզբունքները, ինչպես նաև հաշվարկման այլընտրանքային մեթոդները, մասնավորապես` Direct-costing, Standart-cost, ABC, JIT: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվել մեկ լիտր կոնյակի ինքնարժեքը
Հրանուշ.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվել մեկ լիտր կոնյակի ինքնարժեքը:

Սոցիալական վճարների վերաբերյալ
Անի.
Հարգելի հաշվապահներ, գործատուի սոց. վճարը մտնու՞մ է արդյոք ինքնարժեքի մեջ, և ինչպե՞ս է ձևակերպումը` աշխատողի սոցի և գործատուի սոց-ի: Եվ մյուս հարցը` ո՞ր աշխատողի սոց.-ն է համարվում վարչական ծախս:
Վերջին մեկնաբանություններ