Tag: ինքնաշխատ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ուսման վարձը եկամուտների հայտարարագրում

Ամալյա․

Բարև Ձեզ։ Ֆիզ. անձի հայտարարագիրը լրացնելիս, իմ կողմից վճարված ուսման վարձն ինքնաշխատ չի լրացվել և թույլ չի տալիս, որ ես լրացնեմ։ Ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկում անճշտություն կա

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում առևտրով։ Վերջացավ 3-րդ եռամսյակը, և շրջանառության հաշվետվության մեջ նկատեցի, որ ձեռքբերումների գծով ծախսերի տողում 5․4 տողում կարծես կա անճշտություն՝ 30․09․24թ-ին ստացված հարկային հաշիվները ինքնաշխատ չեն ներառվել 5․4 տողում, բայց այդ հարկային հաշիվներով ձեռք բերումները նույնպես նախատեսված են վաճառքի համար, հիմա չգիտեմ՝ ինքնուրույն ուղղե՞մ այդ տողը, թե ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում։ Նշեմ, որ 30․09․24թ-ին դուրս գրված հարկային հաշիվների և դուրս գրման ամսաթիվը և մատակարարման ամսաթիվը նույնն է՝ 30․09․24։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման վերաբերյալ

Մարի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ մոտ ԱԱՀ-ի հաշվարկի 18Ա տողում ՊԵԿ-ի ներկայացրած գումարը իր մեջ բացի ստացված հարկային հաշիվներում, հաշիվ վավերագրերում, ՀԴՄ կտրոներում ներկայացված գումարների հանրագումարից ավել գումար է ցույց տալիս։ Խնդրում եմ ասել, ՊԵԿ-ը վերոնշյալ հաշվարկային փաստաթղթերից բացի էլ ի՞նչ ձեռքբերումներ կարող է ներառել հաշվարկի 18Ա տողում։ Նախապես շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

3 000 դրամ սոցիալական վճար

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե հունվարին հայտ ենք ներկայացրել մինչև երեք տարեկան երեխայի նպաստի արձակուրդի, հունվարի եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույց չե՞մ տալու 3 000 դրամը, տողը ակտիվ չէ, ինքն էլ ինքնաշխատ չի լրացվում, ինչը ՞ կարող է խնդիր լինել։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ինքնաշխատ լրացում

Մելինե․ Բարև ձեզ: Հանձնում եմ Միասնական հաշվարկ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվետվությունը, և հնարավո՞ր է տվյալների թարմացման ժամանակ՝ 18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ, տողր սխալ տվյալներ ցույց տա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։ Կանխավ շնրոհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Արփինե. Բարև Ձեզ: ԱՁ-ն ներմուծում է կատարում 3-րդ երկրից, դեկտեմբերին ստացած խմբաքանակի վրա հակագնագցման (հակադեմփինգային) տուրք են հաշվարկել: Հիմա եռամսյակի հաշվարկի մեջ ծրագիրն ինքնաշխատ որպես ձեռքբերման թիվ իր մեջ ներառում է` իվոյսի արժեք` այդ օրվա կուրսով+ԱԱՀ+բեռնափոխադրում+մաքսատուրք, ինչպես միշտ: Այդպես էլ պետք է լինի՞, թե՞ ես կարող եմ հակագնագցման տուրքն էլ ավելացնել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունների ինքնաշխատ լրացման կարգ

Արթուր․ Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել

Ani. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը: