
Ապրանքի գնում ինտերնետով
Արմեն.
Բարև ձեզ: 29.05.2012-ին ինտերնետով (ebay) գնեցի պրոյեկտոր և մաքսազերծեցի: Հիմա ես նույն կերպ մի քանի ապրանքներ եմ գնել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 000 - 25 000 դրամ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք այդ ապրանքները ենթակա են մաքսազերծման: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս պաշտպանել բիզնեսը կրկնօրինակումից կամ նման դեպքում տոկոսներ ստանալ
Mari.
Ողջույն, ես հետաքրքիր ապրանքատեսակի արտադրութան գաղափար ունեմ, որն ուզում եմ կյանքի կոչել ինտերնետում: Խնդրում եմ գրեք` ինչպես կարելի է սեփական ապրանքը/գաղափարը պատենտավորել, որ եթե նույնիսկ դա կրկնօրինակեն, ես իմ գաղափարի եկամուտներից (ուրիշներին բերված) տոկոսներ կարողանամ պահանջել կամ արգելեմ գաղափարիս ապօրինի օգտագործումը:

Փոստային առաքումով ապրանք գնելու դեպքում
Արմեն.
Բարև ձեզ, մինչև ի՞նչ արժողության ապրանքները չեն հարկվում Ebay-ից (ինտերնետից` փոստային առաքումով) առևտրի դեպքում: Շնորհակալություն:

Ինտերնետ խանութ
Անդրանիկ.
Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել:

ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ
Նարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

Նոր գրանցված անհատ ձեռնարկատեր
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ես գրանցվել եմ որպես ԱՁ, պետ. ռեգիստրից թուղթը վերցրել եմ, հաջորդ քայլը պետք է տանեմ սոց. բաժին և վիճ. վարչություն, և եթե կարող եք, գրեք ինձ կայքը, որ ես ինտերնետի միջոցով ուղարկեմ: Խնդրում եմ իմ հարցին շուտ պատասխանեք: Շնորհակալություն:

Ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթեր
Նոնա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

Ավելացվել են փաստաթղթեր
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
- Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
- Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
- Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին

Ընկերության գործունեության հասցեի հետ կապված
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:

Ծախսի հիմնավորում
Սոնա.
Հարգելի Հաշվապահներ, ընկերությունն ունի կայք, որի համար վճարում է դոմեյնի և հոսթինգի գումար: Հոսթինիգ գտնվում է արտասահմանում, և վճարումը արվում է ինտերնետով: Հոսթինգի գումարը հնարավո՞ր է շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալ` հիմք ընդունելով տպված էլեկտրոնային invoice-ը: Կսպասեմ ձեր պատասխանին: Շնորհակալություն:

Ինտերնետ ծառայության հիմնադրում
Վարդան.
Բարև բոլորին,
Խնդրում եմ օգնեք հնարավորինս ընդգրկուն խորհուրդներով, ինչպես նաև ինֆորմացիայի աղբյուրների հղումներով (եթե անհրաժեշտություն կա):
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում բացել ինտերնետ ծառայություն (internet service), որի միջոցով հնարավորություն լինի գումար աշխատել: Պատկերացրեք, բացվելու է հայկական սոցիալական ցանց (ընդամենը օրինակ է, ընդհանրապես ցանկություն չկա նման բան անելու), և այդ սոց. ցանցում տեղադրվելու են գովազդային "բաներներ" և այլ նմանատիպ գումարաբերներ: Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Հիմա հաջորդը, արտասահմանում կան ոչ կոմերցիոն կառույցներ, որոնք այնուամենայնիվ բավական լուրջ գումարներ են վաստակում, ինչ խոսք` տեղին են վաստակում (խոսքը հիմնականում Վիկիպեդիայի և դրա նման կայքերի մասին է), ինչ ե՞ք կարծում, կա՞ մեր սիրելի ՀՀ-ում հնարավորություն ոչ կոմերցիոն գործունեություն ծավալելու, գումար աշխատելու և բացի այդ գլխացավանքի մեջ չընկնելու:
Պատասխանների համար խորին շնորհակալություն:

Հաշվի անվավեր ճանաչում
Լուսինե.
Հ/Ա գրվելուց հետո գնորդը հրաժարվել է, որից հետո ինտերնետի խափանման պատճառով հնարավոր չի եղել Հ/Ա անվավեր ճանաչել: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում:

Կազմակերպության գրանցում
Լիանա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե չեմ սխալվում, անցած ամսվանից ՀԿ-ների պետական գրանցումը անցել է ինտերնետային տարբերակի: Ո՞ր կայքում է դա հասանելի: Կանխավ շնորհակալություն:

Ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար
Սաթենիկ.
Հարգելի կոլեգա, 2010 թ դեկտեմբերին հայաստանյան ընկերությունը գումար է փոխանցել արտասահման ապրանք գնելու համար, սակայն տվյալ ապրանքը ստացվել է 2011թ ապրիլին ինտերնետի միջոցով: Գնորդը տվյալ պարագայում պարտավորվում է վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ 10%, ինչպես նաև արտացոլել այն ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, թե որպես դեբետ և թե որպես կրեդիտ: Հարցս հետյալն է. կարելի՞ է արդյոք այն գրել ապրիլ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, և այս պարագայում ո՞ր օրվա կուրսն է պետք հաշվի առնել փոխանցման օրվա (որը եղել է դեկտեմբերին), թե՞ ապրանքի ստացման օրվա (որը եղել է ապրիլին): Կամ ո՞րն է նման պարագայում ճիշտ լուծումը: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ կտրոնի տրամադրում
Արման.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ապահովագրությամբ, ինչպես նաև ինտերնետ ծառայություն է մատուցում, ունի հսկիչ-դրամարկղային մեքենա: Հարցս` ԱՊՊԱ-ի ժամանակ հսկիչ դրամարկղային կտրոն տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:

Առցանց առևտուր
Գայանե Ա.
Հարգելի հաշվապահներ, համակարգչով online առևտուր անելու համար ի՞նչ խորհուրդ կտաք՝ ՍՊԸ բացել, թե՞ Ա/Ձ: Ո՞րն է հարմար: Շնորհակալություն:

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել
Tina.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր հարկման դաշտում պետք է աշխատի ինտերնետ ակումբը
Արամայիս.
Ինտերնետ ակումբը համարվու՞մ է արդյոք համակարգչային խաղեր կազմակերպող և ենթակա՞ է արդյոք հաստատագրված վճարներով հարկմանը:

Ի՞նչ հաշվետվություն է ներկայացնում Ա/Ձ-ն
Գայանե.
Խնդրում եմ ասեք ինձ` ինչ հաշվետվություն է ներկայացնում ինտերնետ ակումբ ունեցող Ա/Ձ, եթե նա աշխատող չունի:

Ինտերնետ-խանութի վերաբերյալ
Մարինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյսլ հարցիս՝ կա՞ արդյոք օրենք ինտերնետ-խանութների վերաբերյալ: Ես ունեմ Ա/Ձ, սակայն չեմ պատկերացնում, ինչպես պետք է վճարեմ հարկեր։ Առևտուրը չի կատարվելու քարտերի օգնությամբ, այլ միայն կանխիկ՝ առաքման պահին գումար վերցնելով, քանի որ կայքը զբաղված մարդկանց համար է։ Ինչպե՞ս է պետք դա անել, որովհետև չկա շրջանցիկ ՀԴՄ ապարատ։ Իսկ եթե տպել և տանել ՀԴՄ կտրոնը, իսկ հաճախորդը չցանկանա ապրանքը գնել: Խնդրում եմ օգնել ինձ։
Վերջին մեկնաբանություններ