Tag: թոշակ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Գայանե. Հարգելի գործընկերներ, կենսաթոշակառու աշխատակցի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրի ժամկետը լրացել է: Այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին տրվել է հրաման և կազմվել է լրացուցիչ համաձայնագիր, որը կցվել է պայմանագրին: Արդյո՞ք դա բավարար է: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ աշխատանքային ստաժի և թոշակի հաշվարկ

Khatchatur Melqonyan. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր

Գայանե. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: 27.04.2012թ-ից աշխատողը դառնում է կենսաթոշակառու: 28-04-2012թ-ից նրա հետ կնքվելու է լրացուցիչ համաձայնագիր` պայմանագիրը որոշակի ժամկետով դարձնելու վերաբերյալ` մինչև 31.12.2012թ-ը: Արդյո՞ք անհրաժեշտ է տալ հրաման նշվածի վերաբերյալ, թե՞ համաձայնագիրը բավարար է: Եվ ճի՞շտ է արդյոք լրացուցիչ համաձայնագիրը 28.04.2012-ին կնքելը, թե՞ պետք է լինի 27.04.2012-ով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է սոց. վճար

Narek. Թոշակառուն աշխատում է ընկերությունում: Հարգելի հաշվապահներ, նրա համար սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ կարգով է կատարվում: Ոչ ռեզիդենտի համար նույնպես կցանկանայի իմանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Թոշակառուի` աշխատանքից ազատում

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու

Թերեզա. Բարև բոլորին: Իմ հարցը հետեվյալն է` խնդրում եմ, եթե կարող եք, օգնեք: Ես իմացել եմ, որ եթե Ա/Ձ-ը լինում է թոշակառու, ապա նրա կենսաթոշակը նաև կարելի է ներառել ծախսի մեջ: Խնդրում եմ ինձ ասեք` որտեղ կարող եմ կարդալ նման օրենք: