Tag: թղթակցություն

.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Խոտանի հաշվապահական ձևակերպում

Լամարա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. Պահեստում կատարվել է փչացած սննդի խոտան` 10 000դր, ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221 Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ: Շնորհակալություն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ստացել է երկարաժամկետ վարկ

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը: Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը: Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը` Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝ փետրվար՝ 1.95 մլն․ դրամ հունվար՝ 1.75 մլն Դեկտեմբեր՝ 2.3 մլն նոյեմբեր՝ 1.98 մլն հոկտեմբեր ՝ 2.32 մլն հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է բանկերում հաշվապահական հաշվառման վարմանը. Ենթադրենք Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով (90%-ով): Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տա բանկը պայմանագիրը կնքելու պահին ու Բ կազմակերպության կողմից պարտավորությունը մարելուց հետո: Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով, ի՞նչ ձևակերպումներ է տրվում բոնուսային քարտի վրա գումար ավելանալու և քարտի գումարը օգտագործելու դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն

Մարի. Կազմակերպությունը տվել է կանխավճար մատակարարին, ապրանքը ստանալու է ԱԱՀ-ով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գումարի վերադարձի հաշվապահական ձևակերպումներ

259 Arpine. Հարգելի ընկերներ, Մեր բանկային հաշվին այլ կազմակերպության կողմից սխալմամբ գումար է փոխանցվել, որը ես հետ եմ փոխանցել: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում ինչ ձևակերպում կարելի է տալ: Շնորհակալություն Հարգանքով, Արփինե
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժնի հետ կապված

Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000: Հարցերս հետևյալն են` 1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից 3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են. դտ342 կտ 529 դտ529 կտ251
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թույլատրվու՞մ է արդյոք թղթակցությունը

Armine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` Կարելի՞ է արդյոք վարչական բնույթի ծախսերը ( կտ 713, 714...) փակել անավարտ արտադության հետ` դտ 214.., հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, և այլ գործունեության տեսակ չունի, իրացում ևս չունի: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ

214 Arsine. ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

239 H.K. Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են. դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD դտ521 կտ5241 20.000 դրամ դտ261 կտ5243 20.000 դրամ դտ226 կտ261 20.000 դրամ դտ725 կտ521 կամ դտ625 կտ521 և վճարումը` դտ253 կտ521 200 USD
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերել ապրանք

Հարգելի հաշվապահներ, Խնդրում եմ հուշել, թե ինչ ձևակերպում պետք է տալ, երբ կազմակերպության աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերում ապրանք, և պետք է փոխհատուցել նրան այդ գումարը: Ճի՞շտ են արդյոք հետևյալ ձևակերպումները Դ216 Կ228 Դ228 Կ 528 Դ528 Կ228 Դ228 Կ 251 Կանխավ շնորհակալություն: